Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Ավելի քան 114 միլիոն երեխա և դեռահաս ապրում է արյան բարձր ճնշմամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

«Երկար ժամանակ գերիշխող կարծիք էր, որ արյան բարձր ճնշումը խնդիր է, որի հետ մարդիկ բախվում են միայն 40–50 տարեկանից հետո: Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարված համաշխարհային մասշտաբի մեծածավալ հետազոտությունները բացահայտում են մտահոգիչ միտում՝ հիվանդությունը ակնհայտորեն «երիտասարդանում» է: Հետազոտությունների արդյունքները մատնանշում են, որ մարդկությունը կանգնած է նոր, լայնածավալ հանրային առողջության մարտահրավերի առջև՝ մանկական և դեռահասական գերճնշման տարածման շեմին:

Այսօր աշխարհում ավելի քան 114 միլիոն երեխա և դեռահաս ապրում է արյան բարձր ճնշմամբ: Նման վիճակագրությունը մարդկության կենսակերպում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների ազդանշան է, որոնք սպառնում են ապագա սերունդների առողջությանը:

Խնդրի լրջությունը հասկանալու համար գիտնականները հսկայական աշխատանք են կատարել: 2025 թվականին իրականացված հետազոտությունում վերլուծվել է 83 գիտական աշխատանքների տվյալների զանգված, 450 000 երեխաների և դեռահասների մասնակցությամբ: Վերլուծության համաձայն՝ մինչև 19 տարեկան երեխաների շրջանում կլինիկորեն ախտորոշված գերճնշման ընդհանուր տարածվածությունը կազմել է 4,3%, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր քսանհինգերորդ երեխան աշխարհում ունի արյան բարձր ճնշում: Ավելի տարածված վիճակ է նախահիպերտոնիան՝ սահմանային վիճակը, որը հայտնաբերվել է երեխաների 9,7%-ի մոտ:

Ընդ որում, ամենամտահոգիչ փաստը հիվանդության տարածման արագությունն է. 2000-2020 թվականների ընթացքում մանկական գերճնշման տարածվածությունը գրեթե կրկնապատկվել է՝ տղաների շրջանում աճելով 3,4%-ից մինչև 6,5%, իսկ աղջիկների շրջանում՝ 3%-ից մինչև 5,8%:

Գերճնշման տարածվածությունը տարիքային խմբերի միջև ոչ հավասարաչափ է բաշխված: Վերլուծությունը պարզել է հստակ կապ՝ տարածվածությունը մեծանում է երեխայի տարիքի հետ. 6 տարեկանում այն կազմել է 4,3%, մինչդեռ 14 տարեկանում հասնում է իր գագաթնակետին՝ 7,9%: Այս աճը պատահական չէ, քանի որ դեռահասական տարիքը համարվում է ակտիվ աճի և հորմոնալ վերակառուցման շրջան, ինչը ֆիզիոլոգիական առումով նպաստում է արյան ճնշման բարձրացմանը: Այնուհանդերձ, ժամանակակից տվյալները զգալիորեն գերազանցում են անցյալի ֆիզիոլոգիական նորմերը:

Եթե փոքր երեխաների շրջանում բարձր արյան ճնշումը հիմնականում պայմանավորված է բնածին արատներով կամ երիկամային հիվանդություններով, ապա դեռահասների շրջանում առաջնային դեր են խաղում կենսակերպի հետ կապված գործոնները:

Առաջին հերթին, ներկայումս լայնածավալ խնդիր է համարվում ճարպակալման համաճարակը, քանի որ ավելցուկային քաշը հանդիսանում է մանկական գերճնշման ամենակարևոր ռիսկային գործոնը: Վիճակագրական կապը անառարկելի է. նորմալ քաշ ունեցող երեխաների շրջանում գերճնշումը հանդիպում է ընդամենը 1,9% դեպքերում, ավելցուկային քաշ ունեցողների շրջանում՝ 5%, իսկ ճարպակալում ունեցող երեխաների շրջանում՝ 15,3% դեպքերում: Այսինքն, ճարպակալում ունեցող երեխայի մոտ գերճնշման ռիսկը շուրջ 8 անգամ ավելի բարձր է, քան նորմալ քաշ ունեցող հասակակցի մոտ:

Երկրորդ կարևորագույն ռիսկի գործոնը «թվային» կենսակերպի խորքային ազդեցությունն է։ Թվային դարաշրջանը հիմնովին փոխել է երեխաների ազատ ժամանակի կազմակերպման ձևերը. եթե նախկինում նրանք հիմնականում ֆիզիկական ակտիվություն էին ցուցաբերում՝ խաղալով բացօթյա միջավայրում, ապա ներկայումս օրվա զգալի մասը անցկացնում են էկրանների առջև, ինչը հանգեցնում է ֆիզիկական ակտիվության էական նվազման:

Ի վերջո, կարևոր է նշել նաև սննդակարգի ազդեցությունը. ժամանակակից երեխաների սննդակարգը հաճախ գերբեռնված է աղով և գերմշակված մթերքներով, ինչը նպաստում է հեղուկի կուտակմանը օրգանիզմում և վաղ տարիքից անոթների տոնուսի բարձրացմանը, հետևաբար՝ բարձր արյան ճնշման զարգացմանը: Սխալ սննդակարգի և նստակյաց ապրելակերպի համակցումը «կատարյալ փոթորիկ» է ստեղծում սիրտանոթային համակարգի համար:

Մանկական գերճնշման հիմնական նենգությունը կայանում է նրանում, որ այն հաճախ ընթանում է առանց արտահայտված ախտանիշների։ Երեխան կարող է իրեն լիովին լավ զգալ, մինչդեռ բարձր արյան ճնշումը արդեն սկսել է վնասել օրգանիզմը՝ առաջացնելով թիրախային օրգանների, մասնավորապես սրտի, ուղեղի և երիկամների ախտահարումներ։

Մյուս լուրջ խնդիրը թաքնված գերճնշումն է։ Ստանդարտ գրասենյակային չափումները հաճախ կարող են թերագնահատել վիճակի իրական ծանրությունը։ Այն հետազոտություններում, որտեղ ախտորոշման նպատակով կիրառվել է համակցված մոտեցում (բժշկի գրասենյակում կատարվող չափումներ և 24-ժամյա արյան ճնշման մոնիտորինգ), կայուն գերճնշում է հայտնաբերվել երեխաների 6,7%-ի շրջանում, ինչը վկայում է, որ խնդրի իրական տարածվածությունը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնական վիճակագրական տվյալները։

Հիմնախնդրի անտեսումն այսօր վաղը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ և երկարաժամկետ բացասական հետևանքների։ Մանկական գերճնշումն իրավամբ դիտարկվում է որպես «դանդաղ գործողության ռումբ», որի կործանարար ազդեցությունները դրսևորվում են տարիների ընթացքում․

• Բարձր արյան ճնշումը սկսում է վնասել անոթային պատերը, սիրտը և երիկամները դեռևս ախտանշանների ի հայտ գալուց շատ առաջ՝ ձևավորելով թիրախային օրգանների վաղաժամ ախտահարումներ։

• Մանկական և դեռահասային տարիքում ձևավորված հիպերտոնիան մեծ մասամբ պահպանվում է նաև հասուն տարիքում՝ էականորեն բարձրացնելով վաղաժամ աթերոսկլերոզի և սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

• Զգալիորեն բարձրանում է վաղաժամ մահվան ռիսկը․ մասնագետները նախազգուշացնում են ուղեղային կաթվածների և սրտամկանի ինֆարկտների հաճախականության աճի մասին արդեն 30–40 տարեկանում, որոնց պաթոգենետիկ հիմքերը հաճախ ձևավորվում են դեռ դպրոցական տարիներին։

• Շուրջ 25 000 գերճնշում ունեցող դեռահասների ընդգրկմամբ իրականացված երկարատև հետազոտությունը ցույց է տվել, որ 14 տարվա հետևման ընթացքում նրանց շրջանում երիկամային անբավարարության զարգացման ռիսկը երեք անգամ ավելի բարձր էր՝ համեմատած նորմալ արյան ճնշում ունեցող հասակակիցների հետ։

Ինչ անել

Չնայած առկա մտահոգիչ վիճակագրությանը, իրավիճակը չի կարելի գնահատել որպես անհուսալի։ Մանկական և դեռահասային տարիքը տրամադրում է եզակի «հնարավորությունների պատուհան», որի ընթացքում կանխարգելիչ միջամտությունները կարող են ունենալ առավելագույն արդյունավետություն։ Այս տարիքում անոթային համակարգը բնութագրվում է բարձր էլաստիկությամբ, իսկ վարքագծային և կենսակերպային սովորությունները դեռևս ենթակա են փոփոխության։

Մասնագետները տարբեր երկրներում ընդգծում են դպրոցական միջավայրում արյան ճնշման սկրինինգի ազգային ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։ Հիվանդության վաղ հայտնաբերումը հանդիսանում է դրա կանխարգելման և արդյունավետ կառավարման հիմնարար նախապայմանը։ Ի տարբերություն մեծահասակների, մանկական և դեռահասային գերճնշման դեպքում բուժական ռազմավարության հիմքում հաճախ կարող են լինել ոչ դեղորայքային միջամտությունները՝ սննդակարգի առողջացում, մարմնի քաշի կարգավորում և ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացում»։