NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․

«Ցրտին բացասական արձագանքող անձանց մոտ շրջակա միջավայրի ջերմաստիճանի 10°C-ով բարձրացումը հանգեցնում է օրական ակտիվության աճի՝ միջինում 655 քայլով․․․

Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը

Երբ օրվա լուսավոր հատվածը սկսում է արագորեն կրճատվել, իսկ արևի լույսը դառնում է սակավ, շատ մարդիկ առերեսվում են մի հոգեվիճակի, որն առօրյա խոսքում ընդունված է անվանել «ձմեռային մելամաղձություն»: Կլինիկական պրակտիկայում այս երևույթը հայտնի է որպես սեզոնային աֆեկտիվ խանգարում՝ դեպրեսիայի հատուկ ենթատեսակ, որը խիստ կապված է օրացուցային ցիկլերի հետ։ Սովորաբար դրա ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ աշնանը, սրվում են ձմռան ամիսներին և թուլանում գարնանը՝ ձևավորելով կրկնվող օրինաչափություն, որը կարող է պահպանվել տարիների ընթացքում։

Սեզոնային աֆեկտիվ խանգարման կենսաբանական հիմքը սերտորեն պայմանավորված է մարդու ուղեղի՝ լույսից ունեցած հիմնարար կախվածությամբ։ Արեգակնային ճառագայթման ինտենսիվության նվազումը հանգեցնում է ցիրկադային ռիթմերի խանգարմանը՝ ներքին կենսաբանական «ժամացույցների», որոնք կարգավորում են քունը, արթուն վիճակը, ախորժակը և հուզական վիճակը։ Լույսի պակասի պայմաններում օրգանիզմում նվազում է սերոտոնինի սինթեզը՝ նեյրոմեդիատորի, որը սերտորեն կապված է բարեկեցության և հուզական կայունության զգացողության հետ, և միաժամանակ ուժեղանում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը։ Արդյունքում ի հայտ են գալիս ախտաբանական քնկոտություն, էներգիայի նվազում, ապատիա և ճանաչողական դանդաղում։ Ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող անձանց մոտ նվազած է ցանցաթաղանթի զգայունությունը լույսի կապույտ սպեկտրի նկատմամբ, որն առանցքային դեր է խաղում ուղեղի արթուն վիճակ ապահովող կենտրոնների ակտիվացման մեջ։ Վերջինս բարդացնում է հարմարվողականությունը ձմեռային կարճ օրվա պայմաններին։

Ձմեռային աֆեկտիվ խանգարում ոնեցողները հաճախ գանգատվում են հիպերսոմնիայից, սոցիալական ակտիվության արտահայտված նվազումից և ածխաջրերով հարուստ սննդի նկատմամբ բնորոշ ձգտումից։ Այս փոփոխությունները հաճախ ուղեկցվում են մարմնի զանգվածի ավելացմամբ, որը, ըստ կլինիկական դիտարկումների, միջինում կազմում է 2–5 կգ մեկ սեզոնի ընթացքում։

Համաճարակաբանական տվյալները բացահայտում են հստակ ժողովրդագրական օրինաչափություններ։ Սեզոնային աֆեկտիվ խանգարումը զգալիորեն ավելի հաճախ է ախտորոշվում կանանց մոտ, քան տղամարդկանց, և սովորաբար դրսևորվում է երիտասարդ տարիքում։ Էական նշանակություն ունի նաև աշխարհագրական գործոնը. խանգարման տարածվածությունն աճում է հասարակածից հեռանալու հետ մեկտեղ։ Հյուսիսային երկրների բնակիչները սեզոնային դեպրեսիայից տառապում են նկատելիորեն ավելի հաճախ, քան հարավային լայնությունների բնակչությունը, որտեղ ձմռանը լուսային օրվա տևողությունը համեմատաբար կայուն է մնում։

Ժամանակակից թվային հետազոտությունները, որոնց ընթացքում մարդու առողջական վիճակի և վարքագծի վերաբերյալ տվյալները հավաքագրվում և վերլուծվում են թվային տեխնոլոգիաների միջոցով՝ իրական կյանքի պայմաններում և ժամանակի ընթացքում, զգալիորեն խորացրել են տրամադրության սեզոնային տատանումների ընկալումը։ RADAR-MDD խոշոր գիտական նախագծի շրջանակում հետազոտողներին հաջողվել է հետևել դեպրեսիվ ախտանշանների փոփոխությանը տարվա ընթացքում։ Վերլուծության արդյունքում մասնակիցները ըստ սեզոնային տատանումների բնույթի բաժանվել են չորս խմբերի։ Ամենախոշոր խումբը (47,8%) կազմել են հուզականորեն կայուն անձինք, որոնք գործնականում չեն արձագանքում եղանակի փոփոխությանը։ «Ձմեռային մելամաղձությամբ» խումբը կազմել է 17,1%, այս անձանց մոտ տարվա ցուրտ շրջանում դեպրեսիայի ցուցանիշները զգալիորեն բարձրացել են՝ համեմատած նրանց անհատական միջին տարեկան մակարդակի հետ։ Հատկանշական է, որ այս խմբի ներկայացուցիչներն ավելի երիտասարդ են եղել. միջին տարիքը կազմել է 41, մինչդեռ կայուն խմբում՝ 54։

Մասնակիցների 21,7%-ի մոտ դեպրեսիայի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են գարնանային շրջանում, իսկ 13,4%-ի մոտ ընկճվածության գագաթնակետը համընկել է աշնան ամիսների հետ։

Սեզոնային գործոնների ազդեցությունը չի սահմանափակվում միայն հուզական վիճակի փոփոխությամբ, այլ տարածվում է նաև առօրյա ֆիզիկական ակտիվության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցրտին բացասական արձագանքող անձանց մոտ շրջակա միջավայրի ջերմաստիճանի 10°C-ով բարձրացումը հանգեցնում է օրական ակտիվության աճի՝ միջինում 655 քայլով։ Այդ աճի մոտ երկու երրորդը պայմանավորված է եղանակային բարելավմամբ, մինչդեռ մնացած շուրջ 194 քայլը հանդիսանում է տրամադրության բարելավման անմիջական արդյունք։ Լուսային օրվա յուրաքանչյուր լրացուցիչ ժամ այս անձանց մոտ միջինում հանգեցնում է օրական քայլերի քանակի ավելացմանը՝ շուրջ 132 քայլով:

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ «ձմեռային դեպրեսիան» կարող է մասամբ պայմանավորված լինել մշակութային սպասումներով կամ այսպես կոչված «հաստատման սխալով», երբ մարդիկ հակված են ինքնազգացողության ցանկացած վատթարացում վերագրել տարվա եղանակին։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց համար այս վիճակը շարունակում է մնալ անողորմ իրականություն՝ զգալիորեն նվազեցնելով կյանքի որակն ու աշխատունակությունը և պահանջելով մասնագիտական մոտեցում։

Սեզոնային աֆեկտիվ խանգարման կառավարման համար ներկայումս առաջարկվում են մի շարք ապացուցողական մեթոդներ՝
Առաջատար բուժական մոտեցումը լույսաթերապիան է։ Օգտագործվում են հատուկ լուսային լամպեր՝ մոտ 10 000 լյուքս պայծառությամբ, որը շուրջ 20 անգամ գերազանցում է սովորական սենյակային լուսավորությունը։ Այս թերապիան նպաստում է ցիրկադային ռիթմերի նորմալացմանը, մելատոնինի ավելցուկային արտադրության ճնշմանը և սերոտոնիներգիկ ակտիվության վերականգնմանը։ Լրացուցիչ կիրառվում են «արևածագի իմիտատորներ», որոնք աստիճանաբար բարձրացնում են լուսավորությունը ննջարանում՝ մեղմորեն նախապատրաստելով օրգանիզմն արթնացմանը։
Կարևոր նշանակություն ունի նաև շարժողական ակտիվությունը։ Կանոնավոր ֆիզիկական գործունեությունը, հատկապես բացօթյա պայմաններում առավոտյան ժամերին, գործում է որպես բնական հակադեպրեսանտ։ Նույնիսկ չափավոր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ, 30-րոպեանոց քայլքը, կարող է էապես նվազեցնել ախտանշանների արտահայտվածությունը։
Հատուկ կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիան, ուղղված է ձմռան վերաբերյալ բացասական մտածողության ձևերի վերափոխմանը դեպի առավել ադապտիվ և դրական մոտեցումներ։ Լույսաթերապիայի համեմատությամբ այս միջամտության ազդեցությունը հաճախ ավելի կայուն է երկարաժամկետ հեռանկարում։
Լրացուցիչ ուշադրություն է պահանջում վիտամին D-ի մակարդակի վերահսկումը, քանի որ ձմռան ամիսներին դրա պակասը կարող է խորացնել աֆեկտիվ խանգարումները։ Հետևաբար նպատակահարմար է վիտամինի ընդունումը քննարկել բժշկի հետ։
Չպետք է անտեսել նաև սոցիալական շփումների կարևորությունը, քանի որ մեկուսացման պայմաններում ախտանշանները սովորաբար ավելի դժվար են հաղտահարվում։
Ծանր արտահայտված դեպրեսիայի դեպքում կարող է քննարկվել դեղորայքային բուժումը հակադեպրեսանտներով, հատկապես կրկնվող սեզոնային դրվագների առկայության դեպքում։
Ոչ դեղորայքային հարմարվողականության հետաքրքիր օրինակ են ցուցադրում Հյուսիսային Եվրոպայի երկրները, որտեղ ձմեռը դիտարկվում է ոչ թե որպես «թշնամի», այլ որպես կյանքի բնական ցիկլի անբաժանելի մաս։ Շվեդներն ու նորվեգացիները լայնորեն կիրառում են «հյուգգե» (տանը հարմարավետության մթնոլորտի ստեղծում) և «ֆիկա» (սոցիալական կապերի պահպանում, ընկերների հետ սրճախմություն) մշակութային ավանդույթները, իսկ առավել համարձակները դիմում են սառը լոգանքների և սաունաների, որոնք նպաստում են մութ սեզոնի հոգեբանական ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Այս մոտեցումները ընդգծում են, որ սեզոնային աֆեկտիվ խանգարման հաղթահարումը ոչ միայն բժշկական, այլև կենսակերպային և սոցիալական խնդիր է»։