Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Եկեղեցու դեմ արշավի համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ. Քաղաքագետ

«Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։ Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերին։

Նա հիշեցնում է՝ հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից ապօրինի մի կառույց է, որը չունի ոչ սահմանադրական, ոչ էլ կանոնական լեգիտիմություն և փաստացի կոչված է համակարգելու Եկեղեցու դեմ հակասահմանադրական պայքարը։ 

«Պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը Եկեղեցու ներքին կառուցվածքների ձևավորման գործընթացում բացահայտորեն խախտում է Եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ՝ իշխանության կամայական միջամտության համար։ 

Հունվարի 6-ին տեղի ունեցած երթը դարձավ այս կամպանիայի հաջորդ դրսևորումը։ Այն իրականացվեց իշխանության վարչական ռեսուրսի կոպիտ և ցուցադրական չարաշահմամբ՝ կրելով ոչ թե հասարակական ինքնաբուխ շարժման, այլ վերևից կազմակերպված քաղաքական ճնշման բոլոր բնորոշ գծերը։ 

Գործընթացի առավել մտահոգիչ պահը հունվարի 8-ի ասուլիսն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որպեսզի Կաթողիկոսը փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։ Այս հայտարարությամբ իշխանության ղեկավարը բացահայտորեն հրաժարվում է նույնիսկ ձևական իրավական զսպվածությունից և խոստովանում է Եկեղեցու առաջնորդի նկատմամբ պարտադրանքի մեխանիզմների կիրառման մտադրությունը։ Սա այլևս իրավական և սահմանադրական ճգնաժամի ուղիղ ազդակ է, երբ պետական իշխանությունը փաստացի իրեն վեր է դասում Սահմանադրությունից և իրավունքի գերակայությունից։ 

Հունվարի 9-ին հայտարարվեց, որ տասներեք քահանաներ միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» գործընթացին։ Այս քայլը վկայում է, որ հակաեկեղեցական կամպանիայի ինստիտուցիոնալացումը արդեն տալիս է իր առաջին արդյունքները՝ ձևավորելով իշխանության կողմից խրախուսվող և վերահսկվող հոգևորականների խումբ։ 

Տեղի ունեցողը որևէ աղերս չունի Եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է Եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես Սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։ 

Այս համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ։ 

Առաջինը՝ Կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելն կամ Վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական և ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է՝ ներքին լուրջ ցնցումների և արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։ 

Երկրորդը՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է՝ իշխանության հովանու ներքո զուգահեռ, վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական և միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։ 

Երրորդը՝ հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք՝ քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։ 

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ։ Սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն և արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրային։ 

Խնդիրը ոչ միայն հոգևոր, այլ խորապես քաղաքական և սահմանադրական»,-գրում  է նա։