Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Ձեր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա ծանրագույն մեղք է. ուղերձ՝ տիրադավներին հարած քահանաներին

Սամվել դպիր Գրիգորյանն ուղերձ է հղել տիրադավներին հարած քահանաներին։

«Տիրադավներին այս կամ այն անձնական (բացառում եմ հոգևորն ու գաղափարականը, եթե սխալվում եմ, ուղղեք) դրդապատճառներով հարած քահանանե՛ր, շատերիդ ճանաչում եմ, միասին Ս.Պատարագների մասնակցել, խնդրում եմ հիշե՛ք.

1. Եթե եպիսկոպոսն ունի նվիրապետական անհնազանդություն, վարդապետական շեղումներ և մոլորության մեջ է, նրա իշխանության տակ գտնվող ողջ հոգևոր դասը ունի ավելի բարձր եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին հնազանդվելու պարտականություն:

2. Չի՛ կարելի նվիրապետական կարգի դեմ ապստամբած եպիսկոպոսին հետևելը համարել ավելի բարձր հնազանդություն, քան Կաթողիկոսին կամ Պատրիարքին հնազանդվելը, որոնք իշխանությամբ ավելի բարձր են, քան եպիսկոպոսները:

3. Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը տանում է դեպի մեղք, պառակտում կամ հերձված, Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան. «Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Սա նշանակում է, որ քահանան չպետք է ստորագրի, աջակցի կամ մասնակցի եպիսկոպոսի ապօրինի գործողություններին։

4. Եթե եպիսկոպոսի հրամանը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5:29): Սա քահանայի իրավական և բարոյական այն հիմքն է, որը թույլ է տալիս չկատարելու եպիսկոպոսի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:

5. Եթե հակականոնական ընթացքը վերաբերում է դավանանքի աղավաղմանը, ապա Պողոս առաքյալը շատ խիստ է. «Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի» (Գաղ. 1:8): Սա նշանակում է, որ Եկեղեցու դավանանքը, ուղղափառությունը, ճշմարտությունը ավելի բարձր է, քան եպիսկոպոսական աստիճանը։

6. Պողոս առաքյալն ընդդիմանում է Պետրոս առաքյալին, երբ նա մեղադրելի ընթացքի մեջ էր (Գաղ. 2:11,14): Սա ցույց է տալիս, որ եթե առաջնորդն ուղիղ չի ընթանում, քահանան իրավունք ունի և պարտական է պաշտպանելու Ավետարանական ճշմարտությունը և Մայր Եկեղեցու կանոնական ընթացքը:

7. Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը վերածվում է վարդապետական շեղման կամ դեպի հերձված տանող պառակտման, առաքյալը հորդորում է հեռանալ նրանից. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. 16:17-18):

8. Եթե եպիսկոպոսը հրահանգում է քահանային զեղչել Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել անգամ հալածողների համար (Մատթ. 5:45, Մարկ. 14:38, Ղուկ. 18:1, Հռոմ. 12:12, Ա Թեսաղ. 5:25, Բ Թեսաղ. 3:1, Ա Տիմ. 2:1, Ա Պետր. 4:7, Գ Յովհ. 1:2):

9. Եպիսկոպոսի հերձվածի կամ պառակտման մեջ գտնվելը ծանրագույն մեղքեր են, որին Եկեղեցին պետք է արձագանքի իր գործիքակազմով: Եթե եպիսկոպոսը գործում է հերձվածային կամ բացահայտ հակականոնական ուղղությամբ, օրինակ՝ պարտադրում է չհիշատակել Կաթողիկոսին Պատարագի ընթացքում, իր կամքին հակառակ հանրային սատարումներ հայտնել իրեն, ապա քահանայի պարտքն է չենթարկվել նման հրահանգին։

10. Եթե եպիսկոպոսը քահանային պարտադրում է կտրել կապը բարձրագույն եկեղեցական իշխանության հետ, քահանան պարտավոր է չհնազանդվել հակականոնական հրահանգին, հավատարիմ մնալ իր տված ուխտին և շարունակել կատարել Կանոնագրքի պահանջները՝ հիշատակելով Կաթողիկոսին: Այլապես, քահանան փաստացի ինքն իրեն Եկեղեցուց դուրս է հայտարարում։ Նման պատարագիչը ոչ թե անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ է ապստամբ համարվում։

Եզրակացություն. Աստվածաշունչը, Եկեղեցու սուրբ հայրերը և Կանոնական իրավունքը միակ դեպքում թույլատրում են, ավելին՝ պարտավորեցնում են քահանաներին չհնազանդվել, երբ եպիսկոպոսը դավանաբանական կամ նվիրապետական պառակտման կամ հերձվածի մեջ է։ Նա այդ անհնազանդությամբ պաշտպանում է Եկեղեցու միասնությունը, ուղղափառությունը, Սուրբ Պատարագի կանոնական ընթացքը, հեռու պահում հավատացյալ հոտին գայթակղությունից, հաղորդակից դարձնում փրկչարար Խորհրդին: Այլապես, հոգևոր տեսանկյունից հակականոնական պատարագանման արարողության ողջ պատասխանատվությունն ընկնում է թե՛ պատարագիչ քահանայի, և թե՛ իրեն օրհնություն տվող առաջնորդ եպիսկոպոսի վրա: Աստծո Շնորհը և առաքելական Շնորհի շխթայական փոխանցելիությունը գործում է միայն նվիրապետական կարգից ներս, այն էլ խոնարհության և հնազանդության պարագայում, որովհետև այդ Շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, Ում Մարմինն էլ Եկեղեցին է: Երկու Մարմին կամ երկու եկեղեցի չի կարող լինել: Եկեղեցու իշխանության անտեսումը դուրս է դնում պատարագիչին Քրիստոսի Մարմնից և որպես հետևանք` կտրում Շնորհից, առանց որի Ս.Պատարագը վերածվում է պատարագանման արարողության:

Ձեր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա, ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի, ծանրագույն մեղք է: Ընտրությունը ձերն է»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։