Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Ալեն Սիմոնյանը Ֆրանկոֆոնիայի մրցանակ է նախատեսել ու մրցույթ կազմակերպել

ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթ՝ կարճ տեսանյութերի ներկայացման միջոցով: Մրցույթը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցներում (10-12-րդ դասարաններ) ֆրանսերեն սովորող հայ աշակերտների համար՝ բացառությամբ Անատոլ Ֆրանսի անվան միջազգային Lyce՛e francais դպրոցի ֆրանսերեն բաժնի:

Երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ՝ Ֆրանսիայում 1 շաբաթ ֆրանսերեն ուսումնասիրելու համար:

Մրցույթը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 12-ին:

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 28-ն է:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ

I – Ստեղծել ֆրանսերենով կարճ տեսանյութ ոչ ավելի, քան 1 րոպե տեւողությամբ՝ հետեւյալ թեմայով. «Ի՞նչ կարող են անել ավագ դպրոցները՝ Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերին աջակցելու համար»:

II –  Ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին ոչ ուշ, քան 2026 թվականի փետրվարի 28-ը՝ ներառելով հետեւյալ տեղեկությունները.

Ազգանունը, անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, տարիքը, դպրոցը եւ դասարանը (10-րդ, 11-րդ կամ 12-րդ):

Ծանուցում.

Տեսանյութի հետ վերոնշյալ ամբողջ տեղեկատվությունը չտրամադրած մասնակիցները դուրս կմնան մրցույթից:

Տեսանյութի հղումը (YouTube կամ Google Drive հղում):

Ցանկության դեպքում կարող եք լիազորել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Ֆրանսիայի դեսպանությանը հրապարակել Ձեր տեսանյութն առցանց (Ձեր հաղորդագրության մեջ նշեք. «Ես՝ ներքոստորագրյալս (անուն եւ ազգանուն), լիազորում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Ֆրանսիայի դեսպանությանը հրապարակել իմ տեսանյութն առցանց»):

Ուշադրություն.

Ձեր համաձայնությունը տալու պարագայում անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կարող են որոշել չհրապարակել Ձեր տեսանյութը:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ՝

Փուլ 1.

Ոչ ուշ, քան 2026 թվականի փետրվարի 28-ի կեսգիշեր (Հայաստանի ժամանակով) ստացված 1 րոպե տեւողությամբ տեսահոլովակները, որոնք կներառեն II.1 կետում նշված ամբողջ տեղեկատվությունը, կդիտվեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից, որը կընտրի տասներկու լավագույն տեսահոլովակները: Հաշվի կառնվեն հետեւյալ չափանիշները՝ ճարտասանությունը, բնական ու ազատ արտահայտվելը, ֆրանսերենի ճիշտ եւ որակյալ օգտագործումը, թեմային համապատասխանելը, բովանդակության ինքնատիպությունն ու ստեղծագործական մոտեցումը, ինչպես նաեւ տեսանյութի ընդհանուր որակը:

Փուլ 2.

Լավագույն 12 տեսանյութերի հեղինակները կմասնակցեն մրցույթի եզրափակչին: Այն կկայանա 2026 թվականի մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որի ժամանակ տեսանյութերի հեղինակները հնարավորություն կունենան ֆրանսերենով ցուցադրելու իրենց ճարտասանությունը՝ մասնակցելով նույն օրը պատահականորեն ընտրված թեմայի շուրջ կազմակերպվող բանավեճին, որն ընտրվում է նախապես՝ մեկ շաբաթ առաջ, մասնակիցներին փոխանցված թեմաներից:

Յուրաքանչյուր բանավեճ կկազմակերպվի երկու պատահականորեն ընտրված թեկնածուների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի «կողմ» կամ «դեմ» տեսակետ բանավեճի թեմայի շրջանակում տրված հարցին:

Ժյուրին, որը կազմված կլինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներից, կորոշի հաղթողներին՝ հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են՝ լեզվի հարստությունը, իմպրովիզացիոն հմտությունները, խոսակցական ֆրանսերենի անկաշկանդությունը, փաստարկների արդիականությունն ու հստակությունը, խոսքի կառուցվածքը, լեզվի եւ արտասանության որակը, ինչպես նաեւ լսելու, փոխազդեցության եւ ոչ վերբալ հաղորդակցության (ժեստեր) հմտությունները:

Արդյունքների հրապարակումը եւ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացնեն Ազգային ժողովի նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանն Ազգային ժողովի շենքում մինչեւ 2026 թվականի մարտի վերջը:

Երկրորդ փուլի տասներկու մասնակիցները կստանան գրքեր եւ կհրավիրվեն Ֆրանսիայի դեսպանություն:

Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության վկայական:

Անհամբեր սպասում ենք Ձեր ստեղծագործական եւ հռետորական գործունեությանը: