«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. ԶախարովաԻրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. ԱրաղչիՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը (լուսանկար)
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից». Աբրահամյան
Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը
Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետըՔաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին
Մամուլ

Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արտաքին ու անվտանգային միջավայրի շարունակական լարվածության, սոցիալ­տնտեսական վերափոխումների կամ ինստիտուցիոնալ ճգնաժամերի խորացման պատճառով, այլև այն հանգամանքով, որ երկիրը մուտք է գործում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, որը փաստացի արդեն սկսված է և աստիճանաբար դառնում է քաղաքական գործընթացների հիմնական առանցքը։

Ավելին, անցած տարվա վերջերից սկսած տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից պարզ է դառնում, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քայլերը հիմնականում տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Վերջինիս առանցքային հատկանիշներից մեկը իշխանության կողմից բոլոր հնարավոր և առաջին հայացքից նույնիսկ «անհնար» թվացող ռեսուրսների մոբիլիզացումն է։

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև արտաքին գործոնների դերը՝ հատկապես ԵՄ­ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու դրա քաղաքական ընկալումը։ ԵՄ­ի ներգրավվածությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական ոլորտներում ինքնին կարող է ունենալ դրական ներուժ, սակայն երբ այն դրսևորվում է ոչ թե իրական ժողովրդավարական համակարգին ուղղված աջակցությամբ, այլ իշխանական քաղաքական ուժին անվերապահ սատարմամբ, ապա այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ որոշ սցենարների մեխանիկական կիրառումը՝ հատկապես Մոլդովայի և Ռումինիայի օրինակների համատեքստում, Հայաստանի դեպքում կարող է լինել առավել քան վտանգավոր՝ հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկերն ու դրա համատեքստում հասարակության խոցելի վիճակը։

Այս ամբողջ միջավայրում ընդդիմության դերակատարումը նույնպես լուրջ փորձության առաջ է կանգնած։ Նախընտրական տարին ընդդիմության համար ոչ միայն հնարավորությունների, այլև ռիսկերի ժամանակաշրջան է։ Այդ պատճառով ընդդիմադիր ուժերը ստիպված են իրենց ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով ոչ միայն ընտրական օրացույցը, այլև իշխանության կողմից կիրառվող գործիքակազմի ամբողջ զինանոցը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը հասարակությունը համախմբող գաղափարական օրակարգի ձևավորումն է, որը մինչ այսօր չի հաջողվել, քանի որ ընդդիմադիր դաշտում գործում է մասնատվածությունն ու առաջին հերթին սեփական քաղաքական ամբիցիաների գերադասումը։ Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության քննադատությունն է, այլև այն, թե ինչպիսի քաղաքական մշակույթ և պատասխանատվության մակարդակ է առաջարկվում հասարակությանը մի փուլում, երբ պետության ապագայի շուրջ որոշումները խիստ զգայուն են դառնում։ Իսկ ընտրությունը, անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից, էական ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա, որովհետև այն ձևավորում է ոչ միայն հաջորդ խորհրդարանի ու կառավարության կազմն, այլև այն քաղաքական և բարոյական միջավայրը, որի մեջ Հայաստանը կփորձի արձագանքել իր առջև կանգնած բազմաշերտ մարտահրավերներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում