NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից: Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր լրանում է հացադուլիս 6-րդ օրը, և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս անդրադարձել էր իմ ներկայիս 4 քմ-անոց խցի «կենդանական աշխարհին», որոշեցի մի քիչ պատմել 6-րդ պատժախցի մասին։

Ամենաառաջինն ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի ամեն հաջորդ նմանատիպ քայլ ինձ մոտ ավելի մեծ մոտիվացիա է ստեղծում ընտրածս ուղով գլուխս բարձր ընթանալու։ Այնպես որ, այս գրառումս դիտարկեք ավելի շատ սրանց արածները հեգնելու և ձեզ ու ողջ աշխարհին այս երկրում տեղի ունեցողի մասին սեփական աչքերով տեսածը պատմելու և ոչ երբեք բողոքելու կամ տրտնջալու համատեքստում։ Ասեմ ձեզ՝ սրանց կողմից հալածվելու համատեքստում ես պատրաստ եմ անգամ 1 քմ-անոց խցում իրականացնել հացադուլս և դա ինձ ոչ թե կճնշի, այլ լրիվ հակառակը՝ կմոտիվացնի։

Եվ ուրեմն, հացադուլ հայտարարելուց հետո ինձ տեղափոխեցին պատժախցային կորպուսի N6 պատժախուց-մենախուցը՝ ի հակադրություն օրենքի պահանջի, որը սևով սպիտակի վրա արձանագրում է. «... հացադուլի համար հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատը լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչև հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտյալի եղած պայմանները» (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 26-րդ հոդվածի 338-րդ կետ)։ Ինձ հացադուլից հետո պատժախուց տեղափոխելու մասին փաստի հրապարակայնացումից հետո ՔԿԾ-ն factor.am-ին մեկնաբանություն էր տվել և ասել, որ պատժախցային կորպուսի իմ խուցը ոչնչով չի տարբերվում իմ հիմնական խցից, հիմա եկեք միասին տեսնենք, թե ինչքան «ճշմարիտ» ՔԿԾ ղեկավարության հետ գործ ունենք մենք և թե որքան սրտացավ և օրենքի տառով առաջնորդվող ժողովրդավար Արդարադատության նախարարության։

Ուրեմն, պատժախուց N6-ը 4 քմ-անոց շատ փոքրիկ տարածք է, որտեղ մի կերպ տեղավորվում է մահճակալս, փոքրիկ լվացարանը, գետնին գամված փոքրիկ սեղանը՝ իր առջև դրված երկու փոքրիկ աթոռներով։ Սեղանի ետևի մասում է գտնվում հակասանիտարական զուգարանը, որի դուռը չփակելը հղի է սանիտարական աղետի վտանգով։ Խցի պատերը խոնավությունից տեղ-տեղ քայքայված են, հատակը՝ պատերի նման տեղ-տեղ խոնավ, բետոնե՝ քայքայված հատվածներով։ Անկեղծ եմ ասում, նմանատիպ բանտախուց կյանքում չեմ տեսել, բայց, որ ՔԿԾ-ն ասում է, որ սա ոչնչով չի տարբերվում իմ նախկին պահման խցից, հավատում եմ նրանց և մտածում եմ, իսկ միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել։ Համենայնդեպս, «Իրական Հայաստանի» ՔԿԾ-ն ինչպե՞ս կարող է խաբել կամ սուտ խոսել՝ քողարկելով ակնհայտ ապօրինությունը։ Ուղղակի այստեղ մի փոքրիկ բացառություն կա. ՔԿԾ-ի հետ համաձայն չեն պատժախուց N6-ի հակասանիտարական պայմանների հետևանքով այնտեղ մշտական բնակություն հաստատած տառականներն ու թախտաբիթիները (ասեք, որ լրիվ «Իրական Հայաստանի» պատկերն է)։ Ասեմ ավելին, ամեն օր, երբ ես ինձ համոզում եմ, որ «ո՞նց կարող է ՔԿԾ-ն խաբի, ես եմ հաստատ սխալ տեսնում», միանգամից առավոտյան թախտաբիթիներն իրենց պրակտիկ գործով հակառակն են ապացուցում։ Իսկ երբ ինձ համար միջատների դեմ միջոց են բերում դրսից, հանձնուք ընդունողները հրաժարվում են դա վերցնել՝ պատճառաբանելով, որ դրանով զբաղվող հատուկ «դեղ փչողներ» կան հիմնարկում, որոնց այդպես էլ այս 5 օրվա ընթացքում չտեսա, չնայած ամեն օր «պետք է գան»։ Հիմա մտածում եմ, իսկ կարո՞ղ է եկել են, ու չեմ նկատել, կամ այդ «փչած դեղը» հակառակ էֆեկտն է տվել։ Մի խոսքով, շատ հակասական զգացումներ են ձևավորվել, բայց ասեմ ձեզ, որ դրան զուգահեռ նաև սպասում է ձևավորվել պատժախցի «կենդանաբանական աշխարհի» համալրման համատեքստում. արդեն 4 օր է սպասում եմ առնետներին, որոնք այդպես էլ չկան ու չկան։ Կարծում եմ՝ առնետները սպասում են ՔԿԾ-ի հրահանգին, որ վերջնական տեղը տեղին հիմնավորեն, որ հացադուլ հայտարարած անձի պատժախուցն ուղիղ նույնական է կամ ոչնչով չի տարբերվում նախորդ պայմաններից։

Չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի սա զավեշտ է ու շատ ծիծաղելի զավեշտ։ Իրենց կարծիքով սա ինձ պետք է ճնշի կամ նեղություն պատճառի, բայց, անկեղծ ասած, այս ամեն ինչն ինձ մոտ ժպիտ է առաջացնում, ուղիղ նույն ժպիտից, որը կար մեր վերելակում, երբ ԱԱԾ հակաահաբեկչական ջոկատը դիմակներով ձեռքերս ոլորած փորձում էր իջեցնել ինձ ներքև։

Այս ամեն ինչը վաղը ստանալու է կոնկրետ գնահատական և վստահ եղեք, որ ռեժիմի չլինելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցերի կորպուսը վերանորոգվելու և մարդկային տեսքի է բերվելու, որ անգամ ամենածանր հանցագործության համար կալանավորված/դատապարտված անձը նմանատիպ անմարդկային ու հակասանիտարական պայմաններում չկրի իր պատիժը։ Իսկ հացադուլավորների մասին կմտածենք: :)

Հ.Գ. Ի դեպ, հացադուլ հայտարարելու անգամ նախնական պահանջս մնում է անկատար և այս ամենի հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը կրում են դատախազ Հայկ Ավետյանն ու դատավոր Մանվել Շահվերդյանը, դե, իսկ քաղաքական պատասխանատուների անուններն ինձնից լավ գիտեք։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 6-րդ օր
Ապօրինի կալանքի 62-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց
14.01.2026