ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է. Փաշինյանը «արժանավորներին» վերին էշելոններում կգրի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։
Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։
ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում