Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Բաքու. անպատիժ հանցագործության կրկնություն

Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում հակահայկական բռնությունների հաջորդ բարձրակետը դարձավ 1990 թ․ հունվարին Բաքվում իրագործված հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո։ 1988 թ. փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մահ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը։ 1988 թ․ մայիսից «Վարլըգ» կազմակերպության ղեկավար Նեյմաթ Փանահովը ստանձնեց Բաքվի հակահայկական հանարահավաքների կազմակերպումը ։ Ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող այս առաջնորդը ելույթներ էր ունենում այն մասին, որ եթե ադրբեջանցիները ցանկանան, ապա հայերի գլխից կպատրաստեն «երկրորդ Արարատը»: Հիշյալ ժամանակաշրջանում քաղաքում տեղի են ունեցել հայերի նկատմամբ բռնությունների մի շարք դեպքեր։

Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում բռնկվեց 1988 թ. աշնանը: Նոյեմբերի 17-ից քաղաքում սկսվեցին զանգվածային ցույցեր` ընդդեմ ԼՂԻՄ-ի նկատմամբ խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից տարվող քաղաքականության։

Նոյեմբերի 24-ի լույսի 25-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու և հայտարարվեց արտակարգ դրություն: Դեկտեմբերի 5-ին ամբոխը հարձակում գործեց պետական հիմնարկների, գործարանների և մասնավոր բնակարանների վրա: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում տարածվեց 1989 թ. հուլիս-օգոստոս , ապա` նույն թվականի նոյեմբեր ամիսներին:

Ադրբեջանում հայատյացության հրահրման հերթական առիթ հանդիսացավ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշված որոշմանը հաջորդեց Բաքվի հայ բնակչության ջարդը և վերջնական բռնագաղթը: 1990 թ. հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 12-ին Ժողովրդական ճակատը կազմակերպեց ազգային պաշտպանության կոմիտե։ Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 20-ին: Քաղաքի գրեթե ամբողջ հայ բնակչությունը հարկադրված է եղել լքել Ադրբեջանի տարածքը` մեծամասամբ լաստանավերով տեղափոխվելով Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաք:

Հունվարի 13-19 տևած Բաքվի հայ բնակչության ջարդերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնելու հետևյալ առանցքային դրույթները.

Ինչպես Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում, այնպես էլ Բաքվում հայ բնակչության ջարդերը ունեցել են նախապես կազմակերպված բնույթ: Մասնավորապես ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրումը, զանգվածային ցույցերի կազմակերպումը, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմումը, անհրաժեշտ գործիքների ու զենքերի պատրաստումը և մատակարարումը, ջարդարար խմբերի ձևավորումը:

Ջարդերի ամբողջ ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն, ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զինվորականները իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործված հանցագործությունների մասին հաղորդումներին:

Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում: Մարդկային կորուստներից բացի, Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը զգալի նյութական վնասներ կրեց, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի բնակարանների գույքը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ