Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»
Հասարակություն

Նողկալի է այդքան իջնելը․․․Միքայել Սրբազանի պատասխանը՝ տիրադավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով դեռ բուժում է ստանում Իզմիրլյան բժշկական կենտրոնում կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում: Միքայել արքեպիսկոպոսը մի ծավալուն պատասխան է գրել տիրադավի ծեքծեքուն տեքստին


«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․
  
Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապես․․․

Գրության ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանված» հեղինակը տիրադավ հերձվածողներից ավագագույնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը՝ որ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակության և սատարումի:

Քանի որ իմ հնարավորությունները սահմանափակված են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորություն ունեմ որևէ բան գրել մեկ շնչով, ուստի անցնեմ բովադակությանը:


Ասվում է, որ «կարգ մը ազնիվ և բարեպաշտ հավատացողներ» մտահոգված են Եկեղեցու ներքին կյանքը խաթարող աղմկահարույց դեպքերով: Սա ընդունենք իբրև ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը՝ իրենց դավադիր և գաղտագողի խարդավանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, և հաջորդող հերձվածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինված բանդայի բացահայտ և լկտի հակասահմանադրական միջամտությամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ Մասիսում:


Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանոթ չենք, քանզի զրկված ենք համացանցային հասանելիությունից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:

Ապա պարզվում է, որ բարեկարգությունը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարված, սակայն ժողովների որոշումներին հղում անելու փոխարեն հեղինակը հղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների հորդորական կոնդակներին և քարոզներին, ինչպես և եռամեծ Ս․Գրիգոր Տաթևացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգության:

Եվ հանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դեպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգության անհրաժեշտության՝ արտահայտված հայտնի ամոթալի դեպքերով: Բարեկարգության մասին խոսողները երևի ծանոթ էլ չեն Բաբկեն Կյուլեսերյան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգությունը եկեղեցականի բարեկարգություն է»: Գոնե բարեկարգվեիք բարեկարգելուց առաջ․․․


Անցնենք տիրադավ հերձվածողության 11 «գլխավոր» պատճառներին, ինչից հասկացվում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ ևս, որոնք մեզ խնայվել են․

ա/ Իբրև Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ սրբազանին վերագրվող «անպարկեշտ» արարքը: Ավելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետև գոնե իրար հետ համաձայնեցրեք ձեր հայտարարությունները: Մի տիրադավ հայտարարում է, թե Վեհափառը պատվիրել է այդ տեսանյութը, իսկ սա ասում է, թե՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշվեք, իսկ հետո սկսեք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թեև երևի դժվար կլինի, ինչպես երևում է ձեր «գործունեությունից»:

բ/ Ցավալիորեն կրկնվում է գլխավոր մոլագրի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նույնպես պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականությունն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանությունների հասցեին արված դժգոհությանն ի պատասխան Վեհափառը պարզապես հարցրել է․ «Իսկ այդ դեպքում ինչու՞ դու և մայրդ ցուցարարների շարքում չեք»: Սա է հենց նախկին աբեղայից ինձ պատմվածը ժամանակին: Այ քեզ բարեկարգության պատճառ․․․

գ/ Կուսակրոնության ուխտի խախտման հնարավոր լինելու մասին․․․ Եւս մեկ ցնցող պատճառ: Աշխարհում չկա մի կուսակրոն, որին նման մեղադրանք ներկայացված չլինի, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր: Այդ նույն «պնդումը» բազմիցս նետվել է ասպարեզ՝ հատուկ շրջանակների կողմից հատուկ նպատակներով: 1999-ի ընտրություններից առաջ էլ էր նետված, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չուներ: Փաստորեն 27 տարի էր պետք պահանջ ձևավորելու համար․․․

դ/ Փաստորեն հեղինակը անվերապահ հնազանդություն Վեհափառին հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործին, որի կիսատ֊պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստեր»: Նողկալի է այդքան իջնելը․․․

ե/ Հեղինակը ծառայել է ինչպես Գարեգին Բ, այնպես էլ երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա Հայրապետների օրոք: Թող իր խղճի առաջ պատասխան տա, թե երեք Հայրապետներից ո՞րն է ավելի թափանցիկ և հաշվետվողական գործել՝ դրա պարտավորությունը ունենալով սոսկ նվիրատուների առաջ, այլ ոչ թե ձեր: Իսկ Մայր Տաճարի նորոգության մասին խոսելը անբարոյականություն է, քանզի գործող 57 եպիսկոպոսների մեջ չկա որևէ մեկը, որ կկարողանար այդ գործը ի գլուխ բերել: Տաճարի օծմանը չմասնակցեիք, եթե դժգոհ էիք հաշվետվողականությունից:
զ/ Ամենաանամոթ պատճառաբանությունն է․․․ Ինքը որպես հանձնախմբի ատենապետ նախագիծ է պատրաստել, սակայն դա թղթի վրա է մնացել, քանի որ Ազգային Եկեղեցական ժողով չի հրավիրվել: Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին երկու նիստերին (իմ ապօրինի կալանավորումից առաջ) միայն ես եմ ոչ միայն խնդրել, այլև պահանջել, որպեսզի ԱԵԺ հրավիրվի, սակայն ներկա հինգ տիրադավները (Հովնան,Նավասարդ, Աբրահամ, Վազգեն, Վրթանես)ոչ միայն  ինձ չեն սատարել, այլ դեմ են արտահայտվել, քանի որ քննարկման ենթակա փաստաթղթերը պատրաստ չեն: Չի կարելի այդքան անպատկառ լինել․․․


է/ 27 տարի շարունակ Վեհափառին քծնող և շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից: «Իյա, իրո՞ք»,- կասեր դասականը, ում հանդեպ այսօրվա տիրադավերից ոմանք նույն հնազանդ կեցվածքն ունեին, ինչն ունեն այսօր գլխավոր մոլագարի նկատմամբ: Այո, ես էլ եմ դժգոհ եղել քահանա ձեռնադրելու արգելքից, սակայն դրա մասին բարձրաձայնել եմ նախքան իմ եպիսկոպոսացումը և առավել ևս դրանից հետո, սակայն դա առիթ չէ (էլ ուր մնաց պատճառ)տիրադավության, այլ պետք է մղի համբերության, որն ամոթով չի թողնում:


ը/  Սա պարզապես զրպարտություն է: Վեհափառը խոսքով և գործով միշտ (բացառապես՝ միշտ) եղել է«քաղաքականացման» դեմ․ սա ասում եմ ես՝ իբրև թե «ամենաքաղաքականացված» հոգևորականը, ով միշտ (կրկնում եմ՝ միշտ) հանդիմանվել է «քաղաքական» խոսույթի համար: «Հակադրվել է խաղաղության օրակարգին»․․․ Չեղած բանին հնարավո՞ր է հակադրվել, այ իմաստուններ․․․
թ/  Մեկ այլ անհիմն և անհեթեթ մեղադրանք՝ «շատերը կը պնդեն»: Էդ ո՞ր «հեղինակությունն» է «վարքաբեկվել»: Գոնե մի գրագետի ցույց տայիր, որ «վարկաբեկել» բառը սխալ չգրեիր, ով բարեկարգիչ․․․


ժ/  Թե ինչով էին զբաղված տիրադավ հերձվածողները 27 տարի շարունակ, արդեն ասել եմ: Իսկ եթե «եկեղեցին հեռացած է ժողովրդեն՝մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն», «ի բերանէ քումմէ դատեցայց  ծառայ չար և անիրաւ», քանզի ամենահեռացածը ձեր թեմերի ժողովուրդներն են՝ առաջին հերթին Լոս Անջելես և Երևան, որտեղ ամեն քայլափոխին կարող ես աղանդավորական «եկեղեցու» հանդիպել: Հեղինակազրկումից խոսում են երբևէ հեղինակություն չունեցածները և մեղադրում են Վեհափառին: Այո, Վեհափառը թերևս մեղավոր է, սակայն ձեզ պատասխանատու պաշտոններ վստահելու մեջ միայն ու միայն:


ժա/ Քամին մրսեց․․․ Իրենց համար անընդունելի է մի բան, որն ընդ որում չկա․․․ Բժշկի դիմեք, թող լուծողական տա, որպեսզի ընդունեք անընդունելին․․․ 

«Գլխավոր պատճառների» մեջ պատճառ տեսա՞ք․․․ Չկա, չի էլ կարող լինել: Տիրադավ հերձված հանուն եկեղեցու բարեկարգությա՞ն: Չէ, չէինք տեսել, այդ էլ տեսանք: 1924-ին Աշոտ եպս․ Շախյանն ու Բենիկ վարդապետն էլ ձեռք զարկեցին «բարեկարգության» նույն ձեռագրով՝ նմանատիպ աստվածուրաց և եկեղեցաքանդ իշխանությունների դրդմամբ: Բարեկարգեցի՞ն, ծանո՞ք եք իրենց վախճանին․․․ Նույնը ձեզ է սպասում և ձեր «բարեկարգությանը»: Գնացել 10 եպիսկոպոսներով հնազանդություն եք հայտնել «ազգակործան պատուհասին», ասում են՝ «քաղաքական զանազան կեդրոններ» «քաղաքական աստառ կու տան» իրենց շարժումին: Աստառը ոչ ոք չի տալիս, աստառը պարզ ու հստակ երևում է․․․
Այժմ խոսքիս ավարտն անեմ․․․

Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգության կարիք ունի միշտ: Սակայն օվկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի: Նույնը վերաբերում է մանավանդ Հայ Եկեղեցուն: Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դավել, քանզի Տերը Քրիստոսն է»: Բողոքականություն բուրող այս հաստատումը ձեր դեմ է աշխատում: Ուրեմն Տերն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել և օգնության է կանչել ձեզ և ինչ որ «մոլագարի», որ իրեն Լյութերի տեղ է դրե՞լ․․․

Վեհափառի հետ կարելի է և պետք է լինել գուցե հաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք: Այս տարրական ճշմարտությունն էլ չգիտեք, սակայն բարեկարգության մասին եք խոսում:


16․01․26
204-րդ օր ապօրինի բանտարկության