NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել ՔԿՀ-ում տեսակցել Վարդան Ղուկասյանին. պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, չնայած առողջական առկա խնդիրներին, այսօր տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանի կանչով ՔԿՀ ժամանած շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել մուտք գործել հիմնարկի տարածք ու հետազոտել Վ. Ղուկասյանին։ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ հրապարակել է հանցանքների մասին հաղորդում՝ ուղղված ՄԻՊ-ին ու գլխավոր դատախազին.

«Հանցագործության մասին սույն հաղորդումը ներկայացնում եմ որպես Գյումրիի ընտրված քաղաքապետ, պարոն Վարդան Ղուկասյանի պաշտպան, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Մինչ օրս Ձեզ ներկայացրել եմ հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ և պաշտոնական դիմումներ՝ կապված «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում առկա իրավիճակի, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանին բժշկական օգնություն չտրամադրելու փաստերի վերաբերյալ։ Սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չի տրամադրվել, և որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Արձանագրում եմ, որ երեկ ներկայացված վերջին հաղորդումը ևս մնացել է անարձագանք։

Այսօր՝ մոտավորապես ժամը 14:00-ին, Վարդան Ղուկասյանին այցելելու ընթացքում ես անձամբ արձանագրեցի, որ նրա առողջական վիճակը էականորեն վատթարացել է։ Վարդան Ղուկասյանը բողոքեց ականջներում աղմուկից, կրծքավանդակի շրջանում մշտական ցավերից, ինչպես նաև քաշի կտրուկ նվազումից, ինչը արդեն ակնհայտ տեսանելի է։ Նա ուներ գունատ տեսք և արտահայտված ֆիզիկական թուլություն։

Տվյալ իրավիճակում ես անհապաղ պահանջեցի հրավիրել քրեակատարողական հիմնարկի բժշկին՝ պարոն Ղուկասյանին զննելու նպատակով։ Ինձ տեղեկացրին, որ բժիշկ տեղում չկա։ Դրանից հետո ես խնդրեցի, որպեսզի գոնե որևէ բուժքույր ներկայանա և զննի Վարդան Ղուկասյանին, սակայն այդ խնդրանքն ուղղակիորեն մերժվեց։

Արդյունքում՝ ոչ մի բժշկական օգնություն չի տրամադրվել ակնհայտորեն վատառողջ անձին, այն դեպքում, երբ նա հանդիսանում է ազատությունից զրկված անձ և գտնվում է պետության անմիջական վերահսկողության և պատասխանատվության ներքո։

Ստեղծված իրավիճակում ես ստիպված եղա դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, որպեսզի շտապօգնություն կանչեմ, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ՝ ազատությունից զրկված անձին օգնություն չտրամադրելու փաստի կապակցությամբ։ Շտապօգնությունը ժամանեց մոտավորապես ժամը 15:10-ին, սակայն շտապօգնության բժշկին չթույլատրեցին մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, ինչի արդյունքում անհնար դարձավ Վարդան Ղուկասյանի բժշկական զննումն ու բուժօգնության տրամադրումը։

Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների հատկանիշներ, մասնավորապես՝

– ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական անփութության, քանի որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ունենալով իրավական պարտականություն՝ ապահովելու ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության հասանելիությունը, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ստեղծվել է իրական և լուրջ վտանգ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար,

– ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինչպես նաև լիազորություններն անցնելու, այն առումով, որ պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները իրականացրել են ծառայության շահերին հակառակ՝ մասնավորապես խոչընդոտելով բժշկական օգնության տրամադրումը և մերժելով շտապօգնության բժշկին մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։

– Բացի այդ, այն մասով, որով բժշկական օգնության տրամադրումը ակտիվորեն խոչընդոտվել է, այդ թվում՝ շտապօգնության բժշկին քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու մերժման միջոցով, նշված փաստերը կարող են նաև բացահայտել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրեր, պայմանով, որ վարույթի ընթացքում կպարզվեն տվյալ արարքի համար պատասխանատու բժշկական կամ այլ համապատասխան անձինք։

Հետևաբար՝ պահանջում եմ․

• հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ՝ վերոնշյալ հանցագործությունների հատկանիշներով,

• ապահովել արագ, ամբողջական և անաչառ նախաքննություն՝ խուսափելով շահերի բախումից և երաշխավորելով տուժողի իրավունքների լիարժեք պաշտպանությունը,

• հանրային քրեական հետապնդմամբ պատասխանատվության կանչել՝

. Սրբուհի Գալյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար,

. Ծովինար Թադևոսյանին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ,

. Ռոբերտ Թամարյանին, ՀՀ արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ,

. Անահիտ Ավանեսյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար,

. Կամո Մանուկյանին, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Նրանց վարքագիծը հանդիսանում է ազատությունից զրկված անձանց նկատմամբ պետության դրական պարտավորությունների կոպիտ և շարունակական խախտում, որը հանգեցնում է անհատական քրեական պատասխանատվության։

Հարգանքով,

Զարուհի Փոստանջյան»։