Երեկ կեսգիշերին սահմանամերձ Կոթի գյուղում ինտենսիվ կրակոցներ էին հնչում, որին տավուշցիները սովոր են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի մեր թղթակիցը հայտնում Է, որ երեկ կեսգիշերին սահմանամերձ Կոթի գյուղում ինտենսիվ կրակոցներ են, որին տավուշցիները սովոր են։ Այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող Էր վիրավորվել։ Նա Բերդի քաղաքացի Է, պայմանագրային զինծառայող»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։