Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Թող արմատախիլ լինեն բոլոր տեսակի չարիքները. մեր անխառն և հաստատուն սերն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Երուսաղեմի հայոց պատրիարք

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Սուրբ Ծննդյան պատգամ է հղել Բեթղեհեմի Սուրբ Այրին։

Պատգամում Սրբազան Հայրը նաև իր զորակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին։

«Մեր Փրկչի՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան յիշատակով, դարձեալ հաւաքուած ենք Բեթղեհէմի այս Սուրբ Այրին մէջ, ուր ծնաւ Փրկիչը աշխարհի: Դարեր շարունակ Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութիւնը, իր հաւատաւոր զաւակներով եւ հայ ուխտաւորներով, երկրպագութեան եկած է Քրիստոնէական այս սրբավայրին, իր հայրերու հաւատքով եւ հայկական աւանդութեամբ, իր շնորհընկալ հոգիին երգը միացնելու հրեշտակներու աւետիսին՝ անդադրում աւետելով աշխարհին թէ՝ արդարեւ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», եւ թէ՝ «Անբաւելին երկնի եւ երկրի ի խանձարուրս պատեցաւ, ոչ մեկնելով ի Հօրէ, ի սուրբ այրին բազմեցաւ»:

Դարեր շարունակ, մարդկային աշխարհը կը լսէ երկու հազար եւ աւելի տարիներ առաջ Բեթղեհէմի երկինքէն իջնող հրեշտակներու աւետող ձայնը՝ «յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն»:

Թէեւ ահա երկու հազար եւ աւելի տարիներ եկած ու անցած են այդ անկրկնելի օրերէն, սակայն մեծ յոյսը հոգիներու փրկութեան եւ հոյակապ տեսիլքը խաղաղ ու երջանիկ աշխարհի մը, այսօր ալ բոլոր մարդոց սիրտերուն կը խօսին այնպէս քաղցր, այնպէս թարմ ու այնպէս այժմէական, որ կարծէք նոր, մեր օրերուն բացուած է երկինքը, ճիշդ մե՛զի համար, մեր յոգնած ու ծարաւ հոգիներուն բերելու պատգամը այդ փրկարար երեկոյին: Ահա թէ ինչու յոյժ երջանիկ ենք ձեզի տալու աւետիքը՝ աւետիսներուն, բարի լուրը մեր Փրկչի՝ Քրիստոսի Ծննդեան և Աստուածայայտնութեան:

Եւ որքան խորհրդանշական ու իմաստալից է, որ Քրիստոսի Ծնունդն ու Աստուածայայտնութիւնը կ’աւետուի աշխարհին համայն, Նոր Տարուայ սեմին, նոր ժամանակի լուսաբացին, երբ անցեալն ու գալիքը իրար կը հանդիպին: Անցեալն իր հետ բերած բոլոր իրագործումներով, նուաճումներով ու զարգացումներով, բայց, աւա՜ղ նաեւ՝ իր դառնութիւններով, յուսախաբութիւններով ու մեղքերով:

Կանգնած այսօր նոր տարուայ սեմին, Մենք կ’ողջունենք եւ կ’օրհնենք անցեալի լաւն ու բարին, բայց եւ կը տխրինք ու կը ցաւինք նոյն անցեալի՝ աշխարհին բերած չարիքներուն եւ ողբերգութիւններուն համար:

Կանգնած այսօր նոր տարուայ սեմին, մեր բոլորի նոր յոյսերով լեցուած հոգիները, վերստին զօրացած ու ներշնչուած Սուրբ Ծննդեան շնորհներով ու երկնառաք պատգամներով, կը վերանորոգեն իրենց ուխտը երկնքի հետ, այն պայծառ հաւատքով, թէ ճշմարի՛տ աղբիւրը բարեաց, ճշմարի՛տ ճանապարհը սիրոյ եւ խաղաղութեան, ճշմարի՛տ գրաւականը մարդոց եւ ազգերու երջանիկ համակեցութեան, սկիզբ կ’առնէ այն գերագոյն գիտակցութենէն, թէ բոլոր մարդիկ անխտիր եղբայրներ են հարազատ, զաւակները միեւնոյն Հայր Աստուծոյ:

Աղօթենք բոլորս եւ մեր միջոցներով, մեր դիրքերէն գործենք չյոգնող վճռական եռանդով, որ գալիքը չվարակուի անցեալի մեղքերով, անցեալի խարխափումներով, որ արմատախիլ ըլլան արմատները բոլոր տեսակի չարիքներուն, որոնք կը թունաւորեն հոգիները մարդոց, եւ յարաբերութիւնները միջազգային: Այդպիսի չարիքներ են մեր օրերուն, մանաւանդ ազգամիջեան ատելութիւնները, ընկերային անարդարութիւնները, ազգայնական եսամոլութիւններն ու ցեղապաշտական խտրականութիւնները, անսանձ սպառազինութիւններն ու ոմանց՝ արիւն թափելու հիւանդագին հոգեվիճակը, որ երբեմն անհաւատալի չափերով կը զարգանայ աշխարհի տարբեր կողմերը, անմեղ մարդոց կեանքը խլող ահաբեկչական անմարդկային արարքներով: Կարելի չէ հաշտուիլ նման չարիքներուն եւ նման ողբերգութիւններուն հետ:

Հայ ժողովուրդի անցեալ դարերու ողբերգական փորձը առաւել հրամայական կը դարձնէ մեզ համար ազգերու համերաշխութիւնը, ազատութեան եւ ազգային ինքնորոշումի սկզբունքներու հիման վրայ: Ինչպէս կրնանք մոռնալ անլուր ողբերգութիւնները, որոնք բարեպաշտ, աշխատասէր հայ ժողովուրդի կեանքի բաժինը եղան դարեր շարունակ եւ մանաւանդ 1915-ի և 1916-ի սեւ տարիներուն՝ իբրեւ հետեւանք կայսերապաշտական եսամոլ շահերու եւ անխիղճ բռնակալներու քաղաքականութեան, որը շարունակուեցաւ նաեւ մեր օրերուն յատկապէս 2020-ին, Արցախի մեր քոյրերու եւ եղբայրներու նկատմամբ, որոնք կը մարտնչէին անարդարութեան դէմ՝ նախընտրելով ազատ մեռնիլ, քան ստրուկ ապրել:

Այսօրուան աշխարհը, որ յաճախ կը տառապի անարդարութիւններէ, պատերազմներէ եւ հոգեւոր խաւարէ, աւելի քան երբեք կարիքը ունի Քրիստոսի լոյսին։ Բեթղեհէմէն՝ այն Սուրբ Քաղաքէն, ուր Տէրը ծնաւ, կը բարձրացնենք մեր աղօթքը խաղաղութեան համար, որպէսզի ժողովուրդներու սրտերը լեցուին նորածին Մանկան սիրով եւ ազգերու մէջ տիրէ համերաշխութիւն։

Սիրելիներ, թող Սուրբ Ծննդեան այս տօնը մեր բոլորին համար դառնայ նորոգման առիթ՝ մեր հաւատքի, մեր ընտանիքներուն եւ մեր համայնքներուն մէջ։ Թող Քրիստոսի Ծնունդը նոր ոյժ տայ մեզի՝ պահելու մեր ազգային եւ եկեղեցական արժէքները, ամրապնդելու մեր ինքնութիւնը եւ ապրելու ըստ Աւետարանի պատգամին։

Այս սրբազան առիթով, հայրական սիրով կը շնորհաւորենք համայն հայ ժողովուրդը՝ ի Պաղեստին, ի Յորդանան, ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի։ Մեր անխառն եւ հաստատուն սէրը կը յայտնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եւ մեր սիրեցեալ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Թող Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը ըլլան խաղաղութեան, առողջութեան, հոգեւոր զարթօնքի եւ յոյսի տարի, եւ թող Բեթղեհէմի նորածին Մանկան օրհնութիւնը հանգչի ձեր տուներուն, ձեր հոգիներուն եւ ձեր կեանքին մէջ։

Թող մարդացեալ Փրկիչը մեր հայրենիքն ու պետութիւնը պահէ անվտանգ, ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան իւրոյ և շնորհօքն անճառելի մարդեղութեանն իւրոյ. ամէն:

Շնորհաւոր Նոր Տարի և սուրբ Ծնունդ:

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ,

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ»,- ասվում է Նուրհան Սրբազանի պատգամում։