NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրվակով: Անհեթեթ է հավատալ, որ այս ապստամբ հոգևորականներն ի զորու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական և քրեական արարքներ են կատարել:

Ազգային անվտանգության ծառայությունը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց հանցագործություններն ու ապօրինի գործերը, ինչի հետևանքով նրանք հարկադրված են եղել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին: Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անհաջող արշավից հետո, վարչապետը փոխել է մարտավարությունը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգևորականների վրա, որպեսզի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։ Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինյանը և դժգոհ հոգևորականները.

1) Վարչապետը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։

2) Վերջին կիրակի օրերին Փաշինյանն աջակցել է կարգալույծ արված որոշ «հոգևորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցված չարտոնված Պատարագներին:

3) Մասյացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատական ​​հայց է ներկայացրել Կաթողիկոսի դեմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատավորը, Փաշինյանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրույթները։ Հայ առաքելական եկեղեցին պետք է  ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարության դեմ՝ Եվրոպական դատարանի այն դրույթները խախտելու համար, որոնք արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։ Արքեպիսկոպոս Տերտերյանն անցած շաբաթ իր հայտարարության մեջ թվարկել է Կաթողիկոսին դեմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաև ասել է. «Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես» (Մատթեոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ներառյալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պետք է մաքուր ձեռքեր ունենան և, ամենից առաջ, ճշմարտությունն ասեն: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին մեղադրում է հետևյալում.

1․ՊարտակելէԱրշակարքեպիսկոպոսիենթադրյալանպարկեշտարարքը․նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիորեն ձերբակալել և բանտարկել են: Բարոյական անպարկեշտության մեղադրանքը, նույնիսկ եթե ճիշտ է, հանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականորեն հետապնդվել կառավարության կողմից:

2. Հորդորել է կարգալույծ վանականին և նրա մորը՝ մասնակցել կառավարության դեմ բողոքի ցույցին։ Սա բացարձակ սուտ է։

3. Չի արձագանքել կուսակրոնության երդումը խախտելու վերաբերյալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցված փաստեր չեն, իսկ լուրերը չհերքելը մեղավորության ապացույց չէ։ Արևմտյան թեմի առաջնորդի շուրջ ևս բամբասանքներ են շրջանառվում, սակայն նա դրանցից որևէ մեկը չի հերքել։

4. Լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը իր եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Սա ևս մեկ կեղծ մեղադրանք է՝ հիմնված կեղծ փաստաթղթի վրա: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է այդ   մեղադրանքը:

5. Չի բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի այն փաստով, որ Արևմտյան թեմը Սուրբ Ղևոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրությունից հավաքագրված տասնյակ միլիոնավոր դոլարներով, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ հաշվետվություն այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները:

6. Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված եկեղեցական կանոնադրությունները մնացել են թղթի վրա։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործությունից, և ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միանալուց հետո։

7. Միանձնյա գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաև արքեպիսկոպոս Տերտերյանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել, երբ նա հոգևորականներին նշանակում է պաշտոնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։

8. Եկեղեցու քաղաքականացումը և «պետության խաղաղության օրակարգին» հակադրվելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինյանի կործանարար գործողություններին։ Նա չի կարող խաղաղություն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դեմ է ոչ թե պետությանը, այլ գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը։

9. Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդհատակյա լրատվական արշավ է մղում: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ:

10. Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի Լոս Անջելեսում առկա խնդիրներով, որտեղ լայնորեն տարածված է աղանդավորական գործունեությունը, մարմնավաճառությունը և թմրամոլությունը։

11. «Հակապետական ​​​​և առճակատման ​​​​քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) ևԳերագույնհոգևորխորհրդիանդամ՝նահնազանդորենծառայելէԿաթողիկոսին՝առանցորևէբողոքիմինչօրս։ Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։