Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դնում ահաբեկիչների

Արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) անդամ, գրում է aysor.am-ը:

Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով` օրինակ՝ մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը:

Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների`Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սպանության սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած:

Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և Թալիշում ադրբեջանցիների գործողությունների ձեռագիրը նույնն է, գործելաոճը` նույնպես:

Բացի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններից, շատ կարևոր է հաշվի առնել փաստը, որ Ադրբեջանում բնակվում են ԻՊ-ի կազմում կռված, փորձառություն և առանձնահատուկ դաժանություն ձեռք բերած ծայրահեղականներ: Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին ադրբեջանցի ծայրահեղականների` Սիրիայից և Իրաքից վերադառնալու մասին: Ընդհանուր առմամբ` հայտնի է Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի կազմում, 3000 ադրբեջանցի ծայրահեղականի ներգրավվածության մասին, նրանցից պաշտոնապես զոհվել էր 300-ը: Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների՝ այսօր ԻՊ շուրջ 2700 ադրբեջանցի անդամներ բնակվում են Ադրբեջանում: Հետևաբար, ոչինչ չէր կարող խանգարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախի դեմ մարտական գործողություններ ուղղել նաև մարտերում կոփված ահաբեկիչներին, փորձելով ռազմական ագրեսիայի ու դաժանության միջոցով հասնել իրավիճակի ապակայունացմանը:

Այս փաստն, անշուշտ, պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը, գերտերություններին, որոնք Իսլամական պետությունը հայտարարել են որպես ահաբեկչական կազմակերպություն և ջանքեր են գործադրում՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու համընդհանուր իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը ոչ միայն հետևողականորեն խախտելով հրադադարի ռեժիմը, այլև ահաբեկիչներին ներգրավելով իր զինված ուժերի գործողություններում: