Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Հասարակություն

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է եղել։ Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացն էր։

«IN Groupe ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակում, որտեղ այս օրերին տպագրվում և հաստատվում են նոր կենսաչափական փաստաթղթերի առաջին օրինակները, Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների և տպագրության մասնագետների հետ։

Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աշխատանքները վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական և գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ Ի՞նչ փոփոխություն է սա բերում համակարգում և ի՞նչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար. ներկայացնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Փաստաթղթի վերաբերյալ իրավական կարգավորումը միշտ եղել է, սակայն երբևէ շրջանառության մեջ չի դրվել։ Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստական ճանաչվածների համար՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք սահման հատելու անհրաժեշտություն չունենալու դեպքում պարտադրված չլինեն ստանալ անձնագիր կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Պետք է նշել, որ կոնվենցիոն անձնագրի տեսք ունեցող ճամփորդական փաստաթղթերը նախատեսված են բացառապես սահմանահատումների համար: Նույնականացման քարտը մատչելի, ճկուն փաստաթուղթ է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հանրապետության տարածքում առանց հավելյալ վճարի ունենալ և օգտագործել անձը հաստատող նույնականացման քարտը։

Օտարերկրացիների համար նախատեսվում է նաև փաստաթղթի ևս մեկ նոր տեսակ։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց, որոնց կրկին կտրամադրվի կենսաչափական փաստաթուղթ։ Այն պատրաստվելու է պոլիկարբոնատից և, սկսած հումքից մինչև անվտանգության բոլոր բաղադրիչները, լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին»:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող բոլոր հիմնական փուլերը՝ շապիկից մինչև տվյալների և վիզա էջերի հաստատում, ինչպես նաև «բոլորը մեկում» ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։

Ինչպիսի՞ փոփոխություն է նախատեսվում քաղաքացու համար, որքա՞ն պարզ ու հասանելի է դառնալու գործընթացը, և ի՞նչ նոր մոտեցում է ներդրվելու փաստաթղթերի տրամադրման համակարգում: Պարզաբանում է Նելլի Դավթյանը. «Ավելանում են իրավական ինքնության պաշտպանության շերտերը։ Ստեղծվելու է այնպիսի փաստաթուղթ, և այն տրամադրվելու է այնպիսի ստանդարտներով ու մեխանիզմներով, որոնց դեպքում փաստաթղթի կեղծման կամ իրավական ինքնության գողության հնարավորությունները կլինեն զրոյին մոտ։ Ներկայումս կիրառվող համակարգը բավականին խոցելի է։

Որպես պետություն՝ շարունակելու ենք պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորությունը, այսինքն՝ պետությունն է որոշում, թե անձին ինչ իրավական կարգավիճակ է տրվում, և տվյալ կարգավիճակի դեպքում ինչ փաստաթուղթ է տրամադրվելու։

Մինչ պետական լիազոր մարմնի կողմից դիմումը չհաստատվի, գործընթացը, թեև արտաքուստ իրականացվում է րոպեների ընթացքում, իրականում կուլիսներում ունի հստակ աշխատող մեխանիզմներ։ Ոլորտի լիազոր մարմինը մինչև «կանաչ լույս» չտա, մասնավոր գործընկերը իրավասու չէ իր գրասենյակում որևէ անձից՝ լինի օտարերկրացի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հավաքել կենսաչափական տվյալներ կամ տրամադրել որևէ փաստաթուղթ»,- նշել է ծառայության պետը։

Հաստատման գործընթացը բազմաստիճան է և խիստ վերահսկվող։ Յուրաքանչյուր տարր անցնում է լաբորատոր ստուգում՝ երանգավորումից մինչև ուլտրամանուշակագույն անվտանգային պաշտպանություն։ Այս մեխանիզմը ապահովում է որակի կայունությունը ոչ միայն այսօր, այլև առաջիկա տասը տարիների ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: