Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ, ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ծրագրի քննարկումը՝ որպես համատեղ մանրակրկիտ աշխատանքի արդյունք: Նա խոսքը սկսել է շնորհակալությամբ՝ ուղղված գործընկերներին. «Տարբեր կառույցների գործընկերների ներգրավմամբ ու գործուն աջակցությամբ կարողացել ենք բավականին կարճ ժամանակահատվածում նման խոշորածավալ նախագծի համար ստանալ նախապատրաստական անհրաժեշտ այն շրջանակը, որը թույլ է տալիս մեծ վստահությամբ քայլել ծրագրի իրագործման փուլով: Այդ ծրագրի իրագործումը դառնալու է հանրային կյանքի վերափոխման շատ կարևոր ուղենիշ: «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության նոր միջավայրի և նոր որակի հնարավորություն ստեղծող, այլև մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում նոր ստանդարտներ սահմանող ծրագիր է: Այն աշխատանքները, որ մենք իրականացնելու ենք Ակադեմիական քաղաքի իրագործման ճանապարհին, մեզ համար քաղաքաշինական, կանաչ տեխնոլոգիաների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, բնության հետ առնչության նոր չափանիշներ են։ Մտածված են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք քաղաքն իսկապես կդարձնեն քաղաք մարդու համար, մարդու մասին և մարդու շուրջ կենտրոնացող»:

Նախարարը ծրագիրն առանցքային է համարել նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների համատեքստում՝ հիշեցնելով նախընթաց տարում ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության» նոր օրենքը: Նա տեղեկացրել է՝ շրջանառվում են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարգավորելու և ոլորտում զարգացման նոր հեռանկարներ են բացելու: Այս առումով Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Գիտության զարգացման ռազմավարության հաստատումը, որը հնարավորություն կտա ավելի մոտենալու սահմանված նպատակին:

Նշենք, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի նախագծային փաթեթը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեին՝ համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Այս օրերին Հայաստանում են գտնվում նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչները, որոնց հետ աշխատանքներ են իրականացվում կրթական կլաստերի մշակման ուղղությամբ։ Նրանք աջակցելու են նաև Ակադեմիական քաղաքում կրթության մենեջերների վերապատրաստման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի լրամշակված հայեցակարգ, որտեղ հստակեցված են իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ տաղանդների զարգացման բաղադրիչը նույնպես ներառված է հայեցակարգում՝ որպես Ակադեմիական քաղաքի մի մաս և ուղղված է լինելու տարբեր ոլորտներում տաղանդների հայտնաբերման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հաջորդիվ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնականացված տարբերակը և նախագծային ուղեցույցները ներկայացրել է գերմանական gmp Architects կազմակերպության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ամփոփվել է վերջին երկու տարիների աշխատանքային ուղին՝ սկսած Ակադեմիական քաղաքի տեղանքի և ապագա շահառուների հետ առաջին հանդիպումներից մինչև քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակումը և վերջնական սխեմատիկ նախագծման ամփոփումը, ինչպես նաև հետագա փուլերի այն ուղենիշները, որոնք պետք է ապահովեն ծրագրի իրականացման համահունչ և երկարաժամկետ զարգացումը։

Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ գործընթացը մեկնարկել է «լսելու և սովորելու» փուլով․ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ և աշխատարաններ դասախոսների, ուսանողների և մասնագետների մասնակցությամբ՝ առանց նախապես ձևավորված տարբերակի պարտադրման։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ լրացվելով այնպիսի բաղադրիչներով, որոնք պետք է քաղաքը դարձնեն ոչ միայն ուսումնառության և հետազոտությունների իրականացման վայր, այլև 24/7 ակտիվ միջավայր՝ հանրային կյանքի, համագործակցության և սոցիալական փոխազդեցությունների համար։

Առանցքային նպատակը, ըստ ի սկզբանե ներկայացված տեսլականի, եղել է այնպիսի ֆիզիկական միջավայրի ձևավորումը, որը բովանդակային բարեփոխումներին զուգահեռ՝ կօգնի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգին ձեռք բերել տարածաշրջանային ճանաչելիություն և բարձրացնել մրցունակությունն աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակում։ Քաղաքաշինական լուծումներում շեշտադրվել են ներառականությունը և անհրաժեշտ հարմարեցումների նախատեսումը, մատչելիությունը (ներառյալ՝ ուսանողների և աշխատակիցների համար հասանելի բնակարանային ֆոնդը), ինչպես նաև բնապահպանական բաղադրիչը՝ հնարավորինս ցածր ածխածնային արտանետումներով, նվազագույն ավտոմոբիլային երթևեկությամբ և առավելագույն կանաչապատմամբ։

Թոբիաս Քեյլը նշել է, որ հատակագծի հայեցակարգի հիմքում ընկած է Երևանի կենտրոնի օղակաձև կանաչ գոտու՝ թամանյանական տեսլականը, որի տրամաբանությունը նախագծողների կողմից ներդրվել է նաև Ակադեմիական քաղաքի առանցքում՝ միավորելով կրթական, մշակութային, սպորտային և նորարարական կարևոր ենթակառուցվածքները։

Միաժամանակ, հատակագծում շեշտադրվել են տեղանքի հիմնական ուժեղ կողմերը, և ուսումնասիրվել են հիմնական մարտահրավերների վերափոխման ուղիները։

Այնուհետև, Թոբիաս Քեյլն անդրադարձել է ակադմիական քաղաքի փուլային զարգացմանը, որոնցից առաջինը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը՝ մեկնարկելով տեխնոլոգիական կլաստերից, հիմնական համագործակցային միջավայր ստեղծող բաղադրիչներից՝ հանրակացարաններից և տրանսպորտային ու վարչական ենթակառուցվածքներից։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է քաղաքի ակտիվ ընդլայնման փուլը՝ կրթական, արվեստի և սպայական կլաստերների, նախադպրոցական հաստատությունների և ավագ դպրոցների գործարկմամբ, նորարարական կազմակերպությունների տեղակայմամբ, հանրային տրանսպորտի (երկաթգծի, ավտոբուսների և մետրոյի) հավելյալ լուծումների ներմուծմամբ։ 2034-ից հետո ակնկալվում է ծրագրի ամբողջականացման փուլը՝ ներառյալ խոշոր տրանսպորտային հանգույցը։

Տրանսպորտային հայեցակարգում առաջնահերթություն է տրվում հետիոտնային, հեծանվային, հանրային տրանսպորտի և ոչ ավտոմոբիլային շարժունակությանը․ Լանդշաֆտային ռազմավարությունում կենտրոնական խնդիր է ջրի խնայողությունը։ Կանաչապատումը դիտարկվում է որպես միկրոկլիմայի ձևավորման կարևոր գործոն՝ ստվերի ձևավորման, հովացման և քամու մեղմացման միջոցով։ Ներկայացման երկրորդ առանցքը նախագծային ուղեցույցներն էին՝ բազմաստիճան վերահսկողությամբ․ Ակադեմիական քաղաքի հատակագծի մակրո գոտիավորումից մինչև առանձին փոքր հողամասերի «կատալոգացում», որտեղ յուրաքանչյուր հողամասի համար սահմանվում են կառուցապատման ծավալները (փոքր, միջին կամ մեծ), ձևը, բարձրությունը, ճակատային մասին ներկայացվող պահանջները, կանաչապատման շրջանակը, լուսավորության տարբերակները, հրդեհային ու շտապօգնության մուտքերը, մատչելիության (թեքահարթակներ, վերելակներ) բաղադրիչները և այլն։

Սահմանվել է նաև Ակադեմիական քաղաքի ճարտարապետական լուծումների ընդհանուր սկզբունքը՝ բազմազանության թույլատրությամբ, սակայն միասնական կանոններով․ շենքի հիմքը կամ պոդիումը՝ «զանգվածային» և քարի (նախապատվությունը տալով տեղական տուֆի) կիրառման տրամաբանությամբ, իսկ շենքի վերին հատվածների ճակատամասերը՝ ավելի թեթև և ստվեր ստեղծող լուծումներով՝ ամառային շոգը նվազեցնելու նպատակով։

Ամփոփելով՝ Թոբիաս Քեյլը նշել է, որ 2026 թվականի դրությամբ Ակադեմիական քաղաքի տարածքի յուրաքանչյուր հողակտոր ուսումնասիրված է և մանրամասն նկարագրված ամփոփաթերթերում՝ իրենց տեխնիկական բնութագրերով և նախագծային պահանջների ամբողջությամբ և պատրաստ է հաջորդ փուլին՝ որպես գործնական հիմք ճարտարապետների, ինժեներների և ներդրողների համար։

Հաջորդիվ, Քեյլը պատասխանել է ներկաների հարցերին՝ Ակադեմիական քաղաքի տարածքում հնագիտական պեղումների, շինություններում հայաստանյան ճարտարապետական ավանդույթների արտացոլման, տարածքում գյուղատնտեսության զարգացման համար:

Հարց է հնչել նաև տարածքում իրականացվող պեղումների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է. «Տարածքում անցած տարվա հոկտեմբերից սկսվել են պեղումներ, և ըստ արդյունքների՝ դրանք դառնալու են Ակադեմիական քաղաքի մի մասը: Պեղումները կարող են շարունակվել՝ դառնալով այդ ոլորտում ուսանողների համար հմտությունները զարգացնելու ուսումնական միջավայր: Սա ոչ միայն խոչընդոտ չէ, այլև հնարավորություն է, որպեսզի պատմամշակութային ժառանգությունը դառնա Ակադեմիական քաղաքի մոդեռն միջավայրի մի մասը»: