Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Հասարակություն

Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են

 
2025 թվականի հունիսի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Դիլանչյանը։ Մահը վրա հասավ ոչ թե հիվանդության կամ դժբախտ պատահարի, այլ՝ դաժան ծեծի հետևանքով։ Այսօր՝ հունվարի 21-ին, նրա այրին՝ Մարիամ Հովհաննիսյանը, դեռ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր ամուսնուն և որդուն դաժանորեն ծեծի ենթարկած անձինք շարունակում են գտնվել ազատության մեջ, իսկ նրանց արարքը որակվել է ոչ թե որպես սպանություն, այլ ընդամենը խուլիգանություն։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում կինը ասաց․ «2025 թվականի հունիսի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գազալցակայանում ամուսնուս վրա հարձակվել է Անաստաս Բաբալարյանը մի խումբ անձանց հետ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել ամուսնուս, մեր 23-ամյա որդուն ու նրա ընկերոջը։ Ամուսնուս մեծ դժվարությամբ տեղափոխեցինք Երևան, սակայն նա հաջորդ օրը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Իսկ որդիս փորձել է ընդամենը  պաշտպանել իր հայրիկին»։

Կնոջ խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հստակ է․ մահը վրա է հասել գլխին բութ գործիքով հասցված չորս հարվածների հետևանքով։ Այնուամենայնիվ, գործի ընթացքը, նրա համոզմամբ, ավելի շատ հիշեցնում է ոչ թե արդարության որոնում, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Ծեծի ենթարկողներից երկուսին տվել են տնային կալանք, իսկ գործը որակել են խուլիգանություն։ Քննիչ Աղասի Դանիելյանը ինձ փաստացի կանգնեցրեց ընտրության առաջ․ կամ համերաշխության եկեք, կամ Տիգրանի ու Սևակի վրա հոդված եմ դնում ու գործը ուղարկում դատարան։ Արդյունքում հենց այդպես էլ եղավ»,– ասում է Մարիամ Հովհաննիսյանը։

Նա չի հասկանում՝ ինչու են դատարան ուղարկվել իր որդու և նրա ընկերոջ գործերը, մինչդեռ այն անձինք, որոնց գործողությունների հետևանքով մարդ է մահացել, շարունակում են մնալ ազատության մեջ։

«Ես պնդում եմ՝ ամուսնուս ծեծելով սպանել են։ Նրան հարվածել են բութ գործիքով, սակայն գործի նյութերում տեսանյութը ներկայացված է այնպես, կարծես հարվածները եղել են միայն ձեռքերով ու հեռախոսով։ Եթե իմ տղային ու ընկերոջը տվել են այդ հոդվածները ապա թող նույն հոդվածները տան նաև Սաքոյին ու Խաչատուրին, որոնք արել են այդ նույն գործողությունները։ Սա արդար քննությո՞ւն է, թե՞ իրականության խեղաթյուրում»,– հարցնում է նա։

Վերջում Աշոտ Դիլանչյանի այրին դիմում է իրավապահ մարմիններին, դատախազությանը և դատական համակարգին՝ կոչ անելով գործին մոտենալ ոչ թե ձևական, այլ մարդկային և իրավական պատասխանատվությամբ։ Նրա պահանջը մեկն է՝ մեղադրանքը վերաորակավորել և տեղի ունեցածին տալ իր իրական անունը՝ սպանություն։