NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանության քաղաքական արդյունքն է․ Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Դավոսում ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իրենք այլևս հույս չունենալով միջազգային ինստիտուտների վրա «արդարությունը հաստատել են ուժով», ինքնին նոր բան չէ։ Ալիևը տարիներ շարունակ բաց տեքստով ասում է այն, ինչ իրականում արել է։ Սակայն այս անգամ խնդիրը ոչ այնքան այդ հայտարարությունն է, որքան Հայաստանի իշխանությունների արձագանքը դրան։ Երբ Հայաստանի Հանրապետության նախագահը այդ խոսքին չի հակադարձում, չի վիճարկում «արդարություն ուժով» ձևակերպումը և գործընթացը բնութագրում է որպես Երևանի ու բաքվի միջև դրսևորված «քաղաքական կամք», դա փոխում է ամբողջ պատմական ու քաղաքական գնահատականը։

ՀՀ նախագահը հայտարարելով, որ տեղի ունեցածը քաղաքական կամքի արդյունք է, փաստացի ընդունում է, որ գործընթացները չեն եղել միայն պարտադրված,այլ եղել է ընդունում, մասնակցություն կամ առնվազն համաձայնություն դրանց ընթացքին։ Սա արդեն վերացնում է «այլընտրանք չկար» թեզը։ Ստացվում է, որ պատերազմը և դրա հետևանքները ներկայացնելով որպես քաղաքական կամքի արդյունք, դրանք դուրս են բերվում հանցագործության և պատասխանատվության դաշտից։ Այս տրամաբանությամբ 2020 թվականի պատերազմը դադարում է դիտարկվել որպես Ադրբեջանի ագրեսիա և վերածվում է «խաղաղության հասնելու միջոցի»։ Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է։ Եվ, եթե ամեն ինչ եղել է քաղաքական կամքի դրսևորում, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ում որոշմամբ հազարավոր հայ զինվորներ զոհվեցին։ Այս հարցը իշխանությունների խոսույթում անընդհատ շրջանցվում է, որովհետև այն բացում է ամենացավոտ թեման՝ զոհերը դառնում են ոչ թե հայրենիքի պաշտպանության հերոսներ, այլ սխալ կամ հաշվարկված քաղաքականության գին։

Ու եթե այս ամենով հասարակությանը սովորեցվում է, որ հայրենիքի կորուստը կարելի է ներկայացնել որպես խաղաղություն, պարտությունը՝ որպես պատասխանատվություն, իսկ զիջումը՝ որպես քաղաքական հասունություն, ապա նույն տրամաբանությամբ վաղը կարելի է արդարացնել արդեն Հայաստանի տարածքի, անվտանգության և ինքնիշխանության նոր կորուստները։ Եվ այս ամենն ի վերջո պիտի հստակ քաղաքական, իրավական և հանրային հակազդեցություն ստանա։ Հասարակությունը պարտավոր է մերժել այս խոսույթը, այս իշխանություններին, որովհետև պետությունը, որը համաձայնվում է ուժով պարտադրված «արդարությանը», վաղ թե ուշ կորցնում է ոչ միայն տարածքները, այլ նաև գոյություն ունենալու իրավունքը»։