Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. Hetq

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Այս մասին գրում է Հետքը։

AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում և գործունեությանը մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» և այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել՝ հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը, նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան և իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ 

Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: 

The Oligarch’s Design կամ «Օլիգարխի նախագիծը». ինչի՞ մասին է ֆիլմը

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմի առաջին հատվածը 2019 թվականին իրականացված «Տրոյկա լվացքատուն» հետաքննությունն է: AnewZ-ը, առանց որևէ աղբյուր նշելու, ֆիլմի մեծ մասը նկարել է հենց այս հետաքննության հիման վրա։ 

OC Media-ն, ուսումնասիրելով ֆիլմի արտադրության ներքին աշխատանքային որոշ նյութեր, պարզել է, որ արտադրության առանցքում եղել է թուրք մեդիաաշխատողների խումբ, որոնք սերտ մասնագիտական կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել է ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելու համար, որոնց թվում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ֆիլմ։ Մյուսը Օմեր Ֆարուք Թունջն է, որը Թուրքիայի ամենախոշոր պետական լրատվամիջոցներից մեկի՝ Anadolu Ajansı-ի ավագ պրոդյուսեր է։

Ֆիլմն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում, հատկապես շրջափակման ընթացքում ունեցած գործունեությանը: Նա ներկայացվում է խիստ բացասական քողի տակ: Նրան մեղադրում են Արցախում շրջափակման ընթացքում ժողովրդի մեջ ներքին հակասություններ առաջացնելու, անջատողականություն սերմանելու և նույնիսկ Արցախում երեխաներին ռազմական գործողությունների դրդելու մեջ։ Ֆիլմի նկարագրության մեջ այն ներկայացված է որպես հետաքննական-վավերագրական, իսկ հեղինակների կամ արտադրողների մասին որեւէ հիշատակում չկա: 

Ֆիլմում որպես փորձագետներ են ներկայացվում ադրբեջանական պետական քարոզչությամբ զբաղվող անձինք: Օրինակ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998-1999թթ․), քաղաքական գործիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, որը եղել է Ադրբեջանի դեսպանը Էստոնիայում և Լատվիայում։ 

Ներառվել են նաև հատվածներ Ֆարհադ Մամեդովի, Օրխան Ամաշովի, Արզու Զեյնալաբդիեւայի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցներից։ 

Նշվածներից Ֆարհադ Մամեդովը 2025 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան որպես քաղհասարակության ներկայացուցիչ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Նա եղել է Ադրբեջանի նախագահի վերահսկողության տակ գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, իսկ ներկայում Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։ 

Ֆիլմում հարցազրույցներից մեկը AnewZ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Օրխան Ամաշովի հետ է, որտեղ նրա խոսքը որպես փորձագիտական կարծիք է ներկայացվում: Նա AnewZ-ի գլխավոր խմբագիրն է 2024 թվականից: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցում էր Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված «էկոակտիվիստների» հավաքին։ Այդ ժամանակ նա Azernews թերթի գլխավոր խմբագիրն էր։ Ամաշովն իր սոցցանցերում (Instagram, X) և հաղորդումներում ներկայանում է որպես միջազգային իրավաբան ու քաղաքական մեկնաբան, հաճախ է ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով: 

Բոլոր նշվածները Վարդանյանին մեղադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին խանգարելու մեջ՝ առաջ քաշելով այն միտքը, թե իբր այդ գործընթացը խաթարելու համար է նրան Արցախ ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը: 

Հայաստանում նկարահանված հարցազրույցները

Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:

 Վերջինիս խոսքով, իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից (Դիշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը) և առաջարկել են համագործակցել իսպանական TPTM Media-ի լրագրող Կարմեն Մարկեսի հետ՝ հարցազրույցներ կազմակերպելու և նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դիշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը և մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։ 

Դիշունցի խոսքով՝ ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ, և դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը, իսկ կազմակերպությունը (TPTM Media Spain SL) լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։  

«Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել ու այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի ու թարգմանչի աշխատանքը»,- պատմում է Դիշունցը։ 

Իրեն ուղարկված ցանկում մոտ տասը հոգու անուն է եղել, որից Դիշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն չորսի հետ։ Ինչպես Միքայել Դիշունցը, այնպես էլ Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել,  թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դիշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ՝ պարզաբանման համար։ 

«Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը (Կ. Մարկեսը - հեղ.) նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ»,- ասում է Դիշունցը։ 

Կարմեն Մարկեսը Դիշունցին ասել է, թե իբր TPTM Media-ն ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։