Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Հասարակություն

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան դարձնելու համար։

Որոշմամբ՝ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում, պայմանագրի «անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի» կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ ՀՀ Կառավարությունն ու Կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն: Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի Կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները: Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից: Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար վերջինիս փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով:

Որոշմամբ կարգավորվում են նաև Կոնցեսիոների կողմից 425 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումներ իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվելու, Մաստեր-պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու և այլ հարաբերություններ։

Որոշմամբ առաջարկվում է նաև որպես Կառավարության ներկայացուցիչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 1 ամսյա ժամկետում ստորագրել ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում օդանավակայանային ենթակառուցվածքների զարգացում, մատուցվող ծառայությունների բարելավում, ինչը կխթանի ուղևորությունների և ուղևորափոխադրումների նոր ուղղությունների քանակի աճին:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Մաստեր-պլանը նախատեսվում է ներկայացնել մինչև հունվարի 31-ը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչև 2033 թ.-ը: Արմեն Սիմոնյանը նշել է նաև, որ 2025 թ. բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում՝ կազմելով 5 մլն 754 հազար մարդ, որը 7,5 տոկոսով ավելին է 2024 թ. ցուցանիշից: Փոխնախարարն ընդգծել է, որ ըստ այդմ՝ իսկապես առկա է ենթակառուցվածքն ընդլայնելու և սահմանված չափանիշներով ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն:

Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»: