NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ինչպես է կահույքի արտադրամասը շահագործում աշխատակիցներին. «Հետք»

«Ֆլեքսի թրի» կահույքի արտադրամասի նախկին աշխատակիցներն ահազանգում են չվճարված աշխատավարձերի և աշխատանքային իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Նրանք պատմում  են, որ իրենց հետ պայմանագրեր չեն կնքվել եւ արտաժամյա աշխատել են՝ առանց վճարի, գրում է «Հետքը»։

«Ֆլեքսի թրի» ընկերությունը զբաղվում է կահույքի արտադրությամբ։ Տնօրենը Արթուր Մանասյանն է։ Աշխատակիցների խոսքով՝ նա ժամանակ առ ժամանակ աշխատանքի հայտարարություններ է տալիս, նոր մարդկանց ներգրավում եւ որոշ ժամանակ անց, չվճարելով՝ ազատում է աշխատանքից։

«Հետքի» խմբագրություն դիմած Արմինե Պողոսյանը 2025 թվականի փետրվարից մինչև ապրիլ աշխատել է «Ֆլեքսի թրի» կահույքի արտադրամասում՝ որպես փափուկ կահույքի արտադրության պետ։ Նրա խոսքով՝ մոտ երկու ամիս արտաժամյա աշխատել է, բայց լրացուցիչ չի վճարվել։ Առաջին ամսվա համար վարձատրվել է 200 հազար դրամ, դրանից 100 հազարը ծախսել է ճանապարհի համար, որը որոշ աշխատակիցների դեպքում հոգում էր ընկերությունը։ Հաջորդ ամիս խոստացված 300 հազար դրամի մի մասն է ստացել։

«Օրեր են եղել, որ ամբողջ գիշեր աշխատել եմ, առավոտյան ժամը 8-ին տաքսի եմ նստել, գնացել եմ տուն, երեխային ճանապարհել դպրոց, նորից եկել աշխատանքի։ Քանի որ պատվերներն ուշացնում էր, չգիտես ինչու՝ ես պետք է հասցնեի։ Մոտ 30 հոգի իմ նույն վիճակում էին՝ խախտված իրավունքներով, չվճարված գումարներով»,-պատմում է նա։

Արմինե Պողոսյանը հաճախ ստիպված է եղել դստերն իր հետ տանել աշխատավայր, քանի որ նրա միակ խնամակալն է, ու դուստրը բազմիցս գիշերել է իր մոտ, առանց մահճակալի։

Արմինե Պողոսյանին գործատուն մինչ օրս պարտք է մոտ 230 000 դրամ։

Լիանա Հակոբյանը (անունը եւ ազգանունը փոխված են-խմբ.) ցանկացել է անանուն մնալ, քանի որ վախենում է Արթուր Մանասյանից և կարծում է, որ նա հետագայում կարող է հաշվեհարդար տեսնել։ Նա նշում է, որ գործատուն սկզբում խոստացել է հնգօրյա աշխատանքային գրաֆիկ՝ ժամը 9:00-ից 18:00-ն, ամսական 350 հազար դրամ աշխատավարձ։ Սակայն, իր խոսքով, պայմանավորվածությունը շատ արագ խախտվել է։ Սկզբում «Ֆլեքսի թրի» ընկերության ղեկավար Արթուր Մանասյանն ասել է, թե պետք է աշխատի շաբաթը վեց օր, աշխատանքային ժամերը երկարացրել է՝ առանց հավելավճարի։

«Կեսգիշերին զանգում էր, ասում՝ էսինչ բանը գրի, էսինչ բանը ճշտի։ Տաքսիով տուն էի գնում, զանգում էր՝ հետ արի։ Արդյունքում տուն էի հասնում գիշերվա 12-ից հետո։ Սա շարունակական էր»,-ասում է նա։

Մեկ ամսվա համար Լիանան ստացել է 200 հազար դրամ աշխատավարձ՝ բանկային փոխանցմամբ, ինչն իրեն հիմք է տվել կարծելու, թե գրանցված աշխատող է։

Ըստ նրա՝ երկու ամիս աշխատելուց հետո, առանց նախազգուշացման ազատվել է աշխատանքից։ Երբ աշխատանքի է գնացել, իր աշխատասեղանն ու համակարգիչն արդեն հեռացված են եղել։ Արթուր Մանասյանը, Լիանայի խոսքով, այդ պահին իրեն պարտք էր առնվազն 500 հազար դրամ չվճարած աշխատավարձ,  արտաժամյա աշխատանքը գումարած՝ մոտ մեկ միլիոն դրամ։

«Գրանցված աշխատողների ցանկում իրական աշխատողներ գրեթե չկային։ Կահույքագործները, զոդողները, տեղադրողները գրանցված չէին, փոխարենը գրանցված էին Արթուր Մանասյանի հարազատները, որոնց ոչ ոք չէր տեսել արտադրամասում»,- նշում է նա։

Լիանայի ասելով՝ ընկերությունում աշխատել են օտարերկրացիներ, հիմնականում՝ հնդիկներ, որոնք նույնպես շահագործվել և պատշաճ վարձատրություն չեն ստացել, աշխատել են վատ պայմաններում։

Աշխատանքից ազատելուց մեկ ամիս անց Լիանային փոխանցել են ընդամենը 100 հազար դրամ։ Նա դիմել է ՊԵԿ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ ՊԵԿ-ում ընդունել են դիմումը և արձանագրել չգրանցված աշխատողների առկայությունը, իսկ  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը եզրակացրել է, որ Լիանան աշխատել է միայն մեկ ամիս և գործատուն նրան պարտք է ընդամենը 200 հազար դրամ։ 2025 թվականի հոկտեմբերին նա դիմել է դատարան։

Արթուր Մանասյանը Կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը» նախագծի  2022 թվականի մրցանակակիր է։

«Ֆլեքսի թրի» ընկերության արտադրամասը գտնվում է Երևանում՝ Հաղթանակի 1 հասցեում։ Ընկերությունը կայք ունի, սակայն այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ըստ կայքի՝ ընկերության հասցեն Լոնդոնում է, բայց դա կեղծ հասցե է,  կոնտակտային տվյալները չեն գործում։

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ֆլեքսի թրի» ընկերությունը հիմնադրվել է  2021 թվականի հունիսին։ Ընկերության վրա սահմանափակում է կիրառված հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով, այն ենթարկվել է վարչական տույժերի։

Արթուր Մանասյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ բոլորի աշխատավարձը վճարել է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ իր ղեկավարած ընկերության գործունեության վերաբերյալ համապատասխան վարչարարություն է իրականացրել։

Իր ղեկավարած ընկերության մասին հարցերին նա չպատասխանեց՝ նշելով, որ հեռախոսով չի խոսի։ Առաջարկեցինք հանդիպել, զրուցել։ Սկզբում Արթուր Մանասյանն ասաց, թե զբաղված է, մոտ մեկ ամիս անց կարող է հանդիպել, հետո մեր հեռախոսազանգերին կամ չէր պատասխանում, կամ նրա փոխարեն պատասխանում էր այլ մարդ և ասում, որ Արթուր Մանասյանը զբաղված է, կզանհագարի, սակայն խոստացված զանգն այդպես էլ չստացանք։