Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Հասարակություն

Ալիևը իշխանության կլանային ժառանգո՞րդ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։

Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը միջազգային պաշտոնական հանդիպումներին բուռն քննարկումներ է առաջացրել ադրբեջանական սոցցանցերում։ Նա ներկա է գտնվել բրազիլական BTG Pactual ներդրումային բանկի նախագահ Անդրե Էստևեսի, «Vestas Wind Systems»-ի Մարքեթինգի, հաղորդակցության, կայուն զարգացման և հասարակայնության հետ կապերի գծով ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի, աշխարհի խոշորագույն նավահանգստային օպերատորներից մեկի՝ «DP World»-ի նախագահ և գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բին Սուլայեմի, ինչպես նաև՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ ալ Թանի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին։

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից երևում է, որ Հեյդար Ալիև կրտսերը ներկայացվում է որպես Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «SOCAR»-ի ներկայացուցիչ։ Պաշտոնական որևէ աղբյուրում նշված չէ ընկերությունում նրա աշխատանքային գործունեության մասին։ Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը ևս 1994-2003 թվականներին աշխատել է «SOCAR»-ում՝ որպես առաջին փոխնախագահ:

Ըստ ադրբեջանցի քաղաքական որոշ վերլուծաբանների՝ վերջին շրջանում պաշտոնական միջոցառումներին և հանդիպումներին կրտսեր Հեյդար Ալիևի մասնակցությունը վկայում է նրա՝ Իլհամ Ալիևի հնարավոր իրավահաջորդը լինելու մասին։ Նրանց կարծիքով՝ Հեյդար Ալիև կրտսերն ապագայում կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ քաղաքական և պետական կառավարման համակարգում: Վերլուծաբանները չեն բացառում, որ միջազգային հանդիպումներին Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը կարող է լինել քաղաքական կարիերայի «նախապատրաստական փուլ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հեյդար Ալիև կրտսերը հոր հետ մասնակցում է պաշտոնական հանդիպումներին։ Դեռևս 2024 թվականի հունվարի 9-ին նա մասնակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից տրված պաշտոնական ճաշի ընդունելությանը՝ սեղանի շուրջ նստելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հենց այս ճաշից հետո էին սկսվել քննարկումները, թե Իլհամ Ալիևը որդուն նախապատրաստում է քաղաքական ակտիվ գործունեության։

Ադրբեջանում բուռն քննարկումներ էր առաջացրել նաև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին անցկացված տնտեսական հարցերով խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցող Հեյդար Ալիև կրտսերը նստած էր մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։ Ըստ պետական արարողակարգի՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ վարչապետն ու նրա տեղակալները նստում են նախագահի ձախ կողմում, իսկ փոխնախագահները՝ աջ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Հեյդար Ալիև կրտսերը նստել երկրորդ փոխնախագահի աթոռին։

Վերջին շրջանում հանրային վայրերում հաճախ է երևում նաև Հեյդար Ալիև կրտսերի կինը՝ Ալյոնա Ալիևան, ով այս օրերին նույնպես Դավոսում է։ Վերջինս Մեհրիբան Ալիևայի ու Ալիևների դուստրերի՝ Արզուի և Լեյլայի հետ մասնակցում է տարաբնույթ միջոցառումների, նաև՝ արտասահմանյան այցերին։ Օրինակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել էր Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ:

Հանրային դաշտ բերելով որդուն, ներգրավելով բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում՝ Իլհամ Ալիևը կրտսեր Հեյդար Ալիևին՝ որպես նախագահական աթոռի կլանային հաջորդ ժառանգորդ, հնարավորություն է տալիս ձեռք բերելու քաղաքական փորձ, հասկանալու պետական կառավարման մեխանիզմները, շփվելու միջազգային քաղաքական և գործարար շրջանակների հետ, հետևելու արտաքին քաղաքական գործընթացներին։ Իրագործվում է նույն սցենարը, ինչ կազմել էր ավագ Հեյդար Ալիևը՝ 2003 թվականին Ադրբեջանի ներկայիս նախագահին իշխանության բերելու համար»։