Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել՝ վախեցել է

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:

«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», - «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:

Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:

«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», - նշեց Պետրոսյանը:

Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, սակայն՝ առանց որևէ անվանացանկի: Հարազատները այսուայնկողմ ընկած տվյալ էին փնտրում:

«Կոտորվանք է զանգելով էս յան, էն յան, որ գոնե մի տեղեկություն... ոչ մի բան». - Էլեոնորա Համբարձումյանին մեկ օր անց է հաջողվել սոցապ նախարարության միջոցով ճշտել, որ եղբայրն, այո, տեղափոխվածների մեջ է, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում է: Հետո էլ սկսվեց ճշտումների հաջորդ փուլը՝ այցելել հնարավո՞ր է. - «Դե բա եկել ա ստեղ հասել, հիմա չգնա՞մ մի հատ տենամ ոնց ա վիճակը, մի հատ աչքովս տենամ ինչ ա, ոնց ա: Այ էդ ա, էլի, անհանգիստ եմ»:

Ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ոչ Առողջապահության նախարարությունները, ոչ էլ այլ գերատեսչություն տեղափոխությունից հետո հարազատների հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն չեն տրամադրել: Հարազատներն իրենք են դեսուդեն ընկել: Սոցապ նախարարության խոսնակը փոխանցեց՝ բոլորը գտնվում են պետական հոգածության ներքո: Առողջապահության նախարարությունից ասացին՝ երեք հոգի հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան:

«Ազատության» տեղեկությամբ՝ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում՝ մի հյուրանոցում են տեղավորվել:

Արցախից վերջին հայերին վտարեցին, ոչ թե նրանք Հայաստան եկան այսպես ասած իրենց դիմումի համաձայն, հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն է ընդգծում: Սոցապ նախարարը գրել էր՝ այդ մարդիկ դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։

«Ասում է՝ «գիտե՞ս ինչպես է՝ մեզ չեն էլ ասել, հարցրել, էդ թուղթը ստորագրել ենք մենք սահմանին, բայց այնպիսի վիճակում էինք արդեն, ոնց որ բանտ նստած լինեինք», - փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել. - «Ես կարող եմ տրամաբանել՝ ինչի էին այդպես անում. խաղաղության օրակարգ են վերցրել, իրենք, չեք տեսնո՞ւմ, ամեն անգամ անտեսելով մարդկանց միջազգային իրավունքները՝ փորձում են խաղաղություն հաստատել: Բայց, գիտե՞ք, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև սա պատմություն է, սա էթնիկ զտման վերջին ակորդն է, վերջին մարդկանց են էնտեղից վտարել են, ոչ թե նրանք խնդրել են և այլն»:

Ի դեպ՝ Ստեփանակերտից տեղափոխվածներից մեկը ոսկյա խաչ ու շղթա է ունեցել, ըստ ականատեսի՝ Հակարիի անցակետում ադրբեջանցի աշխատակցին գրավել է ոսկին: «Դարդիդ կաց», - ասել է տղամարդը, անցել հայկական կողմ: