Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ
Քաղաքականություն

Հայաստանը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։

Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում. «Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»:

Երկրի ղեկավարը բանակի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ոլորտում կրթության զարգացման անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: «Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և նշել, որ այն լավ հնարավորություն է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար՝ հօգուտ զինվորական ծառայության. «Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնենք զինծառայությանը և ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500 հազար, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը»:

Բարեփոխումների շրջանակում երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը՝ «ի՞նչ ենք անում մենք, ինչի՞ համար ենք անում»․ «Սա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորդ գիտեք՝ համակարգային դիմադրությունն ամենադաժան բանն է, որը, երբեմն, հնարավոր չի լինում հաղթահարել: Բայց այն ամենը, որ տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծել՝ սա մեր, բոլորի համատեղ ջանքի արդյունք է: Ուզում եմ, որ մենք սա գնահատենք, այն շատ կարևոր է և շատ բարձր արժեք ունի»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին ևս՝ համազգեստի փոփոխություն, նոր սպառազինության ձեռքբերում, թվայնացում, կադրային առաջընթացի ապահովում՝ անձի աշխատանքով և ծառայության որակով պայմանավորված: Վարչապետն ընդգծել է, որ այս ուղղություններով աշխատանքը պետք է շարունակել:

Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: «Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։

Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է:

Վարչապետը նշել է, որ հաջորդ շարակարգը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է. «Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԶՈւ–երի 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնել բոլորին՝ կատարած ահռելի աշխատանքի համար. «Ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե այն պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ և աներկբա գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին, շատ ուղղություններով, պետք է ուղիղ ասել, պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է»։

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների հանձնել է պարգևներ։