NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կաթողիկոսի, պատրիարքի կամ պապի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը քրիստոնեական եկեղեցական իրավունքի և պատմական ավանդության տեսանկյունից արտառոց երևույթ չէ, այլ՝ եկեղեցական գերագույն իշխանության անբաժանելի և հիմնարար լիազորություններից մեկը։ Երբ եպիսկոպոսը խախտում է եկեղեցական կանոնները, հանդես է գալիս եկեղեցական կարգի դեմ, թույլ է տալիս բարոյական կամ կանոնական ակնհայտ խախտումներ, խաթարում է Եկեղեցու միասնությունը՝ ձևավորելով հերձված, եկեղեցական գերագույն իշխանությունը ներկայացնող նվիրապետը լիազորված է նրան կարգալույծ հռչակելու, բանադրելու, պաշտոնից հեռացնելու և անհրաժեշտության դեպքում՝ աշխարհականների շարքին դասելու։
Արևմտյան Եկեղեցու՝ մասնավորապես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքում այս սկզբունքը հստակ արձանագրված է։ Դեռևս միջնադարում ձևակերպված “Dictatus Papae” փաստաթուղթը բաց բնագրով հանգամանալից արձանագրում է, որ միայն պապը կարող է նշանակել և պաշտոնանկ/կարգալույծ անել եպիսկոպոսին։ Ժամանակակից Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքն այս իրավասությունը պահպանում է նույն բովանդակությամբ՝ ամրագրելով, որ կանոնական խախտումների, անհնազանդության կամ հակականոնական գործողությունների դեպքում պապը և Սուրբ Աթոռը կարող են եպիսկոպոսին կարգալույծ անել, բանադրել կամ պաշտոնից հեռացնել։
Եկեղեցական նորագույն պատմության մեջ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են պապական իշխանությամբ ենթարկվել նման պատժամիջոցների, ինչը փաստում է, որ տվյալ իրավասությունը ոչ միայն տեսական է, այլ՝ գործնականում կիրառվող լիազորություն։
Արևելյան եկեղեցիներում՝ ուղղափառ և առաքելական ավանդույթներում, գործում է նույն սկզբունքը՝ հիմնականում ժողովական ընթացակարգով և գերագույն գահակալի առաջնորդությամբ։ Տիեզերական և տեղական ժողովների պատմությունը լի է օրինակներով, երբ պատրիարքներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել, բանադրվել, կախակայվել, փիլոնազրկվել կամ հեռացվել պաշտոնից՝ եկեղեցական կանոնների խախտման, հերետիկոսության, հերձվածի, անհնազանդության կամ Եկեղեցու միասնությանը վնաս հասցնելու պատճառով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ավանդության մեջ Հայոց կաթողիկոսը հոգևոր բարձրագույն իշխանության կրողն է՝ Նվիրապետը, որը հրավիրում և նախագահում է Ազգային-եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսաց և այլ ժողովները։ Հայ եկեղեցական իրավական և պատմական փորձառությունը հստակ վկայում է, որ Հայոց կաթողիկոսն ունի լիարժեք իրավասություն՝ ընդառաջ ժողովական մարմնի առաջարկի կարգալույծ հռչակելու հոգևորականներին, այդ թվում՝ եպիսկոպոսներին, եթե նրանք խախտել են եկեղեցական կանոնները, հանդես են եկել եկեղեցական կարգերի դեմ կամ վտանգել են Եկեղեցու միասնությունն ու կարգապահությունը։
Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ։
Ուստի եկեղեցական իրավունքի, պատմական նախադեպերի և համաքրիստոնեական ավանդության ամբողջական դիտարկումը միանշանակ հաստատում է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է։ Այդ իրավասությունը բխում է ոչ թե անձնական կամ քաղաքական կամքից, այլ Եկեղեցու ներքին կանոնական համակարգից, որը նպատակ ունի պահպանելու Եկեղեցու կարգը, միասնությունը, հավատքի անաղարտությունն ու եկեղեցական ծառայության բարոյական և կանոնական բարձր չափանիշները։
Հ․Գ․
Հայոց կաթողիկոսների կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոսների համառոտ ցանկ․
➢ Խոսրով եպիսկոպոս Անձևացի (10-րդ դար) — բանադրվել է Տ․ Տ․ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի կողմից։
➢ Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչ (17-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Ս․ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի կողմից։
➢ Օնոփրիոս եպիսկոպոս Երևանցի (17-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։
➢ Հովհան արքեպիսկոպոս Ամդեցի (18-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։
➢ Աշոտ արքեպիսկոպոս Շախյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից։
➢ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան (20-րդ դար) — մի քանի տարով կախակայվել և փիլոնազրկվել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։
➢ Խոսրով եպիսկոպոս Էմիրզեյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։
➢ Վահան եպիսկոպոս Տերյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։
➢ Պարգև եպիսկոպոս Գևորգյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։
➢ Վազգեն եպիսկոպոս Օհանյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։
➢ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։
➢ Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։
➢ Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։
➢ Գևորգ եպիսկոպոս Սարոյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։