Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հասարակություն

Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների

«Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ»,- նշել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Նա գրել է. 

«Կարգալոյծը եկեղեցականօրէն մեռեալ է, իսկ մեռելոց յարութիւնն իմ կարողութենէն վեր է» (Տ․ Տ․ Մկրտիչ Ա Խրիմյան)

Կաթողիկոսի, պատրիարքի կամ պապի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը քրիստոնեական եկեղեցական իրավունքի և պատմական ավանդության տեսանկյունից արտառոց երևույթ չէ, այլ՝ եկեղեցական գերագույն իշխանության անբաժանելի և հիմնարար լիազորություններից մեկը։ Երբ եպիսկոպոսը խախտում է եկեղեցական կանոնները, հանդես է գալիս եկեղեցական կարգի դեմ, թույլ է տալիս բարոյական կամ կանոնական ակնհայտ խախտումներ, խաթարում է Եկեղեցու միասնությունը՝ ձևավորելով հերձված, եկեղեցական գերագույն իշխանությունը ներկայացնող նվիրապետը լիազորված է նրան կարգալույծ հռչակելու, բանադրելու, պաշտոնից հեռացնելու և անհրաժեշտության դեպքում՝ աշխարհականների շարքին դասելու։

Արևմտյան Եկեղեցու՝ մասնավորապես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքում այս սկզբունքը հստակ արձանագրված է։ Դեռևս միջնադարում ձևակերպված “Dictatus Papae” փաստաթուղթը բաց բնագրով հանգամանալից արձանագրում է, որ միայն պապը կարող է նշանակել և պաշտոնանկ/կարգալույծ անել եպիսկոպոսին։ Ժամանակակից Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքն այս իրավասությունը պահպանում է նույն բովանդակությամբ՝ ամրագրելով, որ կանոնական խախտումների, անհնազանդության կամ հակականոնական գործողությունների դեպքում պապը և Սուրբ Աթոռը կարող են եպիսկոպոսին կարգալույծ անել, բանադրել կամ պաշտոնից հեռացնել։

Եկեղեցական նորագույն պատմության մեջ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են պապական իշխանությամբ ենթարկվել նման պատժամիջոցների, ինչը փաստում է, որ տվյալ իրավասությունը ոչ միայն տեսական է, այլ՝ գործնականում կիրառվող լիազորություն։

Արևելյան եկեղեցիներում՝ ուղղափառ և առաքելական ավանդույթներում, գործում է նույն սկզբունքը՝ հիմնականում ժողովական ընթացակարգով և գերագույն գահակալի առաջնորդությամբ։ Տիեզերական և տեղական ժողովների պատմությունը լի է օրինակներով, երբ պատրիարքներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել, բանադրվել, կախակայվել, փիլոնազրկվել կամ հեռացվել պաշտոնից՝ եկեղեցական կանոնների խախտման, հերետիկոսության, հերձվածի, անհնազանդության կամ Եկեղեցու միասնությանը վնաս հասցնելու պատճառով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ավանդության մեջ Հայոց կաթողիկոսը հոգևոր բարձրագույն իշխանության կրողն է՝ Նվիրապետը, որը հրավիրում և նախագահում է Ազգային-եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսաց և այլ ժողովները։ Հայ եկեղեցական իրավական և պատմական փորձառությունը հստակ վկայում է, որ Հայոց կաթողիկոսն ունի լիարժեք իրավասություն՝ ընդառաջ ժողովական մարմնի առաջարկի կարգալույծ հռչակելու հոգևորականներին, այդ թվում՝ եպիսկոպոսներին, եթե նրանք խախտել են եկեղեցական կանոնները, հանդես են եկել եկեղեցական կարգերի դեմ կամ վտանգել են Եկեղեցու միասնությունն ու կարգապահությունը։

Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ։

Ուստի եկեղեցական իրավունքի, պատմական նախադեպերի և համաքրիստոնեական ավանդության ամբողջական դիտարկումը միանշանակ հաստատում է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է։ Այդ իրավասությունը բխում է ոչ թե անձնական կամ քաղաքական կամքից, այլ Եկեղեցու ներքին կանոնական համակարգից, որը նպատակ ունի պահպանելու Եկեղեցու կարգը, միասնությունը, հավատքի անաղարտությունն ու եկեղեցական ծառայության բարոյական և կանոնական բարձր չափանիշները։

Հ․Գ․

Հայոց կաթողիկոսների կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոսների համառոտ ցանկ․

. Խոսրով եպիսկոպոս Անձևացի (10-րդ դար) — բանադրվել է Տ․ Տ․ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի կողմից։

. Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչ (17-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Ս․ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի կողմից։

. Օնոփրիոս եպիսկոպոս Երևանցի (17-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

. Հովհան արքեպիսկոպոս Ամդեցի (18-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։

. Աշոտ արքեպիսկոպոս Շախյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից։

. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան (20-րդ դար) — մի քանի տարով կախակայվել և փիլոնազրկվել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

. Խոսրով եպիսկոպոս Էմիրզեյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

. Վահան եպիսկոպոս Տերյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

. Պարգև եպիսկոպոս Գևորգյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

. Վազգեն եպիսկոպոս Օհանյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

. Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

. Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

. Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

. Գևորգ եպիսկոպոս Սարոյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։