Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
Հասարակություն

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորությունը լուծարելը, եկեղեցիների դռները զինվորի առջև փակելը հարված է բանակի և հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին, մեր գենետիկական հիշողությանը

Սամվել դպիր Գրիգորյանի հրապարակումը.

«Քիչ առաջ գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարություն արեց, որ  «ՊՆ հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ՝ ազատված ենք մեր պարտականություններից»: ՊՆ-ն ևս հաստատեց:

ԶՈւ հոգևոր սպասավորությունը լուծարելը, եկեղեցիների դռները զինվորի, վիրավորի, բուժվողի, բուժանձնակազմի առջև փակելը պարզապես վարչական որոշում չէ, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և ընդհանրապես հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին, մեր գենետիկական հիշողությանը:

Եկեք տեսնենք, թե ինչից է զրկվում Հայոց Բանակը.

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորությունը եղել է հայկական բանակի մարտունակության և զինվորի հոգեկան տոկունության անբաժանելի մաս, ներքին ամրության, կարգապահության և զինվորի հոգեկան առողջության կարևորագույն հենասյուներից մեկը։

Հոգևորականը  զինվորի կողքին է ամենածանր պահին՝ պատերազմի ժամանակ, փարատելով մահվան վախը, որի դեմ միակ իրական մխիթարությունը հավատն է Աստծո ներկայության մեջ հավիտենական կյանքի և նահատակության սուրբ պսակի հանդեպ։

Հոգևորականն աղոթքով, հոգևոր զրույցով օգնում է զինվորին բուժել պատերազմների, մարտական առաջադրանքների ընթացքում ստացած հոգեբանական վերքերը՝ մարտընկերների կորուստը և այլն, որոնք աշխարհիկ հոգեբանության համար հաճախ անհասանելի են։

Հոգևորականը բանակի «խիղճն» է և զինվորի «հոգևոր թիկունքը»։

Հոգևորականի ներկայությունը զինվորի մեջ վառ է պահում պատմական հիշողությունը, երբ Վարդանանց, Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում հաղթել է «վասն հավատո և վասն հայրենյաց» մարտնչած հոգևոր դասի և աշխարհականի միասնությունը: Դարեդար հայ հոգևորականը մշտապես եղել է առաջնագծում, զինվորի կողքին:

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորության եկեղեցիներում զինվորականները (ծառայող կամ բուժման մեջ գտնվող), բուժանձնակազմը ստանում էին հոգևոր սնունդ՝ Ս. Հաղորդության, Ավետարանի քարոզի տեսքով: Հոսպիտալների և Ռազմական Ակադեմիայի եկեղեցի-մատուռների փակումը կզրկի նրանց այդ հոգևոր սննդից ու խնամքից:

Եկեղեցին կառուցվում և օծվում է որպես «Աստծո տուն»։ Այնտեղ Ս.Պատարագի մատուցման դադարեցումը ոչ թե մի պարզ շենքի փակում է, այլ տվյալ վայրից Աստծո օրհնության ու շնորհի հոսքի կասեցում։

Եկեղեցում աղոթքի ու Պատարագի բացակայությունը տվյալ վայրը դարձնում են հոգևորապես անպաշտպան:

Հայ զինվորը հաղթել է նաև հավատով: Մեր նորագույն պատմության մեջ Շուշիի անառակ բերդի գրավումը խաչերը մեջքներին կրող մարտիկներին միայն Աստծո շնորհով, հոգևորականի օրհնությամբ և աղոթքով կարող էր հաջողվել:

Հոգևորականը պատերազմի արհավիրքներից հետո օգնում է զինվորին վերադառնալ բնականոն կյանքին և հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը:

Բանակում հոգևորականի բացակայությունը, որպես կանոն, բերում է ինքնասպանությունների, բարոյալքման և կարգապահական խնդիրների աճի։

Բանակում հոգևորականը կարողանում է սփոփել, աղոթքով, հուղարկավորության կամ բժշկության կարգերով մխիթարել զոհվածների կամ վիրավորների հարազատներին։

Այսիպիսով, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումը ոչ թե առաջադիմություն է, այլ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ, որը թուլացնում է մեր զինվորի հոգևոր զրահը։

 

Թող Տեր Հիսուս Քրիստոս զորացնի հայոց բանակում ծառայած բոլոր մեր գնդերեց հոգևորականներին, ովքեր առաջնորդվեցին Սուրբգրային սկզբունքով. «Ավելի լավ է հնազանդվել Աստծուն, քան մարդկանց» (Գործք 5:29)»: