Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. ԶախարովաԻրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. ԱրաղչիՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը (լուսանկար)
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից». Աբրահամյան
Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը
Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետըՔաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին«Սրտիկն» իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5 հազարական դրամ են տվելՉե՞ք կարծում, որ ՍԴ դիմելով լեգիտիմացնում եք ընտրությունների արդյունքները. ՀՀ պահեստազորի զինծառայողների հարցը՝ ընդդիմությանըԱռանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել. «Հրապարակ»Ընտրակաշառքի գործով նոր փուլ․ Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»
Մամուլ

«Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանը կուրսեցուս ընկերն է եղել, այդպես ենք ծանոթացել։ Սկզբում համակրանք չի եղել։ Աստիճանաբար ճանաչելով իր մարդ տեսակը՝ քիչ-քիչ զգացմունքներ առաջացան։ Անկեղծ ասած, երբ ընկերություն էինք անում, շատ էինք վիճում, հույս չունեի, որ ընտանիք կկազմենք։ Բայց նշանվեցինք, մեկ ամիս հետո՝ 2004 թվականին, ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անժելան՝ Վարդանի կինը։ Նշում է՝ այդ ժամանակ միակ դժվարությունը վարձով ապրելն էր։ «Վարդանը հացաբուլկեղենի շատ լավ մասնագետ էր, ուներ նաև երկրորդ մասնագիտություն՝ եռակցող էր։ Երկու մասնագիտացմանն էլ շատ լավ էր տիրապետում։ Սիրով ընտանիք էինք։ Վարդանն իր տեսակով էմոցիոնալ էր, աշխատանքում՝ պատասխանատու, խաբել չէր սիրում, շատ հայրենասեր էր։ Երիտասարդ տարիներին արտերկիր էր մեկնել, բայց ասում էր՝ Հայաստանից այն կողմ ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգացել։ Երևանում էր մեծացել, Կոմիտասի պողոտայում էին բնակվել, բայց շատ էր սիրում գյուղը, բնությունը, կենդանիներին։ Քաղաքում էինք բնակվում, հետո տուն գնեցինք Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիում։ Նա ուղղակի սիրահարված էր իր այգուն։ Հաճախ եմ մտածում՝ այդքան հայրենասիրությունը, պարզությունն ու ճշտապահությունը միայն Աստծո պարգև կարող էր լինել։ Շատ հարգալից, սիրող ամուսին ու հայր էր։ Ամուսնացած ժամանակ շատ քիչ ենք վիճել»,- ժպտում է Անժելան և հավելում. «Մեր վեճերը հիմնականում երեխաներին էին վերաբերում։ Նա ավելի խիստ էր, ես՝ ավելի մեղմ։ Երեք տղա ունենք։ Մեր ավագ տղաները ծնվեցին երկու տարվա տարբերությամբ, իսկ մեր երրորդ որդին ծնվեց 14 տարվա տարբերությամբ։ Վարդանը շատ էր սիրում աղջիկ երեխա, բայց Աստված մեզ կրկին որդի պարգևեց, և սիրով ընդունեցինք այդ պարգևը։ Երբ տղաներիս պաշտպանում էի, ասում էր՝ ոչ, պետք է տղա մեծանան, շատ խիստ էր դաստիարակում։ Եվ տարիների ընթացքում հասկացա, որ նա իր երեխաներին պատրաստում էր այս կյանքին, հատկապես՝ ավագ որդուս»։

Վարդանը 2016 թվականի ապրիլին կամավոր հիմունքներով մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, և Անժելայի համար բոլորովին զարմանալի չէր, որ նա այս պատերազմին էլ կկամավորագրվի։ «Սեպտեմբերի 27- ից սկսած մեր տանը կարծես սուգ լիներ, ամեն տղայի անունը կարդալիս լալիս էինք, Վարդանն իր տեղը չէր գտնում։ Նա կամավորագրվեց, իրենց «Ապրիլ յանի խումբը»՝ հրամանատարի՝ Իշխանի գլխավորությամբ, արդեն հավաքվել էր։ Իրենց հրամանատարը մեկ անգամ այդ ընթացքում գնաց Արցախ, վերադառնալուց հետո կարծես չցանկանար տղաներին տանել մարտի դաշտ, քանի որ տեսել էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երկրորդ անգամ էլ գնաց, էլի տղաներին իր հետ չտարավ, բոլորը նեղացան։ Ի դեպ, նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երեք անգամ Վարդանը գնաց զինկոմիսարիատ, անգամ վիճել էր, թե ինչու իրեն չեն տանում Արցախ։ Վարդանն ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն, երկար չէր կարողանում քայլել։ Իրեն ասացի՝ Վարդա՛ն ջան, ո՞ւր ես գնում։ «Գնում եմ կանգնելու և կռվելու համար»»։

Վարդանը հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտադաշտ։ Անժելան ասում է՝ միանգամից ամենաթեժ տեղը՝ Ջրական։ «Ջրականն այդ օրերին մսաղաց էր հիշեցնում, մի մասն արդեն հանձնված էր, բայց կազմակերպչական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում տղաներին այնտեղ էին տարել։ Իրենց հրամանատարը վիրավորվում է, նրան տեղափոխում են հոսպիտալ։ Վարդանը դառնում է վաշտի հրամանատար։ Այդ ընթացքում փոքր տղայիս հետ դեպք պատահեց, հիվանդանոցում էինք։ Վարդանը զանգահարեց, ես էլ մի փոքր իրավիճակը ծանրացնում էի, որ գոնե վերադառնար։ Բայց նա նույնիսկ այդ պատճառով չեկավ. «Գիտես, թե այստեղ քանի հարյուր հոգի է իմ դեմքին նայում, ո՞նց թողնեմ ու գամ»։ Ես էլ իրեն հանգստացրեցի, որ երեխայի հետ կապված լուրջ բան չկա։ Ինձ մեղադրում են, որ կարող էի իրեն հետ պահել, որ չգնա, բայց ինչպես անեի, երբ տեսնում էի՝ նա տանը նստած ինքնաոչնչանում է։ Վերադարձած ընկերներն են պատմում, որ ոգևորում էր բոլորին, հայրենասիրական երգեր էին երգում։ Իր ծառայությունը նա այդ հատվածում էր անցկացրել, բոլոր անկյուններին ծանոթ էր, երբ հարազատներս ինձ հայտնեցին, որ Վարդանն անհետ կորած է, չէի հավատում։ Նա շատ շուտ էր կողմնորոշվում ծանր իրավիճակներում, հուսահատվող չէր։ Վստահ ասում էի՝ հիմա մի տեղից կհայտնվի»։

Վարդանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, տուն է վերադարձել... չորս ամիս անց։ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվում է փետրվարի 11-ին։ «Այդ ընթացքում այնքան հակասական բաներ էինք լսում, որ ողջ է, իր հետ եղած տղաները գրկել են, իջեցրել են դիրքերից։ Ինչ-որ հատվածների անուններ էին տալիս, հասնում էինք այդտեղ, թելը կտրվում էր։ Կարմիր խաչը վերջում մտավ Ջրական, իրենց հրամանատարն արդեն ապաքինվել էր, նա էլ էր գնացել Ջրական, որտեղից էլ հենց իրենց դիրքից չորս դի էին դուրս բերել»։

2020 թվականին, դեռ Վարդանին չգտած, ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում։ Նրանց միջնեկ որդին է հոսանքահարումից մահանում։ Հայրիկը չիմացավ, որ որդին է մահացել, որդին անմասն մնաց հայրիկի զոհվելու ցավից։ «Շատ լավ ամուսին եմ ունեցել, ասում էի՝ չեմ դիմանա այս ցավին, բայց այդ ընթացքում նաև որդուս կորցրեցի ու ստացվեց՝ դիմացա կրկնակի ցավին։ Ինձ շատ օգնեց իմ փոքր տղան՝ ինձ զբաղեցնելով։ Ավագ որդուս դերը լրիվ ուրիշ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ծանրագույն օրերում իմ հարազատները շատ ճիշտ կողմնորոշվեցին և չեկան մեր տուն՝ իմ գործերն անելու։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, բայց օգնեցին հասկանալ, որ շատ անելիք ունեմ։ Շատ լավ հարազատներ ունեմ, բայց գիտակցեցի՝ իմ երեխաներին ես եմ պետք։ Իմ ապրելու ուժը Աստծուց է եկել։ Ինձ Աստված օգնեց։ Եկեղեցիներ էի հաճախում, քահանաների հետ զրուցում։ Բայց ավելի հաճախ իմ տան ներսում հնչած իմ աղոթքն է ինձ օգնել։ Միշտ ռեալ, բաց աչքերով նայել եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքի հետ։ Չեմ թմրեցրել ուղեղս։ Այն պահին, երբ հասկացել եմ, որ ծանր հոգեվիճակում եմ, տանս մեջ աղոթք եմ հնչեցրել ու խնդրել, որ Աստված ձեռքս բաց չթողնի։ Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Վարդան Մադաթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը՝ որդու կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում