Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները
Միջազգային

Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է գործընկեր տարբեր երկրներից նոր զինատեսակների ձեռքբերումը։ Ադրբեջանական բանակի զինանոցի վերջին տարիների համալրումները ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին՝ Բաքվում կայացած զինվորական շքերթի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ ցուցադրվել է 39 հատուկ տեխնիկա և զենքի համակարգ, 53 հակաօդային պաշտպանության միջոց, 63 միավոր հրթիռահրետանային զենք և 12 նավ, 55 ավիացիոն միջոց, որից 5-ը բերվել է Թուրքիայից։ Ռազմական շքերթին, բացի Ադրբեջանի 5000 զինվորներից մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի 240 և Պակիստանի զինված ուժերի 120 զինծառայողներ։

Նորագույն զինատեսակներ շքերթին ուժի ցուցադրությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական ուղերձ

Ադրբեջանում գործող միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպառազինության հիմնական նորամուծություններից են չինական HQ-9 BE  հեռահար զենիթային հրթիռային համակարգերը։ Այս զենքի արտահանման տարբերակը նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու համար։ «HQ-9BE»-ն Չինաստանի HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգի արտահանված վերջին տարբերակն էHQ-9BE հակաօդային պաշտպանության համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրա արտադրողները՝ չինական Norinco և CATIC ընկերությունները, համակարգը ներկայացրել են որպես ամերիկյան «Patriot»-ի և ռուսական «C-400»-ի մրցակցային այլընտրանք։ Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը դարձել է չորրորդ երկիրը՝ Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և նախկին խորհրդային հանրապետությաններից առաջինը, որը ձեռք բերել է Չինաստանից HQ-9BE համակարգերը։

2024 թվականին Ադրբեջանը ձեռք է բերել Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության JF-17 Block III կործանիչներ։ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինվորական շքերթի ընթացքում՝ ցուցադրական թռիչքի ժամանակ, օդ են բարձրացել այդ JF-17 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Շքերթից առաջ ադրբեջանական մամուլում կային հրապարակումներ, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի JF-17 Thunder կործանիչներն ու պակիստանցի զինծառայողներն էլ են մասնակցելու զորահանդեսին։ Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե շքերթին թռիչքները կատարել են Ադրբեջանի՞ ԶՈՒ-ին, թե՞ Պակիստանին պատկանող կործանիչները։

2025 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, որն ընդգրկել է էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ու մշակույթի ոլորտները։ Չինաստանը հետաքրքրված է նաև Ադրբեջանի էներգետիկ պաշարներով և «կանաչ էներգիայի» նախագծերով։ Մյուս կողմից՝ Չինաստանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը կենտրոնական դեր ունի։ Տարեկան անցկացվում են համատեղ զորավարժություններ, Չինաստանը Պակիստանին մատակարարում է Hangor դասի սուզանավեր և J-10C կործանիչներ, ինչպես նաև աջակցում է պաշտպանական արտադրությանը։ Չինաստանի և Պակիստանի ռազմական դաշինքը ուժեղացնում է Պեկինի դիրքերը տարածաշրջանում, ինչը Բաքվի համար կարևոր է։

Ադրբեջանի բանակի զինանոցի նորույթներից է Իսրայելում արտադրված Sea Breaker հրթիռը։ «Rafael Advanced Defense Systems»-ի կողմից մշակված «Sea Breaker»-ը բարձր ճշգրտության, հինգերորդ սերնդի համակարգ է, որը կարող է խոցել մակերեսային և ափամերձ թիրախներ՝ մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա, և մեկ հրթիռը կարող է ոչնչացնել փոքր ռազմանավ։

Բաքվի կողմից Sea Breaker հրթիռների ձեռքբերումը, ինչպես վկայում են  ադրբեջանական աղբյուրները, կարելի է դիտարկել որպես նոր հնարավորություն, որը թույլ կտա չեզոքացնել երկրի ափամերձ ենթակառուցվածքների, էներգետիկ հարթակների և ծովային հաղորդակցությունների համար հնարավոր սպառնալիքները։ Կասպյան տարածաշրջանում «Sea Breaker» և այլ ռազմածովային նոր զինատեսակներն Ադրբեջանը, ըստ երևույթին, կարող է կիրառել Իրանի կամ ավելի պակաս հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ։

Օպերատիվ-մարտավարական Predator Hawk (HOUK) հրթիռային համալիրը ցուցադրվել է PULS շասսիի վրա։ Հրթիռներն արտադրվում են իսրայելական Elbit Systems պաշտպանական կորպորացիայի կողմից: Ընկերության տվյալներով՝ «Predator Hawk»-ը բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռային համակարգ է, որը նախատեսված է մեծ հեռավորությունների վրա թիրախներ ոչնչացնելու համար։ Ունի 50-ից մինչև 300 կիլոմետր բացառիկ հեռահարություն։  Մոտ 10 տարի է՝ Ադրբեջանը  գնում է «Elbit Systems»-ի հրթիռային համակարգեր։ Ադրբեջանին մատակարարվել է մինչև 200 կիլոմետր հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ՝ ադրբեջանական բանակը ստացել է «Elbit Systems»-ի կողմից մշակված LORA հրթիռներ՝ մինչև 400 կիլոմետր հեռահարությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս երկու հրթիռներն օգտագործվել են Արցախի դեմ»։