Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներ
Հասարակություն

ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում

Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Այն վերահաստատել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական ձգտումները և համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։ Ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևոր հիմնասյուն:

Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման, ինչը հավակնոտ քաղաքական ուղենիշ է սահմանում քաղաքական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն ընդգծել են 2026թ. մայիսին Երևանում նախատեսված ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաև Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական Միության առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:

Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։

ԵՄ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել այս երկու գործընթացներին՝ տարածաշրջանում բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված կարևոր շրջանակի, որը համապատասխանում է նաև ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները:

ԵՄ ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում արտահայտված դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշն ու միջազգային անվտանգության հարցերում մշտական ներգրավվածությունը և կխրախուսի այդ մոտարկման ցուցանիշի հետագա աճը:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը՝ որպես գործըներության առանցքային տարրերի։ ԵՄ վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում:

Նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական գծով տնօրեն Օլոֆ Սկուգը: