Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
Հասարակություն

Խնդիրն այլևս իշխանության ուժը չէ. խնդիրը այն է, որ ընդդիմությունը շարունակում է պայքարել այնպիսի խաղում, որը գոյություն չունի. քաղաքագետ

«Հայաստանում 2021-2026․ ընտրությունների միջև ոչ թե ժամանակ, այլ համակարգ և քաղաքական ռեժիմ է փոխվել: Սա կարևորագույն քաղաքագիտական գործոն է, որը չի կարելի հաշվի չառնել: Խնդիրը ընտրությունների հերթականությունը չէ, այլ այն, որ փոխվել է հենց քաղաքական գործընթացի կառուցվածքը, քաղաքական ռեժիմը, համակարգի գործելու տրամաբանությունը և իշխանության վերարտադրության մեխանիզմը»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա ընդգծում է՝ այսօր գլխավոր խնդիրը այլևս միայն այն չէ, թե ինչ համակարգում և քաղաքական ռեժիմում է գործում ընդդիմությունը և եթե ձեզ կթվա, որ ընդդիմության լուրջ խնդիրը մեծ կոնսոլիդացիոն նախընտրական հավաքական ստեղծելու կամ միավորվելու խնդիրն է՝ շտապեմ հիասթափեցնել , քանի որ կա շատ ավելի մեծ ու խորքային խնդիր: Դա այն է, որ ընդդիմությունը գիտակցում է, որ գործում է խորքային ավտորիտար համակարգում, բայց հանրության հետ աշխատանքի, քաղաքական հաղորդակցության և ռազմավարության մեջ շարունակում է գործել այնպիսի կանոններով, որոնք ենթադրում են գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայություն կամ նվազագույնը 2021-ի քաղաքական ռեժիմ և իրերի դրություն։ Մինչդեռ 2026-ի դրությամբ այդ ինստիտուտները և այդ ռեժիմը ոչ թե աղավաղված են, այլ գործնականում կատարելապես ձևափոխված են և ավտոկրատացած։

«ՔՊ-ի կողմից կառուցված քաղաքական համակարգը ժողովրդավարական համակարգի դեգրադացիա չէ։ Այն այլ համակարգ է ի տարբերություն 2021-ի: Այն ձևականորեն օգտագործում է ժողովրդավարության լեզուն, բայց իրականում գործում է խորը ավտորիտար վերահսկման տրամաբանությամբ։ Այստեղ այլևս ընտրությունները մրցակցության մեխանիզմ չեն, այլ վերահսկման տեխնոլոգիա։ Այստեղ կուսակցությունները որպես քաղաքական սուբյեկտներ չեն ընկալվում այլ գնահատվում են որպես թույլատրելի կամ արգելման ենթակա դերակատարներ։ Այստեղ հանրային մասնակցությունը որոշումների ձևավորման գործիք չէ, այլ քաղաքական և կամայական որոշումների լեգիտիմացման ռեսուրս և գործիք:

Այս պայմաններում ընդդիմության կողմից զուտ ժողովրդավարական ընտրությունների տրամաբանությամբ պատրաստվելը պարզապես քաղաքական սխալ չէ այլ ռազմավարական ինքնախաբեություն է։ Երբ ընդդիմությունը շարունակում է կարծել , որ գործելու է «արդար ընտրությունների», «մրցակցային քարոզարշավի» կամ «հավասար հնարավորությունների» միջավայրում, նա փաստացի ընդունում է այն խաղը, որը գոյություն չունի։ Նա պատրաստվում է մրցման՝ այնպիսի կանոններով, որոնք կիրառելի չեն այն արենայում, ուր ինքն է դուրս գալիս։

Ավելին, այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև հանրության համար։ Հանրությանը մշտապես ներկայացվում է քաղաքական պատրանք, ըստ որի՝ խնդիրը ճիշտ քարոզչության, ճիշտ դեմքերի կամ ճիշտ օրակարգի մեջ է։ Իրականում խորքային խնդիրը այն է, որ մինչ խաղի սկսվելը արդյունքը արդեն համակարգային կերպով կանխորոշման մեջ է։ Եվ որքան ընդդիմությունը շարունակում է պահպանել այդ պատրանքը, այնքան ավտորիտար համակարգը ստանում է հավելյալ լեգիտիմություն։

ՔՊ-ի ստեղծած ավտորիտար համակարգի հիմնական ուժը հենց սա է և այն ստիպում է ընդդիմությանը գործել իր համակարգի ներսում՝ հին և կրկնվող կանոններով։ Սա դասական ավտորիտար տեխնոլոգիա է՝ չթույլատրել բացահայտ բռնապետություն, բայց պարտադրել կառավարվող քաղաքականություն։ Արդյունքում ընդդիմությունը հայտնվում է մշտական «մարզման» վիճակում՝ պատրաստվելով մի մրցման, որը երբեք չի լինելու այն ձևով, ինչին ինքը պատրաստվել է։

Սա նման է նրան, երբ դու մարզվում ես օլիմպիական կանոններով, բայց քեզ դուրս են բերում մի արենա, որտեղ մրցումը ոչ թե արդյունքի, այլ վերահսկման մասին է։ Քո պատրաստվածությունը, քո կանոնների իմացությունը և քո արդարության զգացումը որևէ դեր չեն խաղում, որովհետև խաղի նպատակը հաղթող որոշելը չէ, այլ՝ պարտվողին կառավարելի պահելը, իսկ հաղթողը որոշված է անկախ քեզանից:

Այս իրավիճակում ընդդիմության հիմնական խնդիրը այլևս ոչ թե «ինչպես հաղթել ընտրություններում» հարցն է, այլ՝ ինչպես չդառնալ ավտորիտար համակարգի գործառնական տարր։ Քանի դեռ ընդդիմությունը չի հրաժարվում ժողովրդավարական ընտրությունների պատրանքի վերարտադրությունից և չի վերաձևակերպում իր պայքարը որպես համակարգային խորը դիմադրություն, ՔՊ-ի ավտորիտար համակարգը շարունակելու է վերարտադրվելու հավանականությունը բարձր պահել՝ առանց իրական քաղաքական վտանգի։

Այսպիսով, խնդիրը այլևս իշխանության ուժը չէ։ Խնդիրը այն է, որ ընդդիմությունը շարունակում է պայքարել այնպիսի խաղում, որը գոյություն չունի, այնպիսի կանոններով, որոնք չեն գործում, և այնպիսի նպատակով, որը համակարգը թույլ չի տալիս իրականացնել։ Եվ հենց այստեղ է ընդդիմության քաղաքական ձախողման խորքային ռիսկը ՔՊ-ի ստեղծած ավտորիտար իրականության մեջ։ Եթե շատ խտացնեմ վերը նշված մտքերը ապա կստացվի հետևյալը որտեղ տրամաբանական հակասություն կա: Երբ ողջ ընդդիմությունը իշխանությանը որակում է ավտորիտար, բռնապետական, սահմանադրություն, օրենք, իրավունք խախտող, դատական համակարգ քանդող, պաշտոնական դիրք ու լիազորություն վերազանցող, ապա չի կարող ընդունել նրան, որպես այնպիսի ընտրություններ կազմակերպող, որտեղ թույլ կտա իրեն հաղթել մրցակցային ընտրություններով: Այսինքն չի կարող ռեժիմը նախընտրականում լինել ավտոկրատ, իսկ ընտրությունների ժամանակ դեմոկրատ: Մինչ այս բոլոր տեղական այլ ոչ հանրապետական ընտրություններում դեմոկրատ խաղալու ոճը իշխանության համար եղել է մանյովր, քանի խոսքը չի գնացել բուն կենտրոնական իշխանության վերարտադրության մասին:

Այս վերլուծությունը տեսական կառուցում չէ։ Այն ունի հստակ, գործնական ապացույց։ Այդ ապացույցը այն եզակի ինստիտուտն է, որի նկատմամբ ՔՊ-ի ավտորիտար համակարգը մինչ օրս չի կարողացել հասնել իր սովորական արդյունքին՝ Հայ Առաքելական Եկեղեցին և Վեհափառը։

Չնայած քաղաքական, մեդիա, իրավական և քարոզչական ճնշման բազմակի փորձերին՝ իշխանությանը չի հաջողվել մեկ գործողությամբ կամ գործողությունների շղթայով կոտրել ՀԱՍԵ ինստիտուցիոնալ դիրքը։ Պատճառն անձերի կամ հռետորաբանության մեջ չէ։ Պատճառն այն է, որ Եկեղեցին չի գործում ՔՊ-ի թելադրած խաղի կանոնների ներսում։

Եկեղեցին ունի սեփական ինստիտուցիոնալ տրամաբանությունը, սեփական ժամանակային հորիզոնը, սեփական արժեքային համակարգը և ամենակարևորը՝ այլ լեգիտիմության աղբյուր, որը չի կառավարվում ընտրություններով, վարչական ռեսուրսով կամ մեդիա ճնշմամբ։

ՔՊ-ի ավտորիտար համակարգը կառուցված է աշխարհիկ քաղաքական վերահսկման վրա։ Եկեղեցին գործում է այդ համակարգից դուրս՝ միաժամանակ ազդելով հանրային ինքնության, բարոյական օրակարգի և հավաքական ընկալումների վրա։ Սա այն դաշտն է, որտեղ վարչակարգի հիմնական գործիքները չեն աշխատում, որովհետև չեն հասնում ինստիտուցիոնալ միջուկին։

Եկեղեցին «հաղթում» է ոչ այն պատճառով, որ պայքարում է իշխանության հետ, այլ որովհետև չի ընդունում պարտադրված խաղը։ Եվ հենց սա է այն դասը, որը քաղաքական ընդդիմությունը պետք է քաղի։

Եկեղեցու օրինակը բացառություն չէ։ Այն ապացույց է, որ ավտորիտար համակարգում պարտվում են նրանք, ովքեր համաձայնվում են գործել այդ համակարգի ներսում՝ նրա կանոններով։ Դիմանում են նրանք, ովքեր ձևավորում են սեփական խաղի կանոնները կամ գործում են իշխանության պարտադրած արենայից դուրս։ Եվ քանի դեռ ընդդիմությունը չի հրաժարվել խաղից, որը գոյություն չունի, ՔՊ-ի կառուցած ավտորիտար համակարգը շարունակելու է վերարտադրվելուն միտված քայլերը՝ անկախ ընտրությունների թվից, դեմքերի փոփոխությունից կամ հռետորաբանության սրությունից։

Ինչև, նույնիսկ այս իրավիճակում դժվար, բայց լուծումներ կան և դա ամենևին ընտրազանգվածին մեծ չափաբաժնով հույս տալը, բայց հետո դա սպասարկել չկարողանալը չէ: Աջակցման ռեսուրս պետք է տալ այն քաղաքական ուժերին, որոնք չեն սահմանափակվում միայն նախընտրական քարոզչությամբ, այլ ունեն ամբողջական քաղաքական ռազմավարություն՝ ընդգրկելով նախընտրական, բուն ընտրական և հատկապես շեշտում եմ հատկապես հետընտրական փուլերը և ընտրությունների ավարտից հետո քաղաքականապես և ֆիզիկապես անհետանալու են: Այս շեշտադրումը ոչ թե տեխնիկական, այլ խորապես քաղաքագիտական և համակարգային նշանակություն ունի։

Ավտոկրատ իշխանության զսպումն ու վերահսկումը հնարավոր չէ իրականացնել մեկ փուլում կամ մեկ գործողությամբ։ Ավտորիտար համակարգերը բնույթով ադապտիվ են․ դրանք կարող են «հանդուրժել» նախընտրական աղմուկը, մանևրել ընտրական օրը, բայց իրենց իրական ուժը դրսևորվում է հենց հետընտրական փուլում, երբ արդյունքների շուրջ ձևավորվում է իշխանության լեգիտիմության ճակատամարտը։ Այդ պատճառով հետընտրական գործընթացներին պատրաստ չլինելը հավասարազոր է իշխանությանը թողնել ազատ և անկանխատեսելի գործողության դաշտում։

Քաղաքական ուժը, որը չունի հստակ հետընտրական սցենարներ՝

– իրավական դիմադրության,

– ինստիտուցիոնալ ճնշման,

– քաղաքացիական վերահսկման,

– հանրային մոբիլիզացիայի,

– միջազգային քաղաքական աշխատանքի մակարդակներում,

իրականում չի հավակնում իշխանության զսպմանը, այլ ընդամենը մասնակցում է ձևական ընտրական արարողությանը կամ ավելի վատ, ոչ թե միտված է բեկմամ այլ միտված է համակարգում տեղ գտնելուն:

Հետընտրական պատրաստվածությունը իշխանության համար ստեղծում է կանխատեսելիության հարկադրանք։ Երբ իշխանությունը հասկանում է, որ յուրաքանչյուր հնարավոր խախտում, մանիպուլյացիա կամ ուժի կիրառման փորձ ունի հաշվարկված քաղաքական, իրավական և հանրային ռիսկ և հետևանք, այն այլևս չի գործում ամենաթողության տրամաբանությամբ։ Զսպումը այստեղ առաջանում է ոչ թե բարոյականության, այլ ռացիոնալ ինքնապաշտպանության հաշվարկից։

Այս իմաստով հետընտրական փուլին պատրաստ լինելը իշխանափոխության մեխանիզմ չէ միայն, դա ավտորիտար համակարգի վերահսկման ինստիտուցիոնալ գործիք է։ Այն սահմանափակում է իշխանության կամայականությունը, բարձրացնում քաղաքական գնի շեմը և կոտրում «ամեն ինչ կարելի է» տրամաբանությունը և առաջանում է ճեղք, խոցելիություն որը լայնացնելն ու բացելը ևս գրագետ քաղաքական աշխատանք է:

Ուստի պետք է աջակցել ոչ թե պարզապես ընդդիմադիր հռետորաբանություն ունեցող, այլ քաղաքականապես հասուն ուժերի, որոնք գիտակցում են, որ իրական քաղաքական պայքարը սկսվում է ոչ թե ընտրություններից առաջ, այլ հենց ընտրություններից հետո։ Քանի դեռ այդ գիտակցումը չկա, ընտրությունները մնում են իշխանության կողմից վերահսկվող ռիտուալ, ոչ թե հանրային կամքի իրական արտահայտություն»,-գրում է նա։