Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Միջազգային

Եվրոպական հասարակությունն՝ ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների

«Գեղարդ» հիմնադրամը գրում է․

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների դեմ պայքարի միջազգային արշավը նոր թափ է ստանում։ Մասնավորապես՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը Բեռլինի, Փարիզի և Բեռնի կենտրոններում վերստեղծել է ադրբեջանական բանտերում գտնվող լրագրողների բանտային պայմանները՝ ակցիայի շրջանակներում հանրության ուշադրությունը հրավիրելու ադրբեջանական լրատվամիջոցների՝ ազատությունից զրկված ներկայացուցիչների վրա։

Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆքիզին բանտում է արդեն 800 օր։ Այս ընթացքում նրան ծեծի են ենթարկել բանտի աշխատակիցները, զրկել անձնական իրերից և բավարար սնունդ ու ջուր չեն տրամադրել։ 675 օր անց «AbzasMedia»-ի գլխավոր խմբագիր Վագիֆքիզին տեղափոխվել է մեկ այլ բանտ։ Նա և ադրբեջանցի անկախ 24 այլ լրագրողներ բանտում են իրենց ընդդիմադիր գործունեության համար»։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի հարցերով խորհրդական Ա․ Շտրուժի՝ գործող համակարգի նկատմամբ իրենց քննադատական մոտեցման համար անկախ լրագրողները ստիպված են դիմանալ կտտանքներին, հոգեբանական սպառնալիքներին, միջատներին, կեղտին՝ մնալով ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմաններում։ «Այս գործողությամբ, որը վերստեղծում է բանտային պայմանները, մենք տեսանելի ենք դարձնում մամուլի համակարգված ճնշումն Ադրբեջանում և հիշեցնում ենք մեզ, որ այս լրատվամիջոցների ներկայացուցիչները պաշտպանում են տեղեկատվության և խոսքի ազատությունը նույնիսկ ճաղերի հետևում: Մենք կոչ ենք անում աշխարհի ժողովրդավարական կառավարություններին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Ալիևի նկատմամբ»,- նշել է Ա․ Շտրուժը:

Միջազգային այս կազմակերպությունը նշում է, որ, որպես ավտորիտար նավթային պետություն, Ադրբեջանը դարձել է Գերմանիայի և Եվրամիության ռազմավարական էներգետիկ կարևոր գործընկերը։ Տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները լոբբիստական զգալի հաջողությունների են հասել ԵՄ մի շարք անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների շրջանում։ 2026 թվականի հունվարից ի վեր Ադրբեջանը բնական գազ է արտահանում Գերմանիա։

Այսինքն՝ Արևմուտքը նախընտրում է պահպանել ռազմավարական էներգետիկ գործընկերոջը նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանում ընդդիմադիր հայացքներ ունեցողները համակարգված կերպով հետապնդվում և լռեցվում են կամ ձերբակալվում ու մեկուսացվում են։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև Ադրբեջանում խորը արմատներ ունեցող կոռուպցիայի մասին՝ նշելով, որ դա արտացոլված է բանտային պայմաններում ևս։ Որպես օրինակ՝ նշում են կալանավորված լրագրող Նարգիզ Աբսալամովային՝ ընդգծելով, որ բժիշկները երբեմն դեղորայքի և բժշկական ծառայությունների համար գանձում են սովորականից երեք անգամ ավելի բարձր գումար։

Հատկապես խիստ սահմանափակված է լրագրողների շփումն արտաքին աշխարհի հետ։ Բանտի ղեկավարությունը նրանց պարտադրում է դադարեցնել գրելը բանտային պայմանների մասին։ Չնայած սպառնալիքներին և պատիժներին՝ լրագրողները շարունակում են բանտերից բաց նամակներ հղել հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը, կալանավայրերում իրենց ոտնահարված իրավունքները։

Նման ակցիա է տեղի ունեցել նաև Գերմանիայի Պասաու քաղաքում։ Միջոցառման շրջանակներում քաղաքի կենտրոնական փողոցներում փակցվել են Ադրբեջանում բանտարկված լրագրողների դիմանկարները։ Միաժամանակ տեղադրվել են «Լրագրողները պատանդ են պահվում Ադրբեջանի կառավարության կողմից» կարգախոսով պաստառներ։

Նախաձեռնության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատությանը՝ աջակցելով բանտարկված լրագրողներին։ Նախատեսվում է արշավը շարունակել եվրոպական այլ քաղաքներում ևս։

Հունվարի 26-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ադրբեջանական անկախ «Meydan TV» -ի բանտարկված 12 լրագրողներին և շտապ բժշկական օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող առնվազն երեք անձանց։ Ըստ կազմակերպության՝ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով կալանավորվել են «Meydan TV»-ի և դրան կից մեդիա հարթակների 12 լրագրողներ։ Նշվում է, որ «նրանց ձերբակալությունը վրեժխնդրություն է նրանց լրագրողական գործունեության նկատմամբ։ 2 լրագրողների դեմ առաջադրված քրեական մեղադրանքները կեղծ են և հորինված։ Բոլորը մեղադրվում են մի քանի հոդվածներով, հիմնականում՝ մաքսանենգության»։ Նշենք, որ ձերբակալված լրագրողներից ոչ մեկը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Նրանք ասում են, որ ձերբակալվել են իշխանության քաղաքական հրահանգով՝ լրագրողական գործունեության համար։

Ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շենքի առջև, որը կազմակերպվել է արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների կողմից։ Ակցիայի ընթացքում եվրոպական կառույցներին կոչ է արվել Ադրբեջանի հետ հարաբերություններում կենտրոնանալ արժեքների վրա, այլ ոչ թե «նավթային և գազային դիվանագիտության»՝ կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Օրեր առաջ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսելու կոչով: «Վե՛րջ դրեք բռնաճնշումներին Ադրբեջանում» կոչով ներկայացուցիչները պահանջել են անհապաղ միջամտել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Արշավի անդամները նշել են, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ անտեսել է Եվրոպայի խորհրդում ստանձնած իր պարտավորությունները, ինչի արդյունքում քաղբանտարկյալների թիվը հասել է ռեկորդայինի, իսկ իրավական համակարգում չարաշահումները շարունակվում են։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլին էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին է դիմել քաղբանտարկյալների հարցով՝ անդրադառնալով փոխնախագահի՝ փետրվարին Ադրբեջան կատարվելիք այցին։

Իր հայտարարության մեջ նշելով, որ Ադրբեջանում բռնաճնշումները հասել են իրենց գագաթնակետին՝ Ալի Քերիմլին գրում է, որ «մինչև 340 հասարակական և քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել են իրենց քաղաքական դիրքորոշումների համար, և ռեժիմը փորձում է ոչնչացնել երկրում ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը և ընդդիմությունը»։

Նշենք, որ այս տարվա հունվարին ադրբեջանցի իրավապաշտպանների հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կա 340 քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալների թարմացված ցուցակը բաժանված է 12 խմբի, որոնց մեջ են նաև հավատացյալներ (192), ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ (45), լրագրողներ և բլոգերներ (31 ), մարդու իրավունքների պաշտպաններ (8), ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ (5), պատերազմի դեմ պայքարող ակտիվիստներ (2) և այլք։

Չնայած միջազգային որոշ ճնշումներին` Ալիևի ռեպրեսիվ քաղաքականությունը շարունակում է անկախ ձայների լռեցնել երկրում ու դրա սահմաններից դուրս: Գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են ստացվում անկախ լրագրողների, ընդդիմադիր գործիչների դեմ քրեական տարբեր գործերի հարուցման և ձերբակալությունների մասին: Բաքվի իշխանությունները 2025 թվականին քրեական գործեր են հարուցել արտասահմանում բնակվող շուրջ 24 անձանց դեմ, ովքեր քննադատել են նրանց քաղաքական գործունեությունը։ Տեղական դատարաններն արդեն իսկ հեռակա դատավճիռներ են կայացրել ադրբեջանցի հայտնի մի շարք լրագրողների ու բլոգերների նկատմամբ։