Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել է
Քաղաքականություն

Արցախի ղեկավարների ազատ արձակումը ձեռնտու չէ ո՛չ Բաքվին, ո՛չ Երևանին. Զուլֆուգարովի բացահայտումը

168.am-ը գրում է.

Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ստանալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ մրցանակի հանձնման վայրը սիմվոլիկ է, որովհետև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին ռաունդն անցկացվել է հենց այստեղ, որից հետո տեղի էին ունեցել վաշինգտոնյան զարգացումները:

Ինչ էր տեղի ունեցել անցած տարի հուլիսին Աբու Դաբիում: 2025 թվականի ամռան այդ ամսին տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը տևել էր ավելի քան 5 ժամ, և նույնիսկ մեկ անգամ կարճ ընդմիջվել էր: Ի դեպ, հանդիպման վայրի առաջարկն արել էր Ադրբեջանը, Հայաստանն էլ համաձայնել էր:

Իսկ լուրջ և բովանդակային քննարկում տեղի էր ունեցել խաղաղության օրակարգի առանցքային ուղղությունների՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ:

Արդեն 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվել էր Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հռչակագիրը, որտեղ շրջանառության մեջ էր դրվել «Թրամփի ուղին» կամ TRIPP-ը: Բացի այս, նախաստորագրվել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր, որում առկա ռիսկերին անդրադարձել ենք: 
 

Այս գործընթացում իրականում ԱՄՆ նախագահ Թրամփն ընդամենը վկայի կարգավիճակ ունի, ինչը ՀՀ իշխանությունները փորձում էին հեռու պահել ուշադրությունից սկզբում, և ինչի մասին Աբու Դաբիում 2026 թվականի փետրվարի 4-ին հիշատակեց Իլհամ Ալիևը՝ «Նախագահ Թրամփն իր ստորագրությունը եռակողմ հռչակագրում դրել է՝ որպես վկա»: Այսինքն, Ալիևն իր ելույթում խոսել է առարկայական բաներից և նշել նաև, որ սովորում են ապրել խաղաղ պայմաններում:

Մինչդեռ «Զայեդի» մրցանակ ստացած Նիկոլ Փաշինյանի ելույթում նախընտրական տարրեր կային, ըստ էության, որտեղ նա փորձում է հայ հասարակությանը համոզել, որ «տառապանքների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար»:

«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ելույթում ընդգծել է Փաշինյանը: Իհարկե, նա չի մոռացել «ուղերձ» հղել նաև ադրբեջանցի ժողովրդին:

Ի դեպ, ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի ժողովրդի մասին, հարց է առաջանում՝ իսկ նա գիտի՞, թե ինչ է մտածում շարքային ադրբեջանցին Ալիևի ռեժիմի և պատերազմի մասին, այդ թվում՝ մինչև պատերազմը:

Իսկ Աբու Դաբիի «հանդիսությանը» զուգահեռ՝ Բաքուն մի ձեռքով ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկականհամագործակցությանը նոր որակ էր հաղորդում, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Բայց ամենասպասելի ուշագրավը, որ «Զայեդ» մրցանակ գրկած Ալիևի հրահանգով Բաքվի պաշտոնյաները և ադրբեջանական քարոզչամեքենան իրար ետևից հոդվածներ են հրապարակում, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը պետք է խստագույնս դատապարտվի, որ «իրավական սուվերենիտետը» «ռազմական հանցագործներին» պետք է պատասխանատվության ենթարկի, անգամ հիշատակվում է իսրայելական փորձը:

Ավելին, Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը հայտարարություն էր տարածել, որտեղ շեշտվում է «կատարված ռազմական հանցագործություններում» նաև Հայաստանի պետական պատասխանատվության մասին և ոչ միայն:

Եվ այսօր՝ փետրվարի 5-ին, Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռները, որոնցով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն արդեն հասցրել է արձագանքել, որտեղ նա պահանջել է չգնալ ոչ մի մեղմացման, քանի որ «սեպարատիստները» թիվ մեկ սպառնալիք են»:

Այսինքն, Բաքուն վտանգ է տեսնում, որ այս կամ այն ձևով արտաքին ուժերը կարող է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների միջոցով փորձ անեն շարունակել ղարաբաղյան կոնֆլիկտի «նախագիծը»։

«Ներկա դրությամբ, չնայած ցմահ ազատազրկման դատավճիռներին, «սեպարատիստները» շարունակում են դիտարկվել որպես քաղաքական գործոն, որն ուղղված է կոնֆլիկտի շարունակմանը»,- շեշտել է Զուլֆուգարովը, ով արտաքին դերակատարներ ասելով՝ նկատի ունի ռուսական, եվրոպական և ֆրանսիական որոշ խաղացողների, որոնք կարող են ներգործել Թուրքիայի և Ադրբեջանի վրա:

Մյուս կողմից, ադրբեջանցի դիվանագետն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակման հարցն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դիտարկել է ՀՀ ներքաղաքական հարթությունում, և եկել այն եզրահանգման, որ նրանք «պետք չեն» Հայաստանին, այսինքն, ՀՀ իշխանություններին, բնավ, ձեռնտու չի, որ նրանք հայտնվեն ՀՀ քաղաքական դաշտում:

«Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու կլինի, որ մնան բանտում»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

ՀՀ իշխանությունները, իհարկե, տարբեր առիթներով հայտարարել են, որ մի օր բոլոր գերիները պետք է վերադառնան: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցի համատեքստում օրակարգում լինելու է Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդիրը:

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գերեվարումը և դատապարտումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունք է նաև, որի ժամանակ ԱՄՆ նախագահը Թրամփն էր, այսինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը լավ հնարավորություն է նրա համար՝ «մաքրելու» իր և սեփական երկրի «մեղքերը»: Այլ հարց է՝ դա տեղի կունենա որպես մարդասիրական ա՞կտ, թե՞ քաղաքական, աշխարհաքաղաքական գործարք, որը որոշակի գին է ենթադրում:

Իհարկե, այս հարցում չպետք է մոռանալ նաև քաղաքակիրթ աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի պատասխանատվության չափի մասին, նրանց դեպքում հարցադրումը նույնն է: Չնայած նույնը կարելի է ասել նաև ՀՀ իշխանությունների մասին, որոնք պարբերաբար հայտարարում են, որ ղարաբաղյան շարժումը չի կարող ունենալ իր շարունակությունը, և բռնել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «եղբայրացման» ճանապարհը:

Մեկ բան հստակ է՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակման համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Բայց այդ որոշման առաջին կայացնողները պետք է լինեն Հայաստանը և Ադրբեջանը: Չի բացառվում, որ Բաքուն ինչ-որ պահի և ինչ-որ բանի դիմաց որոշի համաներում հայտարարել, բայց դա պետք է լինի, թերևս, իր որոշումը, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ որպես քաղաքական լուրջ գործոնի, զսպելու գործը թողնի Նիկոլ Փաշինյանի ուսերին: