Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՇՄՆ-ն զգուշացնում է․ զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուԱղվերանում 8 ժամ գազ չի լինի «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվենԾառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ ԱռաքելյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ումՀաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆՀայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԲաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում ԲրյուսելումԻնչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակինՀայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազելՎերանորոգվել և վերաբացվել է Ստամբուլի հայկական եկեղեցին Մուշի բաժնում աշխատող ոստիկանն աշխատում է նաև գիշերային ակումբո՞ւմ. Արիանա Հովսեփյանը դիմել է ՆԳ նախարարինԻրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ (տեսանյութ)
Քաղաքականություն

Մի սպասեք, թե ամերիկացի պաշտոնյան կազատի հայ գերիներին. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է․
 
«Հայաստանում մարդիկ իրարով են անցել` սպասելով ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի այցին ու այդ այցից ակնկալելով մեծ արդյունքներ։
 
Մարդկանց հաճախ թվում է, թե մեր երկիր ժամանող որևէ պաշտոնյայի եթե տեղեկացնենք Բաքվում Իլհամի կողմից պահվող հայ գերիների կամ Երևանում Նիկոլի կողմից պահվող քաղբանտարկյալների մասին, ապա այդ պաշտոնյաները միանգամից ընթացք կտան այդ հարցերին ու կփորձեն լուծել։
 
Սիրելի հայրենակիցներ, հիմա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների 21-րդ դարն է, և վաղուց անցել են դեսպանների միջոցով իրավիճակ ճշտելու ժամանակները։ Ջեյ Վենսը մինչև մեր տարածաշրջան ժամանելը լավ է իմացել, թե ինչ է կատարվում Երևանում և Բաքվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումների ենթարկում իր ժողովրդին, թե ինչպես վաճառվեց Արցախը, ինչպես են հայկական եկեղեցու դեմ սատանայական հարձակումներ լինում։
 
Պաշտոնական այցերին նախորդում են հստակ օրակարգեր ու բանակցությունների ծրագրեր, որոնց մասին խոսելու են պաշտոնյաները, հետևաբար ԱՄՆ փոխնախագահին չենք զարմացնի նամակներով ու կոչերով։
Նա բոլորից լավ գիտի այն մասին, ինչը փորձելու ենք նրան ասել Երևանում։
 
Իհարկե, պետք է կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ, որպեսզի գերտերությունները տեսնեն' Հայաստանում ընդդիմությունը և ժողովուրդը հաշտ չեն իշխանության հետ, բայց մեծ ակնկալիքներ ունենալ պետք չի։
 
Մի սպասեք, թե ամերիկացի պաշտոնյան կազատի հայ գերիներին։ Եթե ազատելու լինի, ապա արդեն կան դրա պայմանավորվածությունները, իսկ եթե ոչ, ապա մեր նամակները նա նույնիսկ չի կարդա։
Մեծ սպասելիքներ մի ունեցեք, որ չհուսահատվեք»։