«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա
Հասարակություն

Ջրային ռեսուրսները որպես քաղաքական լծակ․ Սամուր գետը՝ Բաքվի ռազմավարության մեջ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի շուրջ անհամաձայնությունները կրկին արդիական են դարձել 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված պատահարից և 2025 թվականի հունիսին՝ Ռուսաստանում մի շարք ադրբեջանցիների ձերբակալություններից սկիզբ առած լարվածությունից հետո։ Անտեսելով պատմական իրողություններն ու փաստերը՝ Ադրբեջանը Դաղստանի Դերբենտ քաղաքի և Սամուր գետին հարակից այլ տարածքների նկատմամբ սկսել է հավակնություններ դրսևորել։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքական վերլուծաբան Թոֆիգ Զուլֆուգարովի՝ «Դերբենտի ադրբեջանցիները Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդն են»։ Սրանով նախկին դիվանագետը պատասխանել է ռուս ազգայնականներին, որոնք ադրբեջանցիներին Ադրբեջան վերադառնալու կոչ են արել։ Ռուսական կողմում նախկին արտգործնախարարի խոսքն ընկալվել է որպես տարածքային պահանջ։

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքական մեկնաբան Ազեր Հասրեթը Դաղստանը, Չեչնիան և Ինգուշեթիան անվանել է «հանրապետություններ՝ առանց ռուսների», իսկ Դերբենտը՝ ադրբեջանական հին քաղաք՝ պնդելով, թե «Մոսկվան չպետք է որոշի Կովկասի և այլ տարածքների ճակատագիրը։

Ռուսական մամուլն իր հերթին լծվել է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը (որով Պարսկաստանը Դերբենտը զիջել է Ռուսաստանին) հիշեցնելու, Ադրբեջան պետության և ադրբեջանցի էթնանվան՝ Խորհրդային Միության կողմից արհեստականորեն ստեղծված լինելու մասին վկայություններին։ Թեև նորօրյա նմանատիպ բանավեճերը բարձր մակարդակով չեն, սակայն ակնհայտ են դրանց բովանդակային ուղղորդվածությունը քաղաքական վերին օղակների կողմից և խորքային հակասությունները, որոնք ունեն նախապատմություն։

Սամուր գետի երկայնքով սահմանագծման մասին առաջին որոշումը կայացվել է 1921 թվականի հունվարի 20-ին։ Դրանով ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է Դաղստանի ԻԽՍՀ-ը։ Ռուսական կողմում՝ Դաղստանի (Սամուր-Դերբենտի ջրանցք), իսկ ադրբեջանական կողմում՝ Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի թերակղզու այլ բնակավայրերի (Սամուր-Աբշերոնի ջրանցք) ջրամատակարարման ու ոռոգման գործում կարևոր դերակատարում ունեցող Սամուր գետի հատվածում տարածքային վեճն ու գետի ջրային պաշարների օգտագործման շուրջ տարաձայնությունները սկիզբ են առել 1950-ական թվականներից։ 1954 թվականին Ադրբեջանի Խաչմազի շրջանի արոտավայրերի մի մասը 30 տարով փոխանցվել է Դաղստանի Մագարամքենթի շրջանի կոլտնտեսություններին։ Այդ պայմանագիրը 1984 թվականին երկարաձգվել է 20 տարով։

1957 թվականին Սամուր-Դիվիչինսկի ջրանցքի վրա կառուցվել է ջրընդունիչ ամբարտակ: Նույն տարում Ադրբեջանական ԽՍՀ-ի խնդրանքով Խորհրդային Միությունը Դաղստանի Մագարամքենթի շրջանում կառուցել է Սամուրի խոշորագույն հիդրոհանգույցը։ Համակարգը նախատեսված էր Դաղստանի հարավային տարածքներն ու Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը՝ Զաքաթալայից մինչև Աբշերոնի թերակղզի, ջրամատակարարմամբ ապահովելու համար։

Ջրային նոր համակարգերի շահագործման հետևանքով անտառային տարածքներն ավելի քիչ են ոռոգվել։ 1960-ական թվականներին Սամուր գետի հատվածում արձանագրվել է էկոլոգիական իրավիճակի վատթարացում, կենսաբազմազանության անկում։

Գետի ջրային պաշարների բաշխումը կարգավորվել է ԽՍՀՄ Ջրային պաշարների նախարարության 1967 թվականի հոկտեմբերի 7-ի արձանագրությամբ: Դրա համաձայն՝ ջրի 33.7%-ը սահմանվել է որպես էկոլոգիական թողք, 16.7%-ն օգտագործելու իրավասություն է վերապահվել Դաղստանին, 49.6%-ը՝ Ադրբեջանին: Սակայն ջրամատակարարման համակարգի վերահսկողությանը տիրապետելու արդյունքում ադրբեջանական կողմը երբեմն օգտագործել է ջրի ծավալի ընդհուպ մինչև 90%-ը։ Փաստացի՝ տեղի է ունեցել տարածքների և ջրի անհավասարաչափ փոխանակում, ինչը հետագայում նոր դժգոհությունների պատճառ է դարձել։

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին, վարչական սահմանը դարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման՝ միմյանցից արդեն նաև պետականորեն տարանջատելով տեղաբնակ լեզգի, ավար և այլ ժողովուրդների։ Արդյունքում՝ ոռոգման և խմելու ջրի անհավասարաչափ բաժանման խնդրին ավելացել են նաև դեռ խորհրդային տարիներից խորացող միջէթնիկ հակասությունները։ Ադրբեջանական կողմում մնացած լեզգիներին սկսել են բռնի կերպով «ադրբեջանացնել», լեզգիական «Սադվալ» շարժումը հայտարարվել է ահաբեկչական, ակտիվիստները բանտարկվել են, լեզգիերենի և նրանց դասագրքերի կիրառությունն արգելվել է։ «Հարավային» և «հյուսիսային» լեզգիների միջև ցանկացած շփում վերահսկվել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից։ Դաղստանում, տեղի վարչական մարմիններում ադրբեջանցիների աճով պայմանավորված, լեզգիների շահերը, այդ թվում՝ Սամուր գետի ջրային պաշարներին հասանելիության առումով, հետին պլան են մղվել։

2007 թվականի դրությամբ արձանագրվել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի 5-10%-ը սահմանազատված չէ։ Դեռևս վիճելի են Բալականի շրջանում (Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանների հատման կետ), Խաչմազի անտառապատ տարածքում և Սամուրի գետաբերանի մոտ գտնվող հատվածները։ 2008 թվականին Բաքուն սկսել է Սամուր-Աբշերոնի հիդրոհամակարգի վերակառուցումը, ինչի հետևանքով գետից ջրառն ավելացել է, իսկ էկոլոգիական հավասարակշռությունը՝ խախտվել։

2009 թվականին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սահմանազատման հարցի լուծմանը խոչընդոտում են Սամուր գետի օգտագործման և պահպանության շուրջ տարաձայնությունները։ Խնդիրը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ ադրբեջանական կողմն օգտագործել է ջրի մեծ մասը, ինչի հետևանքով Դաղստանի բնակիչները զրկված են եղել այգիները ոռոգելու հնարավորությունից։

Երկարատև բանակցությունների արդյունքում 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է «Անդրսահմանային Սամուր գետի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Դրանով՝ ջրի 30,5%-ը նախատեսվել որպես բնապահպանական թողք, իսկ մնացած մասը պետք է կողմերն օգտագործեին հավասարաչափ։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որի նպատակ է հռչակվել գետի ջրային պաշարների բաշխման հետ կապված բոլոր հարցերի արդարացի և միջազգային պրակտիկային համապատասխան լուծումը։ Հանձնաժողովը հետագա տարիներին պարբերաբար նիստեր է անցկացրել՝ քննարկելով Սամուր գետի ջրային պաշարների բաշխման և մոնիթորինգի, Սամուրի հիդրոհամակարգի համատեղ շահագործման և այլ հարցեր։ Քննարկումներից հետո ստորագրվել են ապագա գործունեության վերաբերյալ արձանագրություններ։ Նույն օրը Բաքվում ստորագրվել է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագիրը։ Դրանով, ըստ էության, Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրել։ Հայտարարվել է, թե սահմանային խնդիրներ չկան, և որ պայմանագիրը բխում է դաղստանցիների շահերից։ Սակայն պայմանագրի հիմնական դրույթներն ակնհայտ են դարձել սահմանազատման աշխատանքները մեկնարկելիս՝ 2013 թվականին՝ անակնկալի բերելով տեղի բնակիչներին։ Պարզվել է, որ պայմանագրով երկու երկրների միջև սահմանը Սամուր գետի աջ ափից տեղափոխվել է կենտրոն։ Ադրբեջանին են հանձնվել Դաղստանի Մագարամքենթի շրջանի լեզգիական Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա գյուղերը՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող 600 բնակչությամբ։

Չնայած տեղացիների դժգոհություններին, հանրահավաքներին, լեզգիական «Սադվալ» (Ադրբեջանի կողմից ճանաչվել է ահաբեկչական) և «Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարություն» կազմակերպությունների կողմից Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ցույցերին՝ պայմանագրի կետերը մնացել են անփոփոխ։ Արդյունքում՝ Ադրբեջանի տարածքում հայտնված գյուղերի բնակիչները, չհամաձայնելով ստեղծված իրավիճակի հետ, մերժելով Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու առաջարկը, աստիճանաբար տեղափոխվել են Դաղստան։ Հետագա տարիներին կազմակերված քննարկումները, բարձրաձայնված խնդիրներն ու արված առաջարկները նույնպես արդյունք չեն տվել։

Ջրի հավասարաչափ բաշխման հարցը պայմանագրով նույնպես չի լուծվել, թեև Ռուսաստանին հատկացված նախկին 19,6% սահմանաչափը փոխարինվել է 50%-ով։ Բաքուն շարունակել է օգտագործել ջրային պաշարների մեծ մասը՝ չորացման մատնելով Դաղստանի դաշտերը, հատուկ պահպանվող տարածքներն ու նույնիսկ մտադրվելով փոխել գետի հունը՝ իր տարածքի ընդլայնման և ռուսական կողմի լեզգիական գյուղերի ջրածածկման նպատակով։ Ադրբեջանական կողմում իրականացված ամրաշինական աշխատանքների հետևանքով սրված էկոլոգիական խնդիրները բնակիչների կողմից բողոքի ցույցերի, ոստիկանության հետ բախումների, ձերբակալությունների ու տեղի իշխանություններից դժգոհության առիթ են դարձել։ Դաղստանյան հատվածում ջրի ծավալի անկման հետևանքով լարվել են նաև հարաբերությունները տեղի բնակավայրերի բնակիչների միջև. սահմանափակ քանակությամբ ջուրը չի բավարարում ո՛չ Դերբենտ քաղաքին, ո՛չ հարակից գյուղերին։

Կան կարծիքներ, որ Ռուսաստանը տարածքներ է զիջել Ադրբեջանին՝ նախապատվությունը տալով իր նավթագազային առաջնահերթություններին։ Համարվում է, որ «դաղստանյան հողեր՝ էներգետիկ պաշարների դիմաց» գործարքի արդյունքում Մոսկվան կանխել է իր շահերի շրջանցմամբ ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա։ Ադրբեջանի դեպքում Սամուր գետի և նրա հատվածում սահմանազատման գործընթացի կարևորության առանցքում ոչ միայն մայրաքաղաքի և Աբշերոնի թերակղզու ջրամատակարարումն ապահովելն է և երկրի ջրային անվտանգության խնդրի մեղմումը, այլև՝ սահմանամերձ շրջաններում լեզգի բնակչությանը հնազանդության մեջ պահելու և դեպի հարևան երկրների ադրբեջանաբնակ տարածքներ ազդեցությունը տարածելու Բաքվի քաղաքականությունը։

Վերջինի տրամաբանության շրջանակներում ադրբեջանական իշխանությունները Դաղստանի հարավային շրջաններում փափուկ ուժի միջոցով փորձում են արմատավորվել։ Դրա վառ վկայություններից են փողոցի անվանակոչումը Հեյդար Ալիևի անունով, դպրոցներում ՌԴ նախագահ Պուտինի դիմանկարի կողքին հայր և որդի Ալիևների նկարների առկայությունը, ադրբեջանական դասագրքերով դասավանդումը, աշակերտների շրջանում գաղափարախոսական այլ աշխատանքները։ Կան նաև տվյալներ ռուսաստանցի պաշտոնյաների անգործության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության պայմաններում տեղի բնակչության շրջանում ադրբեջանական անձնագրեր բաժանելու, միտումնավոր ներդրումների, ադրբեջանական քարոզչական աշխատանքների մասին։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Սամուր գետի հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Պաշտոնական տեղեկացմամբ՝ գործընթացն իրականացվում է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում։ Սակայն, 2025 թվականին, երկու երկրների միջև քաղաքական հակասությունների համատեքստում, վերստին արտահայտված սահմանային և ջրային խնդիրների մասին խոսակցությունները փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռ ոգևորված է 2010 թվականի պայմանագրում արձանագրած իր հաջողությամբ։ Բաքուն անպատժելիության պայմաններում շարունակում է հետևողականորեն առաջ մղել ՌԴ հարավային շրջաններում իր ազդեցության տարածման քաղաքականությունը։ Այդ նպատակով շահարկում է Դաղստանի տարածքում ադրբեջանական բնակչության առկայության հանգամանքը, աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում՝ իր կարևորությունը։