ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի. կան զոհեր
Միացյալ Նահանգները հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի՝ Խաղաղ օվկիանոսի արևելքում, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարությունը նաև հայտնել է, որ նավի ուղևորներից մեկը ողջ է մնացել, և զինվորականները տեղեկացրել են ԱՄՆ ափային պահպանությանը՝ որոնողական-փրկարարական գործողություն անցկացնելու համար։