Ով է երաշխավորել պրոֆեսոր Դումանյանին 2026-ի ընտրացուցակ մտնելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ընդգրկվել է 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։
Մենք տեղեկացանք, որ Դումանյանը, լինելով անկուսակցական, ցուցակում ներառվելու երաշխիքը ստացել է հենց Նիկոլ Փաշինյանից՝ ՔՊ վարչությունում։
Այնուհետև Դումանյանը ՔՊ վարչության փակ նիստում արդեն վարչության հավանությանն է արժանացել ու ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում։
Հիմա արդեն, փետրվարի 12-ին, ՔՊ պատվիրակները պետք է ընտրեն 280 հոգանոց ցուցակից 50 հոգու։
«Ժողովուրդ» օրաթերթը Վահրամ Դումանյանից հարցրել է, թե ոչ կուսակցական լինելով՝ ինչ հույսեր ունի, որ պատվիրակները նրան կընտրեն ՔՊ վերջնական ցուցակում։
Մանրամասները՝ Armlur.am-ում: