Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել է
Քաղաքականություն

Ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված գործընթացն առանձնահատուկ ռազմավարական ուղղություն է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։

Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և ՇՄՆ գնահատմամբ ապահովվել է շուրջ 95% կատարողական։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։

Անդրադառնալով ոլորտի թույլտվական գործառույթների թվայնացմանը՝ նախարարը նշել է, որ թվայնացվել է 12 ծառայություն՝ ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարարությունը։ Սեպտեմբերից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Միաժամանակ էլեկտրոնային եղանակով իրականացվում են սիրողական որսի և ձկնորսության հայտերի ընդունումը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը։

Թվայնացվել է նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն։ Նշվել է, որ 2026 թվականի հունվարից վտանգավոր թափոնների գործածության լիցենզիան և դրա ներդիրները տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմողի նախընտրությամբ, իսկ հուլիսից դրանք կտրամադրվեն բացառապես թվային ձևաչափով։ Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարան։ 2026 թվականից մեկնարկելու է ոլորտում մատուցվող կարևորագույն ծառայություններից մեկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) փորձաքննության թվայնացումը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և նշել․ «Վտանգավոր թափոնների ոչնչացման պրոցեսը X կետում պետք է սկսի և Y կետում արդյունավետ ավարտվի: Պետք է ունենանք պրոցեսի պլան: Դա որքան կտևի, չգիտեմ, բայց մենք պետք է համոզված լինենք: Ընդ որում՝ առաջնահերթություններն է պետք գնահատել, որովհետև այդ թափոնների ոչնչացման ճանապարհին պետք է գնահատենք ըստ առաջնահերթության՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, որ համոզված լինենք, որ այս պահին մեր կողմից ծախսվող միջոցը մաքսիմալ թիրախային է: Եվ ամենակարևոր ու ամենավտանգավոր կամ ավելածավալուն տեսակարար կշիռները պետք է գնահատել։ Մենք պետք է արձանագրենք, որ վտանգավոր թափոնների կառավարման և ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված գործընթացն առանձնահատուկ ռազմավարական ուղղություն է, որտեղ մենք հետագայում էլ խնդիր պետք է դնենք»։ Վարչապետի խոսքով՝ X պահից որևէ օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն, այսինքն՝ պետք է բացառվի ընդհանրապես՝ դա կլինի կոյուղի, թե արտադրական ջուր: «Այսինքն՝ չպետք է լինի ջուր, որը բնությունից վերցվել է, օգտագործվել է և առանց մաքրման բաց է թողնվում բնություն»,– ասել է երկրի ղեկավարը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ արտանետումներն ավելի կառավարելի դարձնելու համար սահմանում են թույլատրելի թույլտվություններ, ընդհանուր սահմանները: «Այս պրոցեսը գործող պրոցես է եղել, ուղղակի մենք անցում ենք կատարել թվայինի»,– ասել է նա։

Երկրի ղեկավարը հարցրել է՝ արդյոք ունենք մոնիթորինգի համակարգ, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ է կատարվում։ «Եվ այս համատեքստում ո՞րն է մեր պլանը»։

Արձագանքելով՝ նախարարը նշել է․ «Այո: Գործողությունների ծրագիր ենք մշակել, բայց գործառույթները բաշխված են բոլոր գերատեսչությունների միջև: Այսինքն՝ նշված է, թե ինչ աշխատանք պետք է անենք, երկրորդը՝ կոնկրետ շինհրապարակների կամ հանքարդյունաբերության հետ կապված փոշի նստեցնող սարքերի պարտադիր պահանջը, վարչական պատասխանատվության խստացումը և ընդհանուր մոնիտորինգը։ Մենք նաև ուզում ենք ստեղծել մեխանիզմներ, հաշվել տարբեր բաղադրիչներ, հասկանալ, որն ինչ ծավալի, ինչ տոկոսով է ազդում օդի որակի վրա, որ հենց այդ թիրախից սկսենք հարցը։ Ինչ-որ հատվածը, որ այդ պահին պետք է ազդարարենք, որ շինարարությունը պետք է այդ պահին դադարեցվի օրինակ մեկ շաբաթով, բայց դրա համար պետք է ունենանք մեխանիզմներ, որ հասկանանք իրենց կշիռն ընդհանուր առմամբ»։ Նախարարը շեշտել է, որ այժմ այդ մեխանիզմներն ստեղծելու ուղղությամբ աշխատում են և դա իրենց առաջնահերթություններից մեկն է։

Զեկուցվել է, որ 2025 թվականի ապրիլի 11-ից ամբողջությամբ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը․ այն համալրվել է 182 նախատեսված հաստիքներից 131-ով՝ այսինքն՝ 72%-ով։ Մեկնարկել է Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացը․ հայտարարվել է 242 մրցույթ, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Վարչության շուրջօրյա ծառայությունը նախատեսվում է գործարկել 2026 թվականի ապրիլին։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների համալրումը նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։

Հաշվետու ժամանակահատվածում Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որի մասով հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս։

2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության 24/7 ռեժիմով ծառայության գործարկումը։

Ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում նշվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի դեֆիցիտ։ Դրան արձագանքելու համար օրենքների փոփոխությամբ ավազանի վերականգնվող ջրի տարեկան ծավալը 1.1 մլրդ մ³-ից նվազեցվել է մինչև 926 մլն մ³, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև՝ ըստ առաջնահերթ ուղղությունների և սահմանված չափաքանակների։ 2025 թ․ դրությամբ ձկնաբուծական նպատակով (խորքային հորերից) տրված ջրառը կազմել է տարեկան մոտ 802 մլն մ³, իսկ նոր կարգավորումներով այն կազմելու է 509 մլն մ³։ Արդյունքում առաջիկա 1.5 տարվա ընթացքում ձկնաբուծական նպատակով ջրի օգտագործումը կնվազի մոտ 36.5%-ով, և կխնայվի մոտ 293 մլն մ³ ջուր։

Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել և կոնսերվացվել է 33 խորքային հոր։ Խնայվել է տարեկան շուրջ 34.5 մլն խմ ջրաքանակ, որը վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշն է։

Բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված է եղել 3 միջոցառում։ ԲՀՊՏ օրենքի փոփոխությամբ թույլատրվել է մինչև 1991 թվականը պետական արգելոցների տարածքում առկա ջրային համակարգերով ջրօգտագործումը։ Արդյունքում 2025 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի ջրատարով) տրվել է ոռոգման ջրօգտագործման թույլտվություն։ Մշակվել է «ԲՀՊՏ»-ների նոր օրենքը։ 2021–2025 թվականներին Սևանա լճի առափնյա հատվածում ապամոնտաժվել է 147 ապօրինի շենք-շինություն, որից 2025թ-ին՝ 61-ը։ 2025 թվականին վարձակալության պայմանագրերի խզման գործընթացների շրջանակում Սևան ազգային պարկին վերադարձվել է 79 հեկտար տարածք, որոնց մեծ մասը վերադարձվել է դատարանի որոշմամբ։

Կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ, ստանալ շուրջ 200 հազար հատ Սևանի կողակի մանրաձուկ (որոնք 2027-ին բաց կթողնվեն լիճ), ինչպես նաև՝ արհեստական վերարտադրությամբ ստացվել է կարմրախայտի մանրաձուկ, որից 50 հազար հատը բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներն իրականացվում են առաջին անգամ։

2025–ի ընթացքում ընդունվել է «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որով սահմանվել է կլիմայական քաղաքականության շրջանակը։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարության որոշմամբ հաստատվել է նախարարության կողմից մշակված օդի որակի բարելավման հնգամյա ծրագիրը։ Այն նախատեսում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում՝ 14 անշարժ (Երևան քաղաքի համար՝ 6) և 2 շարժական դիտակայանների ձեռքբերում, ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում փոշենստեցնող սարքավորումների կիրառման պարտադիր պահանջի սահմանում, ինչպես նաև վարչական պատասխանատվության խստացում։

Անտառների վերականգնման և պահպանության ոլորտում 2025 թվականին իրականացվել է 759,6 հա անտառվերականգնում և անտառապատում, այդ թվում՝ 170 հա պետական բյուջեի միջոցներով անտառապատում, 90 հա բնական վերաճի օժանդակում։ Աճեցվել է 1 մլն սերմնաբուսակ, ինչպես նաև իրականացվել է 10 650 կգ անտառային սերմի մթերում և որակավորում։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հիմնադրվել է 3,4 հա տնկարան։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 9000 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքներ։

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով անտառների պաշտպանությանը՝ հիշեցրել է, որ երբ 2019 թվականին Կառավարությունն արգելեց Հաղարծինում անտառների հատումը, դժգոհություն էր առաջացել տեղում։ «Եվ երբ մարդկանց հետ այն ժամանակ խոսում էինք, ասում էինք՝ դուք առանց անտառ կտրելու կարող եք ավելի լավ միջավայր և այլ պայմաններ ունենալ։ Հիմա այնտեղ էկոտուրիզմի բիզնես համակարգ է ձևավորվել, երբ տարբեր մեքենաներով մարդկանց բարձրացնում են սար, իջեցնում և այլն։ Հիմա պետք է անել, օրինակ, այդ տրամաբանությունը զարգացնել, օրինակ՝ Սյունիքի մարզում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ, բոլորս էկո գիտակցության որոշակի խնդիրներ ունենք, առաջին հերթին գիտակցական, էկոլոգիական խնդիրներին առերեսվելու և դրանք այլևս անհետաձգելի լինելու հետ։ «Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է: Այստեղ մենք պետք է անպայման մեր գիտակցության հետ աշխատենք, և COP 17-ը մեզ համար հնարավորություն է, որ այդ գիտելիքին հասանելիություն ստանանք և հաջող օրինակները կարողանանք կիրառել, մասնագիտական կարողություններին հասանելիություն ստանանք, որպեսզի այս գիտակցության հետ աշխատենք, որովհետև շատ լուրջ պրոբլեմ է դա: Մենք չենք էլ տեսնում, որովհետև դա մեզ համար այնքան սովորական է դարձել, մեր կենցաղն է, այդպես է և ամենօրյա այդ պրոցեսի մեջ չենք նկատում, թե ամեն քայլի ինչքան ենք ամեն ինչ սխալ անում: Եվ հետևաբար՝ COP-ն առաջին հերթին շանս է մեզ համար այդ թեմաների հետ առերեսվելու»,– շեշտել է երկրի ղեկավարը։

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ ոլորտի առաջնահերթություններից է պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչն ամրագրված է Կառավարության 2021–2026 թթ. ծրագրով։ Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի օտարումը և առկայությունը։ Առաջին անգամ խախտում կատարելու համար նախատեսվում է նախազգուշացում, կրկնվելու դեպքում՝ 100 000–150 000 դրամ տուգանք՝ գործող 30 000–100 000դրամի փոխարեն։

Նշվել է, որ Հայաստանը 2026 թվականին հանդես է գալու COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր։ Համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը նախարարության առաջնահերթություններից է։ 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված երկու միջոցառումները կատարվել են ամբողջությամբ։