Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունը
Հասարակություն

Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին

«Մեդիամաքս»-ը ներկայացնում է Christian Solidarity International կազմակերպության հանրային իրազեկության հարցերով տնօրեն Ջոել Վելդկամպի Visiting an Armenian Archbishop in Prison հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջոել Վելդկամպ

Փետրվարի 3-ին ես կանգնած էի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի վատ լուսավորված խորհրդակցական սենյակում, իսկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը օրհնում էր ինձ եւ իմ գործընկերներին՝ կաթոլիկ քահանային, շվեյցարացի պատգամավորի եւ «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահին։

Այնուհետեւ բարյացակամ պահակների մի խումբ եկավ արքեպիսկոպոսին իր խուցը տանելու։

Ամենից քիչ Հայաստանում էի սպասում բանտարկյալ արքեպիսկոպոսին այցելել։ Սակայն նա հիշեցրեց մեզ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների համար ինքն ամենեւին բացառություն չէ։ Նրա եկեղեցական անվանակիցը՝ արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը, խորհրդային իշխանությունների կողմից բանտարկվել էր նույն շենքում եւ մահապատժի ենթարկվել դրա նկուղում։ 

Երբ դուրս եկանք բանտից, մեզ հետ վերցրինք արքեպիսկոպոսի նամակը, որը նա գրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը երեկ (փետրվարի 9-ին-Մեդիամաքս) այցելեց Հայաստան։ Նամակում արքեպիսկոպոսը փոխնախագահին պատմել է, որ Եկեղեցին «պարզապես անում է այն, ինչ արել է 1700 տարի շարունակ. պաշտպանում է հայ ժողովրդին՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը»։

Բագրատ արքեպիսկոպոսը ձերբակալվել է 2025թ. հունիսի 25-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պետական հեղաշրջում կազմակերպելու համար՝ հիմնվելով ձայնագրությունների վրա, որոնք հետագայում կեղծված են ապացուցվել։ Այդ ժամանակվանից ի վեր ձերբակալվել են եւս երեք եպիսկոպոսներ։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը կրում է երկու տարվա ազատազրկում՝ մեղադրանքով, որը Հայաստանի գլխավոր դատախազը նախկինում մերժել էր որպես անհիմն։ Եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը նախնական կալանքի տակ է՝ «քաղաքական գործունեության հարկադրելու» համար։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորված է 2018 թվականին ցուցարարին մարիխուանա տալու մեղադրանքով։ Այդ մարիխուանան, ենթադրաբար, վերջին մի քանի տարիները պահվել էր նյութական ապացույցների պահոցում, սակայն այժմ անհետ կորել է։

Մեղադրանքների անհեթեթությունը ցույց է տալիս, որ դրանք գործի հետ կապ չունեն։ Ինչպես ասել էր Ստալինի դահիճ Բերիան՝ «Ցույց տվեք ինձ մարդուն, եւ ես ձեզ ցույց կտամ հանցագործությունը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պարզաբանել է իրական նպատակը։ Նա հրապարակավ պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային առաջնորդը, հրաժարական տա եւ նրան փոխարինի պետական հանձնաժողովի կողմից ընտրվածը։ Կրոնական ազատության եւ եկեղեցական տեսանկյունից սա նույնքան աբսուրդ է, որքան եթե Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պահանջի Հռոմի պապ Լեո XIV-ի հրաժարականը։

Եկեղեցին չեզոքացնելու համար Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Փաշինյանի կառավարությունը բանտարկել է եկեղեցու ամենամեծ բարերար Սամվել Կարապետյանին եւ սկսել է ազգայնացնել նրա բիզնեսները։ Ստեղծվել է դավաճան եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում «բարեփոխել» եկեղեցին, ինչպես բոլշեւիկները, որոնք օգտագործեցին «ազատ եկեղեցու» հոգեւորականների խումբը՝ 1920-ականներին պառակտում հրահրելու համար։

Հալածանքների այս նոր ալիքն ունի իր համատեքստը։ 2020 թվականին Հայաստանը պարտվեց հարեւան Ադրբեջանին, որին աջակցում էր հզոր դաշնակից Թուրքիան։ Երեք տարի անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) վրա, որտեղ հայերը ապրում էին հազարավոր տարիներ։ Այնտեղ բնակվող 120,000 հայ քրիստոնյաները ստիպված եղան փախչել։ Դրանից հետո Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մղում են Հայաստանը դեպի խաղաղություն Ադրբեջանի պայմաններով եւ դեպի «տնտեսական ինտեգրացիա» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Արեւմուտքի ռազմավարությունն է տարածաշրջանում ստեղծել Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կապող տնտեսական միջանցք, որը թույլ կտա Եվրոպային նավթ ու գազ ստանալ Կենտրոնական Ասիայից եւ ապրանքներ Չինաստանից։ Նման պայմանավորվածությունը կարող է Հայաստանը մշտապես խոցելի եւ տնտեսապես կախված դարձնել այն ուժերից, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը եւ Արցախի էթնիկ զտումը։

Քիչ ընտրություն ունենալով՝ Փաշինյանը փորձեց որդեգրել այս տեսլականը։ Փաշինյանը ձգտում է վերականգնել Հայաստանի Հանրապետությունը՝ հիմնվելով նոր գաղափարախոսության վրա, որն անվանում է «Իրական Հայաստան»։

Հայաստանը հիմնադրվել է որպես պետություն, որի նպատակն է պահպանել հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից հետո։ Սակայն «Իրական Հայաստանը» արեւմտյան կողմնորոշում ունեցող պետություն է, որի նպատակն է տնտեսական օգուտներ ապահովել այնտեղ ապրող մարդկանց համար: Փաշինյանի կարծիքով՝ Ցեղասպանության հիշողությունը, Ղարաբաղում եւ Անատոլիայում կորսված հայրենիքը, նույնիսկ համաշխարհային հայկական սփյուռքը շեղում են ուշադրությունը «Իրական Հայաստանից»:

Հայոց եկեղեցին բացահայտ մարտահրավեր է նետել վարչապետի օրակարգին: 2024 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը միակողմանիորեն Ադրբեջանին զիջեց որոշ տարածքներ Տավուշի մարզում, որտեղ Բագրատ արքեպիսկոպոսի թեմն է: Արքեպիսկոպոսն արձագանքեց բողոքի երթով Տավուշից դեպի Երեւան: Երթը վերածվեց քաղաքական շարժման, որը արքեպիսկոպոսին վարչապետի թեկնածու առաջադրեց (Կաթողիկոսը նրան ազատեց իր եկեղեցական պարտականություններից): 

Սակայն ձերբակալությունները սկսվեցին միայն մեկ տարի անց, երբ Կաթողիկոսը ելույթ ունեցավ Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում: Իր ելույթում նա պահանջեց, որ արցախցի հայ փախստականներին թույլատրվի վերադառնալ հայրենիք: Օրեր անց վարչապետը հարձակումներ սկսեց Կաթողիկոսի վրա: Մի քանի շաբաթ անց ձերբակալվեց Բագրատ արքեպիսկոպոսը:

Արեւմտամետները գուցե դժգոհեն այն գաղափարից, որ արքեպիսկոպոսն առաջադրվում է վարչապետի պաշտոնում կամ եկեղեցին փորձում է արտաքին քաղաքականություն ձեւավորել: Հայ հոգեւորականները, որոնց հետ մենք խոսել ենք թե՛ ճաղերի ետեւում, թե՛ դրանցից դուրս, հակասություն չեն տեսնում։ Նրանք հովիվներ են, որոնք պաշտպանում են իրենց վտանգված հոտը։ «Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ եւ դիտել, թե ինչպես է սա տեղի ունենում»,- ասաց մեզ արքեպիսկոպոսը։ - Ահա թե ինչու եմ ես այստեղ»։

Իր նամակում Բագրատ արքեպիսկոպոսը նշում է, որ փոխնախագահ Վենսը «զգուշացրել է ԵՄ-ին, որ այն քաղաքակրթական ինքնասպանություն է գործում՝ հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից»։ «Սա հենց այն է, ինչ Հայաստանի վարչապետը ծրագրում է Հայաստանում»,- գրել է նա։

Կարելի է կիսել կամ չկիսել արքեպիսկոպոսի գնահատականը։ Սակայն այս ճգնաժամը անխուսափելի հարց է առաջացնում արեւմտյան քրիստոնյաների մոտ, հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը պետք է դեր խաղա մեր երկրների քաղաքականության եւ հասարակության մեջ։ Ինչպե՞ս կարձագանքենք, երբ աշխարհիկ պետությունը՝ ԱՄՆ դաշնակիցը, փորձում է կազմաքանդել աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը։

Մեր այցի ավարտին հարցրինք Բագրատ արքեպիսկոպոսին՝ արդյո՞ք նա ուրախ կլինի, որ այլ քրիստոնյա առաջնորդներ այցելեն իրեն բանտում։ Նա ոգեւորությամբ պատասխանեց՝ «Այո՛։ Եկե՛ք»։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի