Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Զոհերի գնով հասել ենք մի կետի, որ ՀՀ-ն այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն

Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»–ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխաակազմից։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում՝ քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը, ընդհանուր առմամբ, աշխարհում առաջնային օրակարգ է։

Փաշինյանը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին և ընդգծել. «Իմ կարծիքով, վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, դրանք բոլորն ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի պատմությունից քաղած դասն այն է, որ չպետք է կրկնել այն, քանի որ այն ցիկլային է.

«Այսինքն՝ ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է՝ աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված, մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել, հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք, նորից անկախ մեր կամքից, կորցրել ենք պետությունը: Հիմա իմ կարծիքով և իմ գնահատմամբ, ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակն այն է, որ մենք այդ ցիկլն անցանք»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ցիկլն անցել ենք 2020-2025 թվականների ընթացքում։

«Մենք այդ ցիկլի մեջ էինք՝ պետք է կորցնե՞նք, թե չկորցնենք, արդեն հասունացել էր, եկել էր այն պահը, որ պատմական այդ ցիկլի կուլմինացիային էինք հասել 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին և այնուամենայնիվ՝ 2024 թվականին հանգուցալուծումը տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն՝ այն, որ մենք այն պահին, երբ պետք է կորցնեինք մեր պետությունը, մենք չկորցրինք մեր պետությունը։ Ընդ որում, ես ձեզ ուզում եմ ասել, որ այդտեղ կան նույնիսկ կոնկրետ ամիսներ, ամսաթվեր, իրադարձություններ, եթե դա ձեզ հետաքրքրի, ես նույնիսկ դրանով կարող եմ կիսվել: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հիմա բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ. զոհերի և զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր՝ 2026 թվականի փետրվարի 12-ին, երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ ու վաղը, մյուս օրն էլ է այդպես լինելու, աշխարհի ծայրագավառից, ընդ որում ֆիզիկապես ոչ մի տեղ չտեղափոխվելով, տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն: Եվ սա ամենակարևոր նորությունն է, որ ես ուրախ եմ ձեզ հայտնել»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման և այլ թեմաների շուրջ։ Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի կողմից՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու Հայաստանի «Քաղաքապետերի դաշինք՝ Արևելք» ծրագրի հետ համագործակցությամբ։