Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը
Հասարակություն

Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հրապարակումը.

«Վարդանանց խորհուրդը

Պատմական որոշ իրադարձություններ, իրենց հատուկ խորությամբ, դուրս են գալիս զուտ քաղաքական իրադարձությանց սահմաններից՝ հավակնելով դառնալ աստվածային հայտնություն։ Վարդանանց դրվագը այդպիսի մի դրվագ է։ Այն մեզ դեմ հանդիման կանգնեցնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած մի ճակատամարտի, այլև՝ ճշմարտության առաջ. խղճի ազատությամբ և նահատակության լռությամբ։

Քրիստոնեական հավատքը երբեք չի եղել սոսկ մշակութային պատկանելիություն կամ ազգային ինքնության արտաքին երիզ։ Այն հանդիպում է մարդու ներքին կենտրոնին՝ խղճին, որտեղ մարդը դեմ առ դեմ հանդիպում է Աստծուն։ Երբ այդ կենտրոնը պահանջում է հավատուրացություն, հարցը դառնում է ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ՝ ճշմարտության մասին։ Վարդանանց ընտրությունը հենց այս նպատակակետում է՝ նրանք պաշտպանեցին ոչ միայն ավանդույթը, այլև՝ ճշմարտությունը. այն է՝ մարդը չի կարող ծառայել այն իշխանությանը, որը հավակնում է տնօրինել նրա հավատքը։ Այստեղ բացահայտվում է նաև իշխանության սահմանը։ Քաղաքական իշխանությունը, որքան էլ անհրաժեշտ է հասարակական կարգի համար, չի կարող դառնալ խղճի ինքնավարը։ Երբ այն փորձում է ներխուժել այն տարածք, որն ըստ էության պատկանում է Աստծուն, ծագում է վկայության անհրաժեշտություն։ Նահատակությունը դառնում է ոչ թե բռնության պատասխան կամ դրսևորում, այլ՝ ճշմարտության հաստատագրում, սիրո և անգամ մահվան միջոցով։ Այդպիսով՝ պատմական մակարդակում Վարդանանց «պարտությունը» հավիտենական հորիզոնում վերածվում է հաղթանակի։ Պարզ պատճառով, որովհետև ճշմարտությունը ռազմական արդյունքով չի չափվում։

Նույն տրամաբանությունն է նաև Խաչի խորհրդի մեջ։ Քրիստոսի «պարտությունը» Գողգոթայում աշխարհիկ չափորոշիչներով վախճան էր, սակայն հենց այդ կատարածին բացահայտվեց Աստծու հաղթանակը։ Վարդանանց վկայությունը որոշ առումով մասնակցություն էր այդ նույն խորհրդին․ նրանք ընդունեցին, որ ճշմարտությունը չի կարող պահպանվել սակարկությամբ, բայց միայն հավատարմությամբ, ինչպես որ մեկնաբանում է Եղիշե պատմիչը։ Ըստ այդմ, պատերազմը ոչ թե աշխարհիկ գերիշխանության, այլ «հավատի և հայրենիքի» պաշտպանության համար էր։ Որտեղ «հայրենիքը» չի սահմանափակվում միայն տարածքով․ այն վերացարկվում է հանձնառության և ուխտի, որտեղ ժողովուրդը կոչված է ապրել աստվածային ճշմարտության մեջ։

Այսպիսով՝ Վարդանանց ձեռքբերումը չի սահմանափակվում գեթ կրոնական ինքնության պահպանմամբ։ Այն ցուցանում է, որ ազգի իրական նախադրյալն ու հենարանը ոչ թե ուժն է, այլ՝ ճշմարտության հանդեպ հավատարմությունը։ Երբ ժողովուրդը հավատարիմ է մնում այն լույսին, որն ստացել է Ավետարանից, նա չի կորցնում իր ինքնությունը, անգամ եթե կորցնում է կյանքը։

Հետևապես, Վարդանանց խորհուրդը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց և խորին ճշմարտություն․ քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական։ Եվ այնտեղ, որտեղ մարդը ընտրում է ճշմարտությունը՝ նույնիսկ կյանքի գնով, իրականությունը դառնում է վկայություն և փրկության պատմություն»։