Պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգեւոր դասին, սակայն պարզվում է՝ հոգեւորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլեւ պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։
ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգեւորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։
Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի և նրա թիմի նկատմամբ, որը լռում է և հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում