Ի՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Մամուլ

ՔՊ-ում քաղաքական փոթորիկ է. ներթիմային կասկածներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում տեղի ունեցած եռօրյա նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի՝ բացահայտելով լուրջ լարվածություն իշխանական թիմի ներսում։

Ուրբաթից մեկնարկած և երեք օր շարունակված գործընթացը, որը պետք է դառնար ձևական հաստատում, իրականում դարձել է ուժերի վերաբաշխման փաստ։ Տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ և կառավարության անդամներ գրեթե համոզված էին, որ իրենց տեղը երաշխավորված է «ՔՊ 50-յակում»։ Սակայն արդյունքները սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել շատերի համար․ բացի այդ, գործող բազմաթիվ պատգամավորներ պարզապես դուրս են մնացել մրցակցությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում երջանիկ 50-յակում չընդգրկված պատգամավորներից մի քանիսը կասկածներ հայտնեցին, որ 1028 հոգանոց ընտրիչ-պատվիրակներն այնպիսի մարդիկ են ընտրվել, որ այսպիսի պատկեր ձևավորվի։ Կարճ ասած՝ մրցակցային մասով ներթիմային կասկածներ կան։

Ամենամեծ անակնկալներից մեկը եղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ստացած մեծ թվով քվեները։ Նա դարձել է ցուցակի առաջին կինը՝ 1028 պատվիրակներից ստանալով 554 ձայն և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ Ավանեսյանը միայն վերջին շրջանում է առավել ակտիվորեն ասոցացվում ՔՊ-ի ներսում, սակայն կարողացել է առաջ անցնել տարիներով կուսակցական գործունեություն ծավալած բազմաթիվ պատգամավորներից։

Արդյունքները անսպասելի են եղել նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի համար, ով հայտնվել է ցուցակի 12-րդ տեղում, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որը 9-րդ հորիզոնականում է։ Թեև առաջին հայացքից դիրքերը բարձր են թվում, սակայն իշխանական շրջանակներում սպասումները շատ ավելի հավակնոտ են եղել։

Միաժամանակ աչքի է ընկնում նաև ձայների համեմատաբար ցածր թիվը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի համարվող թիմակիցներից մեկի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի պարագայում։ Վերջինս ստացել է ընդամենը 362 ձայն և հայտնվել ցուցակի 34-րդ տեղում։ ՔՊ-ում կարծում են, որ Մանավազյանն ավելի մեծ թվով ձայներ պետք է ստանար՝ լինելով Փաշինյանի վստահելի անձը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ներկայացրել էր այն ՔՊ-ական պատգամավորներին, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ 282 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ 270 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ 264 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ 254 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ 254 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ 238 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ 225 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ 216 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ 206 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ 186 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ 186 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 171 ձայն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: