Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է մեգանախագծեր Հայաստանի համար. Գագիկ Ծառուկյան

Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը՝ ներկայացնելով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության մեգանախագծերը Հայաստանի համար։ 

«Մեգանախանագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։

Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են Հայաստանի համար ապահովել.

1. Դիմացկունություն՝ նվազեցնելով մեր երկրի խոցելիությունը,

2. Տնտեսական աճ՝ խոշորածավալ նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցության տեսքով,

3. Աշխարհաքաղաքական ճկունություն՝ ընդլայնելով արտաքին կապերը,

4. Զարգացման համաչափություն՝ զարգացնելով կյանքը Երևանից դուրս,

5. Միջազգային կերպարի փոփոխություն՝ Հայաստանը վերածելով որոշումներ կայացնող գործընկերոջ։

1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն

Հիմնական նախագծեր.

• Նոր ատոմակայան՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ,

• Պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարաններ, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում,

• Գլոբալ տվյալների կենտրոններ,

• Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն,

• Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)։

2. Տրանսպորտ և կապ

Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք.

• Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտել),

• Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան (ինտեգրելով տարածաշրջանային այլ նախագծերի մեջ), Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում՝ Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման,

• Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն,

• Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դարձնել տարածաշրջանային հանգույց՝ Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար,

• Երևան – օդանավակայան - Զվարթնոցի տաճար - Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ։

3. Համաչափ զարգացում

Թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը.

· Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ,

· Երևանի մետրոյի նոր գծեր,

· Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի,

· Դիլիջանի զարգացում. կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ,

· Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում,

· Անիի պատմամշակութային կլաստեր ։

4. «Հատիս» նախագիծ

«Հատիս» նախագիծն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։

Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ՝ համատեղ ստեղծագործության վրա։

5. «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծ՝ «զանգեզուրյան» այլևայլ տարբերակումների փոխարեն։

6. Հյուսիս–Հարավ առանցքը՝ որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիր՝ կառուցված Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, TRIPP նախաձեռնության ինտեգրում այս տրամաբանության մեջ։

7. Ենթակառուցվածքների համակցված զարգացումը.

- ճանապարհներ ու երկաթուղիներ,

- գազատարներ,

- նավթատարներ,

- էլեկտրահաղորդման գծեր,

- թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ- ջրատարներ և այլն։

8. Էկոլոգիա և կյանքի բարձր որակ

• «Կանաչ Հայաստան - 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար,

• Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում,

• Ջրային համակարգերի արդիականացում,

• Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։

Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները

1. Պետական պարտքի արդյունավետ կառավարում. պետական պարտքը՝ որպես զարգացման գործիք, և ոչ՝ բեռ։ Իրական տնտեսական աճի տեմպը պետք է մշտապես ավելի բարձր լինի պարտքի աճի տեմպից։

2. Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։

3. Խոշոր արտաքին ներդրումների և ներքին ռեսուրսների ներգրավում։

4. Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն. ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։

5. Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Այն նաև ապահովում է ներդրումային ներուժի առավելագույն հավաքագրում։

6. Մասնագիտական անձնակազմ և բարձրորակ կառավարում. մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և այլն:

Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում»,-նշվում է Առաջարկ Հայաստան ֆեյսբուքյան էջում։