Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա Հովսեփյան
Հասարակություն

Արմեն Չարչյանի և Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակները խուզարկելու որոշումները բողոքարկվել են. փաստաբան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. 

«Օրեր առաջ Դատարանի ոչ իրավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։

Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի ի թիվս այլնի հետեւյալ կարեւոր երկու հանգամանքներ.

1. ֆորմալ - իրավաբանական իմաստով Արմեն Չարչյանը թեև հանդիսանում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, իսկ Տիգրան Նալբանդյանը տնօրենի տեղակալ, սակայն բովանդակային առումով վերջիններս մասնագիտությամբ բժիշկ են և իրենց աշխատասենյակում բացի տնօրինչական գործառույթներից իրականացնում են նաև բուն բժշկությանն առնչվող գործունեություն, այն է՝ հաճախորդների, հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, վիզուալ նախնական զննում, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, բուժման նշանակում և այլ մասնագիտական գործառույթներ, որոնք հավասարազոր են «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մնացյալ բուժանձնակազմի գործառույթներին։ Իսկ Դատարանն իր որոշումներում չի անդրադարձել նշված հանգամանքին, և չի պատճառաբանել, թե ինչու պետք է Արմեն Չարչյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի, եւ Տիգրան Նալբանդյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալի, իսկ բովանդակային իմաստով բժշկի աշխատասենյակներում պահվեն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր կամ այլ նյութեր, որոնք կրկին վերաբերում են նշված նախորդ փաստաթղթերի բնույթին, այն դեպքում, երբ, ինչպես արդեն պարզ դարձավ Արմեն Չարչյանը եւ Տիգրան Նալբանդյանը դե յուրե հանդսիսանում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն ու տնօրենի տեղակալ, սակայն վերջիններս բովանդակային գործառույթային իմաստով հանդիսանում են բժիշկներ։

2. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի եւ տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը, իսկ ստորադաս ատյանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները։ Առաջին ատյանի դատարանը թեև իր որոշմամբ ընդգծել է այն առարկաների սահմանը, որոնք վարույթն իրականացնող մարմինը կարող է խուզարկության արդյունքում հայտնաբերել և վերցնել, սակայն Առաջին ատյանի դատարանը սույն պայմաններում ևս հաշվի չի առել, որ խուզարկությունը կատարվելու է ոչ միայն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի եւ տնօրենի տեղակալի գործառույթ ունեցող անձանց աշխատասենյակներում, այլև այնպիսի անձանց աշխատասենյակներում, ովքեր առավելապես օժտված են մասնագիտական պարտականություններով և առաքելությամբ, որտեղ՝ ողջմտության կանխավարկածի սահմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածից վեր ենթադրության մակարդակում, բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք՝ անկասկած, «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։

Ավելին՝ քրեադատավարական օրենսդրության իմաստով, բժշկական գաղտնիք կազմով տեղեկատվությունը, բացառապես դաատարանի սանկցիավորմամբ ստացվող և օգտագործվող տեղեկատվություն է, այսինքն՝ օրենսդրի բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման անթույլատրելիության տրամաբանությունից կարելի է հաստատապես պնդել, որ նույնիսկ առանց դրանց օգտագործման հնրավարության, այնդպիսի տեղեկատվությունը վարույթ իրականացնող մարմնին հասու դառնալը, կոպտորեն ոտնահարում է բազմաթիվ պացիենտների անձնական կյանքի և անձռմխելիության կոնվենցիոնալ և սահմանադրական իրավունքները։

Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որը ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից։ Մասնավորեցնելով նշածը, հարկ է արձանագրել, որ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի եւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև վերջիններիս աշխատանքային համակարգիչները որոնց մեջ պարունակում է բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

Թեև պարզագույն է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, սական անհերքելի է, որ մինչ քննիչի կողմից դրանց վարույթի շրջանակներում օգտագործման հարցը լուծելը, վերջինս պետք է այն բովանդակային ուսումնասիրում իրականացնի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը։ Այսինքն Դատարանը նույնիսկ չի կանխատեսել թե ինչպես պետք է տարանջատի բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ գործի համար նշանակություն ունեցող տվյալից, եւ թույլտվություն տալով փաստացի վտանգել է բժշկական գաղտնիկը հրապարակելու անթույլատրելիության սկզբունքը։