Դուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Հասարակություն

Դատավճիռն անհիմն է, անհամատեղելի՝ արդար դատաքննության հետ․ Վարդանյանի թիմի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ։

«Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման: Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։

Որպես նրա իրավաբանական թիմի ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։

Պաշտպանական կողմը զրկված է եղել  գործի նյութերին պատշաճ  ծանոթանալու հնարավորությունից՝  ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։

Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին  չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական,  և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների։

Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի  և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»։