Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար
Քաղաքականություն

Խաչմերո՞ւկ, թե՞ փորձություն պետականության համար. Արա Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացվում է նախկին արտգործնախարար Արա Այվազյանի վերլուծությունը։

«Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից։ Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ թե գեղեցիկ մտադրություններով, այլ այն պայմաններով, որոնցում այն իրականանում է։

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է, որ Հայաստանը դառնում է նախաձեռնող և գործընթացների կարգավորող կողմ, սահմանում կանոններ, ապահովում հավասարակշռություն և վերահսկում է իր տարածքով անցնող հաղորդակցությունները։ Իրականությունը, սակայն, այժմ այլ է։ Հայաստանը ոչ թե վերահսկվող խաչմերուկի ճարտարապետ է, այլ պետություն, կանգնած խաչմերուկի վրա՝ իր շուրջը փոխված ուժերի հարաբերակցությամբ և դեռևս պատերազմական ցնցումներից չապաքինված անվտանգային համակարգով։ Նախագծի լեզուն խոսում է հնարավորությունների մասին, մինչդեռ իրականությունը թելադրում է սահմանափակումներ։ Եվ հենց այս հակասությունն է պահանջում սթափ և հստակ ընկալում։

2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց։ 2023 թվականին Արցախում հայկական ներկայությունը փաստացի դադարեց, և Ադրբեջանն էլ ավելի ամրապնդեց դիրքերը, խորացնելով Թուրքիայի հետ սերտ ռազմավարական համագործակցությունը։

Այս իրողությունների պայմաններում «խաչմերուկի» մասին խոսելը պահանջում է ճշգրիտ հաշվարկ և ընդգծված իրականության ըմբռնում։ Խաչմերուկը ենթադրում է ոչ միայն ճանապարհների հատում, այլ դրանց նկատմամբ լիակատար վերահսկողություն, կանոններ սահմանելու կարողություն և անվտանգությունը ապահովելու հստակ մեխանիզմներ։ Եթե պետությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կայունություն և պաշտպանական հստակ հաշվարկ, խաչմերուկը վերածվում է տարանցիկ տարածքի, որտեղ արտաքին ուժերը որոշում են հիմնական իրադարձությունների հունը։

Հայաստանը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում տարբեր միջազգային հարթակներում՝ ներառյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ, միաժամանակ վերաիմաստավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր դերակատարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Արտաքին քաղաքականության շտկումը բնական և անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն չի կարող փոխարինել հստակ ձևակերպված ազգային ռազմավարությանը։ Խաղաղության պայմանագիրը կարևոր է, բայց փաստաթուղթը դեռ չի նշանակում համակարգային խաղաղություն։ Կայուն խաղաղությունը կառուցվում է իրավական ամրագրումների, փոխադարձ պարտավորությունների, ուժային հավասարակշռության և վստահելի երաշխիքների վրա։

Սակայն ամենակարևոր հարցը ներքին է։ Հայաստանը կանգնած է պետականության որակի քննության առջև։ Արդյո՞ք ունակ ենք կառուցել ինստիտուցիոնալ պետություն, որտեղ անվտանգությունը, դիվանագիտությունը և տնտեսությունը համահունչ են մեկ ռազմավարական տրամաբանության ներքո։ Ժողովրդագրական անկումը, արտագաղթը և հասարակական բևեռացումը խոցելի են դարձնում պետական կայունության հիմքերը։ Պետությունը, որը կորցնում է իր մարդկային ռեսուրսը և հասարակական համախմբվածությունը, չի կարող դառնալ վստահելի տարածաշրջանային հանգույց։

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Հակադրությունը պատրանքի և պատասխանատվության միջև է։ Պատրանքը համոզվածությունն է, որ տնտեսական ինտեգրացիան ինքնին կլուծի անվտանգային խնդիրները։ Պատասխանատվությունը՝ դա գիտակցումն է, որ նախ անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուտները, վերակառուցել պաշտպանական կարողությունները և ձևակերպել հստակ ազգային օրակարգ, և միայն հետո աշխարհագրական դիրքը վերածել իրական առավելության։

Հայաստանը այսօր իսկապես գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև, վերականգման և զարգացման ռազմավարության և գոյատևման մարտավարության միջև։ Այս գիտակցմամբ մենք մոտենում ենք առաջիկա ընտրություններին։ Ընտրությունը լինելու է ոչ թե անհատների, այլ պետության որակի մասին, ոչ թե հռետորաբանության, այլ ռազմավարության մասին, ոչ թե արագ լուծումների խոստումների, այլ երկարաժամկետ պատասխանատվության մասին։

Մեր որոշումներից է կախված՝ այս խաչմերուկը կդառնա փլուզման կետ, որտեղ արտաքին շահերը կիրականացվեն ներքին թուլության հաշվին, թե նոր սկզբի կետ, որտեղ պետությունը կկարողանա վերահսկել գործընթացները և ձևավորել սեփական օրակարգը։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական հերթական փուլ չեն. դրանք սահմանագիծ են՝ պատրանքների և պատասխանատվության միջև։ Նրանք հասունության մասին են: Իսկ պետական հասունությունը ձևավորվում է քաղաքական կամքով, արդյունավետ և հավասարակշռող ինստիտուտներով և գիտակցված հասարակական ընտրությամբ։ Խաչմերուկը կարող է դառնալ խաղաղության խորհրդանիշ միայն այն դեպքում, երբ մենք ինքներս որոշենք՝ որ ճանապարհով ենք գնալու։