Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

«Քոչարի» կուսակցությունը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունը պետք է լինի ոչ թե հաշվետվության թեմա, այլ իրականություն

Մի քանի օր առաջ ՆԳ նախարարը հայտարարում էր, որ Հայաստանում հանցագործությունների մակարդակը նվազել է։ Սակայն վերջին զարգացումները՝ հատկապես Երևան քաղաքի Աջափնյակում տեղի ունեցած արյունալի միջադեպը, կրկին ցույց տվեցին, որ հասարակության անվտանգության իրական վիճակը չի համապատասխանում պաշտոնական լավատեսական գնահատականներին։

Պաշտոնական թվերը կարող են նվազում ցույց տալ։ Բայց ժողովրդի վախը չի նվազել։ Կրակոցի ձայնը չի նվազել։ Մայրերի անհանգստությունը չի նվազել։ Մենք չենք կարող մոռանալ նաև Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը։ Դա պարզապես մեկ դեպք չէ։ Դա պետական համակարգի հեղինակության վրա հարված էր։ Երբ համայնքի ղեկավարին կարող են սպանել, հասարակ քաղաքացին ինչպե՞ս պետք է իրեն ապահով զգա։ Երբ պետական պաշտոնյան պաշտպանված չէ, ի՞նչ վստահությամբ պետք է ապրի սովորական քաղաքացու ընտանիքը։

Այսօր մենք ունենք՝

Բացահայտ կրակոցներ մայրաքաղաքում

Սպանությունների աճող հանրային ընկալում

Թմրամիջոցների բացահայտ և կազմակերպված շրջանառություն երիտասարդների, այդ թվում՝ երիտասարդ աղջիկների ներգրավվածություն թմրանյութերի տարածման շղթաներում

Հանրային տարածքներում անպատժելիության մթնոլորտ

Սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա կորսված վստահություն է։ Սա վտանգված սերունդ է։ Սա պետության անվտանգության համակարգի ճգնաժամ է։ Եթե պաշտոնական վիճակագրությունը «նվազում» է ցույց տալիս, բայց քաղաքացին փողոցում իրեն ապահով չի զգում, ապա խնդիրը կամ հաշվետվության մեթոդաբանության մեջ է, կամ կառավարման որակի մեջ։ Երկու դեպքում էլ պատասխանատվությունը քաղաքական է։

Ներքին գործերի նախարարությունը չի կարող վերածվել մի կառույցի, որը միայն արձանագրում է արդեն կատարված հանցագործությունները։ Պետության գործառույթը կանխարգելումն է, ոչ թե դիակների հաշվառումը։ Պետությունը պետք է գործի մինչև կրակոցը, ոչ թե հետո։ Պետք է կանխի սպանությունը, ոչ թե արձանագրի այն։ Պետությունը պարտավոր է ապահովել՝ կանխարգելիչ օպերատիվ աշխատանք, կազմակերպված հանցավորության դեմ համակարգային պայքար, թմրամիջոցների ցանցերի ամբողջական ապամոնտաժում, երիտասարդության պաշտպանություն հանցավոր ազդեցությունից, հասարակության մեջ վստահության վերականգնում։

Եթե այդ արդյունքները չեն ապահովվում, ապա քաղաքական պատասխանատվությունը անխուսափելի է։ Պաշտոնը վստահության մանդատ է։ Իսկ երբ վստահությունը խաթարված է, մանդատը սպառված է։

«Քոչարի» կուսակցության պահանջը ՆԳ նախարարը պետք է հրապարակայնորեն ներկայացնի։

Իրական վիճակագրությունը՝ սպանությունների, ծանր հանցագործությունների և թմրանյութերի շրջանառության վերաբերյալ։ Կոնկրետ գործողությունների ծրագիր՝ կանխարգելման ուղղությամբ։ Ժամկետներ և չափելի արդյունքներ։ Հասարակության առջև քաղաքական պատասխանատվության հստակ ձևակերպում։ Եթե նման ծրագիր և արդյունք չկա, ապա նախարարի հրաժարականը ոչ թե քաղաքական հարձակում է, այլ պետական պատասխանատվության պահանջ։

Հասարակությունը չի կարող ապրել վիճակագրական զեկույցների մեջ, երբ իրական կյանքում լսվում են կրակոցներ։ Ժողովուրդը չի կարող վստահել թվերին, երբ իրականությունը հակառակն է հուշում։ Պետական պաշտոնը զեկույց ներկայացնելու համար չէ։ Այն պատասխանատվություն է մարդկանց կյանքի համար։ Եվ կյանքը չի կարելի փոխարինել թվերով։

«Քոչարի» կուսակցությունը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունը պետք է լինի ոչ թե հաշվետվության թեմա, այլ իրականություն։ Եթե համակարգը չի կարող պաշտպանել քաղաքացուն, ապա համակարգը պետք է փոխվի։

Պետությունը պետք է ուժեղ լինի հանցագործի նկատմամբ և պաշտպանիչ՝ քաղաքացու համար։ Այլ տարբերակ չկա։

ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն