Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
Մամուլ

Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է բռնագանձել Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող մի շարք գույքեր ու դրամական միջոցներ։ Թվերը ներկայացվում են տպավորիչ ձևով՝ անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, պարտատոմսեր, միլիարդավոր դրամների պահանջներ։ Սակայն մինչ դատական քննությունը դեռ նոր է սկսվում, հանրային հարթակում արդեն ձևավորվում է մեղավորության տպավորություն։

Սա է հիմնական խնդիրը։ Նախ՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է ընդգծված ռեպորտաժ, ապա դատախազության ներկայացուցիչը հայտարարում է պահանջների մասին՝ կտրուկ և դատավճռի նման հնչող ձևակերպումներով։ Ստացվում է, որ հասարակությունը նախ լսում է «վճիռը», և միայն հետո է սկսվում դատական գործընթացը։ Այդ ընթացքում փաստերը, հակափաստարկները, պաշտպանական դիրքորոշումները մնում են ստվերում։

Ավելին՝ գործի շրջանակում հրապարակայնորեն նշվում են ընտանիքի անդամների անունները, ներառյալ անչափահասները։ Անկախ նրանից, թե ինչ իրավական հիմնավորումներ կարող են ներկայացվել, նման մոտեցումը ստեղծում է ճնշման և վարկաբեկման մթնոլորտ։ Երբ իրավական գործընթացը ուղեկցվում է հանրային ցուցադրականությամբ, դժվար է այն ընկալել որպես զուտ մասնագիտական քննություն։ Չի կարելի նաև անտեսել ժամանակային համընկնումները։ Վահե Հակոբյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված քրեական վարույթ այլ հոդվածներով։ Այս պայմաններում գույքի բռնագանձման գործընթացի բարձրաձայն մեկնարկը, բնականաբար, ընկալվում է որպես լրացուցիչ ճնշման քայլ։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման մեթոդների կիրառումը վաղուց դարձել է օրինաչափություն։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, դրանք պետք է ներկայացվեն դատարանում հանգիստ և փաստարկված ընթացակարգով։ Սակայն երբ գործընթացը վերածվում է տեղեկատվական արշավի, ակնհայտ է դառնում, որ նպատակը միայն իրավական արդյունքը չէ, այլ հանրային ընկալման ձևավորումը՝ կոնկրետ անձին վարկաբեկելու համար։

Վահե Հակոբյանի գործը դեռ քննության փուլում է, և միայն դատարանն է իրավասու գնահատել ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։ Սակայն արդեն այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ուղեկցվում է շոուի տարրերով։ Իսկ երբ արդարադատությունը վերածվում է շոուի, կորցնում է իր հիմնական արժեքը՝ վստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում